Լեոնետտո Կապելո
Լեոնետտո Կապելո (իտալերեն՝ Leonetto Cappiello, ապրիլի 9, 1875[1][2], Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[1] - փետրվարի 2, 1942[3][1][2], Կանն[1]), իտալացի և ֆրանսիացի նկարիչ, ծաղրանկարիչ, դիզայներ, նկարել է պաստառներ։ Նրան անվանում են ժամանակակից գովազդի հայր[6]։
Լեոնետտո Կապելո ֆր.՝ Leonetto Cappiello | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 9, 1875[1][2] |
Ծննդավայր | Լիվոռնո, Տոսկանա, Իտալիա[1] |
Վախճանվել է | փետրվարի 2, 1942[3][1][2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Կանն[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պլակատի նկարիչ, նկարիչ, ծաղրանկարիչ, դիզայներ, advertising person, նկարազարդող, վիմագրող, քանդակագործ, վիզուալ արտիստ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Q17491646?, Q17491750? և Maurin Quina? |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Նկարել սովորել է ինքնուրույն, հատուկ կրթություն չի ստացել։ Նրա աշխատանքների առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1892 թվականին Ֆլորենցիայում։
Իր կարիերան սկսել է որպես ծաղրանկարիչ, համագործակցել Է «Le rire», «Le Cri de Paris», «Le Sourire», «l'Assiette au Beurre», «La Baionnette», «Femina», «La Revue blanche» և այլ հումորային և երգիծական ամսագրերի հետ։ Նրա ծաղրանկարների «Lanterna Magica» առաջին ալբոմը լույս է տեսել է 1896 թվականին։ Կապելոն 1898 թվականին տեղափոխվել է Փարիզ։
1899 թվականից սկսել է նկարել գովազդային պաստառներ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կապելոն Իտալիայում աշխատել է որպես թարգմանիչ։ 1921-1936 թվականներին պայմանագիր է կնքել Կանն քաղաքի «Maison Devambez» գեղարվեստական տպարանի հետ։
Պատկերազարդել է Վոլտերի «Բաբելոնի արքայադուստրը» գիրքը, Գիյոմ Ապոլիների «Սպանված բանաստեղծը» նովելների ժողովածուն (1916)։
Եղել է Միսս Ֆրանսիա գեղեցկության մրցույթի ժյուրիի անդամ։
Լեոնետտոն ամուսնացել է 1901 թվականին Սյուզան Մեյեր Կապելոյի հետ։
Լեոնետտո Կապելոն մահացել է 1942 թվականին։ Թաղվել է Կաննի Գրանս Ժաս գերեզմանատանը, իսկ 1956 թվականի փետրվարին նրա աճյունը տեղափոխվել է Սենլիսի գերեզմանատուն, որտեղ հանգչում է նաև նրա կինը՝ Սյուզանը[7]։
Աշխատություններ Խմբագրել
Նրա առաջին պաստառը «Ֆրո-Ֆրո» թերթի համար պատրաստվել է 1899 թվականին[8]։
Իր ստեղծագործական գործունեության ընթացքում Կապելոն ստեղծել է մոտ 530 գովազդային պաստառ։ Նրա անունը կապվում է 20-րդ դարասկզբի պաստառների կատարելագործման հետ։ Նրա աշխատանքների ոճը զգալիորեն տարբերվում էր ժամանակակից պաստառի հիմնադիրներից մեկի՝ Ժյուլ Շերեի աշխատանքներից։
1902 թվականին լույս է տեսել Կապելոյի ծաղրանկարների 24 էջանոց գիրքը։
Ֆրանսիայում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դիզայնի հեղափոխությունը որոշ առումով կապվել է Լեոնետտո Կապելոյի անվան հետ։ Նրա աշխատաանքներն այնքան տպավորիչ էին, որ նրան բազմիցս անվանել են ժամանակակից գովազդի հայր։
Կապելոն հայտնի էր նաև իր ծաղրանկարներով, կավե և գիպսե արձաններով։
Լավագույն աշխատանքներ Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Czech National Authority Database
- ↑ Леонетто Каппелло
- ↑ Cimetières de France et d'ailleurs
- ↑ Jack Rennert. Cappiello, the posters of Leonetto Cappiello. 0-9664202-7-6.