Լեոնիդ Ռոգոզով
Լեոնիդ Իվանի Ռոգոզով (ռուս.՝ Леони́д Ива́нович Ро́гозов), (մարտի 14, 1934, Դաուրիյա, Բորզինսկի շրջան, Չիտայի մարզ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 21, 2000, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), բժիշկ-վիրաբույժ, պրոֆեսոր, խորհրդային 6-րդ անտարկտիկական արշավախմբի մասնակից։ 1961 թվականին ինքնուրույն վիրահատել է և հեռացրել իր որդանման ելունը[1][2]։
Ծնվել է | մարտի 14, 1934 |
---|---|
Ծննդավայր | Դաուրիյա, Բորզինսկի շրջան, Չիտայի մարզ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 21, 2000 (66 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Մահվան պատճառ | թոքերի քաղցկեղ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական մանկական բժշկական համալսարան (1959) |
Մասնագիտություն | բժիշկ, վիրաբույժ և համալսարանի դասախոս |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Աշխատավայր | Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Լեոնիդ Ռոգոզովը իրեն վիրահատելու ժամանակ |
Վաղ տարիներ
խմբագրելԼեոնիդ Ռոգոզովը ծնվել է 1934 թվականի մարտի 14-ին Չիտայի մարզի Բորզինսկի շրջանի Դաուրիա կայարանում վարորդ Իվան Պրոխորի Ռոգոզովի և կթվորուհի Եվդոկիա Եմելյանովնայի ընտանիքում։ Եղել է չորս երեխաներից երրորդը։ 1938 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մինուսինսկ (Կրասնոդարի երկրամաս), որտեղ Լեոնիդը սկսել է հաճախել միջնակարգ դպրոց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1943 թվականին զոհվել է հայրը։ Յոթամյա ուսումից հետո Լեոնիդը ուսումնարանում լեռնային գործ մասնագիտություն է սովորել, հետո նորից վերադարձել է դպրոց և հաջողությամբ այն ավարտել։
Բանակում ծառայելուց հետո, 1953 թվականին ընդունվել է Լենինգրադի մանկավարժական բժշկական ինստիտուտ (բժշկական ֆակուլտետ)։
Աշխատանքը Անտարկտիդայում
խմբագրել1959 թվականին Լեոնիդ Ռոգոզովը ավարտել է ինստիտուտը և ընդունվել կլինիկական օրդինատուրա վիրաբուժության գծով։ Բայց ուսումը օրդինատուրայում ընդհատվել է 1960 թվականի նոյեմբերի 5-ին, քանի որ Լեոնիդը «Օբ» դիզելային-էլեկտրագնացով մեկնել է Անտա, որպես Խորհրդային 6-րդ անտարկտիկական արշավախմբի անդամ։ Անտարկտիդա է հասել նույն տարվա դեկտեմբերին։ Լեոնիդ Ռոգոզովը բժշկի պարտականություններից բացի կատարել է օդերևութաբանի վարորդի պարտականությունները։ Տասը ամիս նախապատրաստական աշխատանքներից հետո 1961 թվականի փետրվարի 8-ին Շարմախերի օազիսում բացվել է Անտարկտիայի նոր՝ Նովոլազարևսկայա կայանը։
Վիրահատություն
խմբագրել1961 թվականի ապրիլի 29-ին իր մոտ հայտնաբերել է հիվանդության անհանգստացնող ախտանիշներ՝ թուլություն, սրտխառնոց, մարմնի բարձր ջերմություն և ցավեր զստային հատվածում։ Լինելով 13 մարդուց բաղկացած արշավախմբի միակ բժիշկը, Լեոնիդը ինքնուրույն ախտորոշել է իր հիվանդությունը՝ որդանման ելունի բորբոքում։ Բուժման պահպանողական ռազմավարությունը և միջոցները՝ հանգիստ, սով, տեղական սառեցում և հակաբիոտիկներ, օգուտ չեն տվել։ Հաջորդ օրը մարմնի ջերմությունը էլ ավելի է բարձրացել։ Անտարկտիդայի մոտակա ոչ մի կայանում օդանավ չի եղել, իսկ լինելու դեպքում էլ եղանակի վատ պայմանների պատճառով թռիչքներն անհնարին էին։ Երիտասարդ բևեռախույզի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է եղել շտապ վիրահատություն։ Եվ միակ ելքը ինքն իրեն վիրահատելն էր։
