Լեյլա Ֆարրուխ կըզը Շիխլինսկայա (անգլ.՝ Leyla Fərrux qızı Şıxlinskaya, հունիսի 12, 1947(1947-06-12), Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ադրբեջանցի կինոյի դերասանուհի, բալետմայստեր, խորեոգրաֆ և մանկավարժ; Ադրբեջանի ժողովրդական արտիստ, արվեստագիտության դոկտոր, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, 1990-1992 թվականներին ՝Դյագիլև-բալետի թատերախմբի բալետմայստեր։ Բաքվում գտնվող Լեյլա Շիխլինսկայայի մասնավոր կլինիկայի հիմնադիր[1]։

Picto infobox masks.png
Լեյլա Շիխլինսկայա
ադրբ.՝ Leyla Şıxlinskaya
Ծնվել էհունիսի 12, 1947(1947-06-12) (75 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ՔաղաքացիությունFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Ադրբեջանի ժողովրդական արտիստ և Ադրբեջանի վաստակավոր արտիստ

ԿենսագրությունԽմբագրել

Լեյլա Շիխլինսկայան ծնվել է 1947 թվականի հունիսի 12-ին, Մոսկվայում։ Լեյլան Շիխլինսկայան ավարտել է բալետի դպրոցը։ Հետագայում նա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի թատերագիտության ֆակուլտետը։ Նա աշխատել է ