Լեոնիդ Ֆյոդորի Բիկով (ուկրաիներեն՝ Леоні́д Фе́дорович Би́ков, դեկտեմբերի 12, 1928(1928-12-12), Cherkaske, Սլավյանսկի շրջան, Artemivska okruga, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 11, 1979(1979-04-11), Վիշգորոդի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային դերասան, նաև ռեժիսոր, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ, Ուկրաինայի ժողովրդական արտիստ։

Լեոնիդ Բիկով
«Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմում Լեոնիդ Բիկովի հերոսի մեծադիր պատկերը Խարկով քաղաքում
Ծննդյան թիվ՝1928 դեկտեմբերի 12
Ծննդավայր՝Զնամենսկեո, Դոնեցկի մարզ, ՈՒԽՍՀ
Վախճանի թիվ՝ապրիլի 11, 1979(1979-04-11) (տարիքը 50)
Վախճանի վայր՝Վիշգորոդի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն՝{{{2}}} Ուկրաինա
Քաղաքացիություն՝{{{2}}} ԽՍՀՄ
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր
Կարիերա՝1952-1979
Պարգևներ՝
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Պատվո նշան» շքանշան «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ
Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ
IMDb։ID 0125904
http://www.leonid-bykov.ru/

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 20 ֆիլմում, 5 ֆիլմի ռեժիսոր է։ Առաջին անգամ որպես դերասան խաղացել է 1953 թ. «Մարինայի ճակատագիրը» ֆիլմում, առավել հայտնի է «Զայչիկ» և «Մարտի են գնում միայն ծերունիները» ֆիլմերից։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Մաքսիմ Պերեպելիցա», «Ալյոշկայի սերը», «Ինձ համար թանկագին մարդ», «Ատի-բատի, գնում էին զինվորները»։

Ամուսնացած է եղել Թամարա Կրավչենկոյի հետ (1927 - 2010), ունեցել է 2 երեխա՝ Ալեքսանդր (1956) և Մարյանա (1958)։ Մահացել է ավտովթարից։

1994 թ. Միջազգային աստղագիտական միությունը Լեոնիդ Բիկովի անունով է կոչել փոքր մոլորակներից մեկը։ Կիևում նրա անունով պուրակ է ստեղծված, նրա անունն է կրում նաև այն դպրոցը, որտեղ սովորել է դերասանը։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Բիկով» հոդվածին։