Բեբետո

բրազիլական Ֆուտբոլիստ

Բեբետո (պորտ.՝ Bebeto, ամբողջական անունը՝ Ժոզե Ռոբերտու Գամա դե Օլիվեյրա (պորտ.՝ José Roberto Gama de Oliveira), փետրվարի 16, 1964(1964-02-16)[1], Սալվադոր, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ։

Բեբետո
Bebeto
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Մականուն Սպիտակ ոսկի, Պլակսա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 16, 1964(1964-02-16)[1] (60 տարեկան)
Ծննդավայր Սալվադոր, Բրազիլիա
Հասակ 178 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Բրազիլիա Բայա
1981-1983 Բրազիլիա Վիտորիա (Սալվադոր)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1983 Բրազիլիա Վիտորիա (Սալվադոր) 0 (0)
1983-1989 Բրազիլիա Ֆլամենգո 81 (34)
1989-1991 Բրազիլիա Վասկո դա Գամա 53 (28)
1992-1996 Իսպանիա Դեպորտիվո Լա Կորունյա 131 (86)
1996 Բրազիլիա Ֆլամենգո 21 (7)
1997 Իսպանիա Սևիլյա 5 (0)
1997 Բրազիլիա Վիտորիա (Սալվադոր) 8 (7)
1998-1999 Բրազիլիա Բոտաֆոգո 17 (9)
1999 Մեքսիկա Տորոս Նեսա 8 (2)
2000 Ճապոնիա Կասիմա Անտլերս 8 (1)
2000 Բրազիլիա Վիտորիա (Սալվադոր) 3 (0)
2000 Բրազիլիա Վասկո դա Գամա 8 (2)
2002 Սաուդյան Արաբիա Ալ Իտտիհադ (Ջժիդդա) 5 (1)
Ազգային հավաքական
1985-1998 Բրազիլիա Բրազիլիա 76 (42)
Մարզչական կարիերա
2009-2010 Բրազիլիա Ամերիկա (Ռիո)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Բեբետոն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1983 թվականին։ Հանդես է եկել բրազիլական Վիտորիա|«Վիտորիա», (Սալվադոր) «Ֆլամենգո», «Վասկո դա Գամա», «Բոտաֆոգո», իսպանական «Դեպորտիվո Լա Կորունյա», «Սևիլյա», մեկսիկական «Տորոս Նեսա», ճապոնական «Կասիմա Անտլերս» և Սաուդյան Արաբիայի «Ալ Իտտիհադ» ակումբներում։

Իր նորամուտը Բրազիլիայի հավաքականում կատարել է 1985 թվականին։ Մասնակցել է 1990, 1994 և 1998 թվականների աշխարհի առաջնություններին և 1994 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։ 1988 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է և 1996 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Ընդհանուր առմամբ ազգային հավաքականում անցկացրել է 76 խաղ և խփել 42 գոլ։

1989 թվականին Բեբետոն ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։

1994 թվականի աշխարհի առաջնությունից հետո հայտնի է դարձել Բեբետոյի ժեստը, որով նա քառորդ եզրափակչում նշել է Հոլանդիայի հավաքականի դարպասը խփած գոլը։ Նրա կինը խաղից 3 օր առաջ ծննդաբերել էր, և դարպասի գրավումից հետո Բեբետոն վազել է դեպի եզրագիծը, ծալել ձեռքերը և ձևացրել երեխային օրորելու շարժում։ Անմիջապես նրան են միացել Ռոմարիոն և Մազինիոն։

2010 թվականին Բեբետոն ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի կոնգրեսի անդամ[2]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  Ֆլամենգո

  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն – 1986
  • Բրազիլիայի չեմպիոն – 1987, 1989

  Դեպորտիվո Լա Կորունյա

  • Իսպանիայի գավաթի դափնեկիր – 1995
  • Իսպանիայի Սուպերգավաթի դափնեկիր – 1995

  Վիտորիա

  • Բայա նահանգի չեմպիոն – 1997

  Բոտաֆոգո

  • Ռիո-Սան-Պաուլո մրցաշարի չեմպիոն – 1998

  Բրազիլիայի հավաքական

  • Աշխարհի չեմպիոն (մինչև 20) – 1983
  • Նախաօլիմպիական մրցաշարի հաղթող – 1987
  • Պանամերիկյան խաղերի չեմպիոն – 1987
  • Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն – 1988
  • Ամերիկայի գավաթի դափնեկիր – 1989
  • Աշխարհի չեմպիոն – 1994
  • ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող – 1997
  • Աշխարհի փոխչեմպիոն – 1998

Անձնական

  • Ռիո դե Ժանեյրո նահանգի լավագույն ռմբարկու – 1988, 1989
  • Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ – 1989 («El Pais»-ի վարկածով)
  • Ամերիկայի գավաթի խաղարկության լավագույն ֆուտբոլիստ – 1989
  • «Արծաթե գնդակի» դափնեկիր («Պլակար» ամսագրի վարկածով) – 1992
  • Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու – 1993
  • «Դեպորտիվո Լա Կորունյայի» պատմության լավագույն ռմբարկու – 101 գոլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.transfermarkt.com/bebeto/profil/spieler/26541
  2. «Ромарио и Бебето начали политическую карьеру». Спорт-Экспресс. 4 октября 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել