Ինձ համար թանկագին մարդ

«Ինձ համար թանկագին մարդ» (ռուս.՝ «Дорогой мой человек»), 1958 թվականի խորհրդային գեղարվեստական գունավոր ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իոսիֆ Խեյֆիցը[1][2][3][4] «Լենֆիլմ» կինոստուդիայում Յուրի Գերմանի «Գործը, որին դու ծառայում ես» (ռուս.՝ «Дело, которому ты служишь») վեպի մոտիվներով՝ սյուժետային նյութի ներգրավմամբ, որը հետագայում տեղ է գտել «Ինձ համար թանկագին մարդ» և «Ես պատասխանատու եմ ամեն ինչի համար» (ռուս.՝ «Я отвечаю за всё») վեպերում։

Picto infobox cinema.png
Ինձ համար թանկագին մարդ
ռուս.՝ Дорогой мой человек
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա և ռազմական ֆիլմ
Թվական1958
Լեզուռուսերեն
ՌեժիսորԻոսիֆ Խեյֆից
Սցենարի հեղինակՅուրի Գերման
ԴերակատարներԱլեքսեյ Բատալով և Իրինա Մարկովա
ՕպերատորMoisey Magid? և Lev Sokolsky?
ԵրաժշտությունVenedikt Pushkov?
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն108 րոպե

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1958 թվականի օգոստոսի 7-ին։

ՍյուժեԽմբագրել

Ռազմական բժիշկ Վլադիմիր Ուստիմենկոն պարտքի և պատվի մարդ է, նվիրված է այն գործին, որին ծառայում է, և իր ողջ կյանքի միակ սիրուն՝ Վարվառա Ստեպանովային, որը անզուսպ աղջիկ է և երազում է դառնալ մեծ դերասանուհի, բայց արդյունքում դառնում է երկրաբան։ Պատերազմը դաժանորեն միջամտում է հերոսների ճակատագրին և ավելի է խճճում նրանց հարաբերությունները։ Երկար ու անսպասելի բաժանումից հետո հերոսներն առաջին անգամ հանդիպում են ռազմաճակատային հոսպիտալում, որտեղ բժիշկ Ուստիմենկոն վիրահատելու է գիտակցության չեկող ծանր վիրավորված հիվանդին՝ Ստեպանովային։

ԴերերումԽմբագրել

  • Ալեքսեյ ԲատալովՎլադիմիր Ուստիմենկո, ռազմական բժիշկ-վիրաբույժ
  • Իննա ՄակարովաՎարվառա Ստեպանովա, Վլադիմիրի սիրելն, երկրաբան
  • Պյոտր Կոնստանտինով – Ռոդիոն Մեֆոդիևիչ Ստեպանով, Վարվառայի հայրը, փոխ-ծովակալ
  • Յուրի Մեդվեդև – Եվգենի, Վարվառայի եղբայրը
  • Պյոտր Կիրյուտկին – Մեֆոդի Լուկիչ, Վարվառայի պապը
  • Բելլա Վինոգրադովա – Վերա Նիկոլաևնա Վերեսովա, Վլադիմիրի կինը, բժիշկ
  • Լիդիա Շտիկան – Լյուբա, Վերայի քույրը, բժիշկ
  • Ցեցիլիա Մանսուրովա – Աշխեն Աղանյան, զինվորական բժիշկ
  • Վալենտինա Ժուրավսկայա – Զինաիդա Միխայլովնա Բակունինա, ռազմական բժիշկ
  • Լեոնիդ Բիկով – Պավել Բոգատիրյով, հիվանդ հոսպիտալում
  • Բորիս Չիրկով – Ժիլին, սանիտար
  • Իվան Պերևերզև – փոխգնդապետ Կոզիրև
  • Պավել Ուսովնիչենկո – Ալեքսեյ Անտոնովիչ
  • Միխայիլ Եկատերինինսկի[5]Գեորգի Ֆրանցևիչ Պուշ, բժիշկ

Նկարահանող խումբԽմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Յուրի Գերման և Իոսիֆ Խեյֆից
  • Բեմադրությունը՝ Իոսիֆ Խեյֆիցի
  • Գլխավոր օպերատորներ՝ Մոիսեյ Մագիդ, Լև Սոկոլսկի
  • Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով

Տես նաևԽմբագրել

2010 թվականին նկարահանվել է համանուն 16-սերիանոց ռեմեյք-հեռուստասերիալը (ռեժիսոր՝ Ե. Աբրոսիմով)։ Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Կրոնշտադտում, Սեստրորեցկում։ Գլխավոր դերերում նկարահանվել են․

  • Յուլիա Շուբարևա - Վարվառա Ստեպանովա,
  • Սերգեյ Յացենյուկ - Եվգենի Ստեպանով,
  • Իրինա Ռոզանովա - Ագլայա Ուստիմենկո։

Սերիալը թողարկվել է 2011 թվականի ապրիլի 4-ին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Текст песни «Тишина за Рогожской заставою»»։ Интернет-сайт «Советская музыка»։ Վերցված է 2012-07-03 
  2. Исторические хроники: 1939 - Николай Крючков
  3. «ВКФ (Всесоюзный кинофестиваль)»։ Сайт «Энциклопедия отечественного кино»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 2012-06-29 
  4. Всемирный великорусский
  5. Дорогой мой человек (1958) Full Cast & Crew

Արտաքին հղումներԽմբագրել