Մարինայի ճակատագիրը

«Մարինայի ճակատագիրը» (ռուս.՝ «Судьба Марины»), խորհրդային մելոդրամատիկ գունավոր գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Իսահակ Շմարուկը և Վիկտոր Իվչենկոն 1953 թվականին Կիևի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիայում։

Picto infobox cinema.png
Մարինայի ճակատագիրը
ռուս.՝ Судьба Марины
ԵրկիրFlag of the Soviet Union (1923-1955).svg ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա և մելոդրամա
Թվական1953
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎիկտոր Իվչենկո[1] և Isaak Shmaruk?[2]
Սցենարի հեղինակQ12112048?
ԴերակատարներKateryna Lytvynenko?, Նիկոլայ Գրիցենկո և Tatyana Konyukhova?
ԵրաժշտությունHerman Zhukovsky?
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն99 րոպե

Ֆիլմը եղել է ներամուտային դերասան Լեոնիդ Բիկովի (1928-1979) համար։

ՍյուժեԽմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայի Լեբեդինկի գյուղում։ Գյուղական աշխատավոր Մարինա Վլասենկոն անհամբերությամբ է սպասում ամուսնու՝ Տերենտի Վլասենկոյի վերադարձին, որը հինգ տարի առաջ կոլխոզից մեկնել է ագրոնոմի մասնագիտություն սովորելու Կիևի գյուղատնտեսական ինստիտուտում։ Բայց տուն վերադառնալուց հետո Մարինայի երջանկությունը երկար չի տևում։ Առաջին իսկ երեկոյան Տերենտին խնդրում է ամուսնալուծվել՝ ասելով, որ նա իրեն հարմար զույգ չէ, որ ինքը հոգեպես ու մտավոր տեսանկյունից արդեն նրանից բարձր է, որ ինքը չի կարող թաղել իր տաղանդը և ցանկանում է գնալ քաղաք, որպեսզի զբաղվի գիտությամբ և ատենախոսություն գրի։

Մարինան մնում է մենակ, դաստիարակում է դստերը և տրվում է ուսման ու աշխատանքի։ Մի ամբողջ տարի նա իրականացնում է լաբորատոր փորձարկումներ՝ ճակնդեղի շաքարատվության բարձրացման համար։ Կոլտնտեսության ղեկավարությունը նրան նշանակում է կոլտնտեսության բրիգադի նոր օղակի օղակավար և թույլ է տալիս լաբորատորիայից տեղափոխել իր փորձը դաշտ։ Մարինայի օղակը հաջողության է հասնում և ճակնդեղի հարուստ բերք է հավաքում (հեկտարից 905 ցենտներ)՝ շաքարի բարձր պարունակությամբ։ Արդյունքում, գյուղատնտեսության ոլորտում մեծ ձեռքբերումների համար Մարինա Պանասովնային շնորհվում է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում։

Ըստ երևույթին, Մարինայի նախատիպը Մարինա Ստեպանովնա Սուվորովան է՝ Զեմետչինսկի ճակնդեղի կոլտնտեսության օղակավարը։ Նա նույնպես զբաղվել է շաքարի ճակնդեղի աճեցմամբ, իսկ 1948 թվականին ստացել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում[3]։

ԴերերումԽմբագրել

  • Եկատերինա Լիտվինենկո – Մարինա Պանասովնա Վլասենկո, կոլտնտեսային բրիգադի նոր օղակի օղակավար
  • Նիկոլայ Գրիցենկո – Տերենտի Տիխոնովիչ Վլասենկո, կոլտնտեսության ագրոնոմ, Մարինա Պանասովնայի ամուսինը/նախկին ամուսինը
  • Տատյանա Կոնյուխովա – Գալինա, Մարինա և Տերենտի Վլասենկոների դուստրը
  • Ալեքսանդր Սերդյուկ – Գնատ Պետրովիչ Պոդկովա, կոլտնտեսության նախագահ
  • Միխայիլ Կուզնեցով – Տարաս Վասիլևիչ, կոլտնտեսության բրիգադիր, կոլտնտեսության կուսկոմի քարտուղար, Կիլինայի ամուսինը, Պետրոյի հայրը
  • Բորիս ԱնդրեևՄատվեյ Գավրիլովիչ, կոմբայնավար, Մոտրյայի ամուսինը
  • Նոննա Կոպերժինսկա – Մոտրյա, Մատվեյի կինը
  • Ռիմա Մանուկովսկայա – Ժենյա, մարզային թերթի թղթակից
  • Լեոնիդ Բիկով- Ալեքսանդր Կուզմիչ (Սաշկո), կոլխոզի բայանիստ
  • Միխայիլ Զադնեպրովսկի – Պավլո, Գալինային սիրահարված երիտասարդ
  • Վարվառա Չայկա – Իվգա Ստեպանովնա Դերկաչ, 20 տարվա փորձ ունեցող օղակավար
  • Ռոզա Մակագոնովա – Նաստուսկա
  • Լյուդմիլա Իվանովա – Կիլինա, Տարաս Վասիլևիչի կինը, Պետրոյի մայրը

ԷպիզոդներումԽմբագրել

  • Միխայիլ Բելոուսով
  • Յուրի Տիմոշենկո – մարզային թերթի ֆոտոթղթակից
  • Կլավդիա Խաբարովա – Կատյա
  • Անդրեյ Միրոշնիչենկո
  • Եվգենի Մատվեև
  • Սոֆյա Կարամաշ

ՄրցանակներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել