Լեոնիդ Կոստանդով
Լեոնիդ Արկադևիչ Կոստանդով (ռուս.՝ Леонид Аркадьевич Костандов, նոյեմբերի 27, 1915[1], Ատամուրատ, Բուխարայի էմիրություն, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 5, 1984, Լայպցիգ, Արևելյան Գերմանիա), խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1942)։
Լեոնիդ Կոստանդով | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27, 1915[1] |
Ծննդավայր | Ատամուրատ, Բուխարայի էմիրություն, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 5, 1984 (68 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Արևելյան Գերմանիա |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Moscow State University of Environmental Engineering? (1940)[1] |
Մասնագիտություն | պետական գործիչ |
Աշխատավայր | ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության մինիստրություն[1], ԽՍՀՄ պետպլան[1], ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության մինիստրություն[1] և ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե[1] |
Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական դպրոցում։ Ավարտել է Մոսկվայի քիմիական մեքենաշինության ինստիտուտը (1940)։ 1940-1953 թվականներին աշխատել է Ուզբեկստանի ԽՍՀ Չիրչիկի էլեկտրաքիմիական կոմբինատում (ինժեներ, արտադրամասի պետ, գլխավոր մեխանիկ և տնօրեն)։ 1953-1958 թվականներին եղել է ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարության ազոտային արտադրության գլխավոր վարչության պետ։ 1958-1963 թվականներին ղեկավար աշխատանք է տարել ԽՍՀՄ Նախարարների խորհրդի քիմիայի պետական կոմիտեում (1958-1961 թվականներին՝ նախագահի տեղակալ, 1961-1963 թվականներին՝ առաջին տեղակալ), 1963-1964 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետպլանի քիմիական ու նավթավերամշակող մեքենաշինության պետական կոմիտեի նախագահ (ԽՍՀՄ նախարար)։ 1965 թվականի հոկտեմբերից մինչև 1980 թվականի նոյեմբերը եղել է ԽՍՀՄ քիմիական արդյունաբերության նախարարը։
ԽՄԿԿ XXIII համագումարում (1966) ընտրվել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու, իսկ XXIV (1971) և XXV (1976) համագումարներում՝ Կենտկոմի անդամ։ Եղել է ԽՍՀՄ VII-X գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ ԽՍՀՄ պետական (1951) և լենինյան (1960) մրցանակների դափնեկիր։ Պարգևատրվել է Լենինի (3) և 3 այլ շքանշաններով։
Պարգևներ
խմբագրել- «Ոսկե Մերկուրի» միջազգային մրցանակ (1978)։
- Լենինի շքանշան (3)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 620)։ |