Վիրահատությունը կատարվել է 1961 թվականի ապրիլի 30-ին։ Վիրաբույժին օգնել են օդերևույթաբան՝ Ալեքսանդր Արտեմևը, որը մատակարել է վիրահատական գործիքները և ճարտարագետ-մեխանիկ Զինովի Տապլինսկին՝ որը վիրահատվողի փորի մոտ պահելէր ոչ մեծ, կլոր հայելի ու սեղանի լամպով լուսավորել։ Կայանի ղեկավար Վլադիսլավ Գերբովիչը հերթապահել է, որ եթե բժշկությունից հեռու աշխատակիցները ուշաթափվեին՝ օգներ։
Պառկած վիճակում բժիշկը նովոկաինի լուծույթով կատարել է տեղական անզգայացում, որից հետո զստային հատվածում նշտարով 12 սմ երկարության կտրվածք է արել։ Մերթ օգտվելով հայելուց, մերթ շոշափելով (առանց ձեռնոցների), նա հեռացրել է բորբոքված ելունը, և սրսկել հակաբիոտիկ։ Վիրահատությունը սկսելուց 30-40 րոպե անց սկսել է ընդհանուր թուլություն և գլխապտույտ, որի պատճառով սկսել է կարճ ընդմիջումներ անել։ Բոլոր դեպքերում, 1 ժամ 45 րոպե տևած վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։ Հինգ օր հետո մարմնի ջերմությունը նորմալացել է, ևս հինգ օրից քանդել է կարերը։ Մոտ երկու շաբաթից անցել է իր սովորական պարտականությունների կատարմանը[1]
Հետագա տարիներ
խմբագրել1962 թվականին վերադարձել է Անտարկտիդայի արշավախմբից Լենինգրադ։ Մեկ տարուց ավարտել է ուսումը օրդինատուրայում։ 1966 թվականի պաշտպանել է թեկնածուական թեզը։ Մինչև 2000 թվականը աշխատել է ԽՍՀՄ, Ռուսաստանի և Բուլղարիայի տարբեր հիվանդանոցներում։ Անտարկտիդայի արշավախմբում տարած գիտական աշխատանքի և այդ ընթացքում քաջություն ցուցաբերելու համար 1961 թվականին պարգևատրվել է Աշխատանքայի կարմիր դրոշի շքանշանով[3]։
Մահացել է թոքի քաղցկեղից 2000 թվականի սեպտեմբերի 21-ին։
Մատենագրություն
խմբագրել- Rogozov L. I. Self-operation :
[անգլ.] // Soviet Antarctic Expedition Information Bulletin. — 1964. — P. 223—224. Արխիվացված 2009-09-19 Wayback Machine
- Rogozov V., Bermel N. Auto-appendectomy in the Antarctic: case report :
[անգլ.] // Brit. Med. J. — 2009. — Vol. 339. — P. b4965.
- Рогозов Л. И. Операция на себе // Бюллетень советской антарктической экспедиции. — М., 1962. — Вып. 37. — С. 42—44.
Գրականություն
խմբագրել- Безменова А. Хирург Леонид Рогозов сам себе вырезал аппендицит : Рука хирурга не дрогнула, когда резал сам себя : [арх. 20 мая 2022] // Комсомольская правда в Санкт-Петербурге. — 2011. — № 52-д (25669-д) (14 апреля). — С. 8—9.
- Хирург-пациент: как советский врач удалил свой аппендикс. Русская служба BBC (5 мая 2015). Архивировано 1 января 2023 года.
- Сидорчик А. Круче, чем Хаус. Как советский врач в Антарктиде провёл операцию сам себе : [арх. 12 февраля 2021] // Аргументы и факты. — 2014. — 9 октября.
- Щербаков Б. В. (ведущий) (2023-12-23). Леонид Рогозов. Операция на ощупь (Программа "Главный день").
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 L.I. Rogozov (1964). «Self-operation» (PDF). Soviet Antarctic Expedition Information Bulletin: 223–224. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ Rogozov, V.; Bermel, N.; Rogozov, LI. (2009). «Auto-appendectomy in the Antarctic: case report». BMJ. 339: b4965. doi:10.1136/bmj.b4965. PMID 20008968.
- ↑ Указ Президиума Верховного Совета СССР «О награждении орденами и медалями СССР особо отличившихся исследователей Антарктиды» от 23 июня 1961 года // Ведомости Верховного Совета СССР. — № 26 (1061). — 26.06.1961. — Ст. 279. — С. 620.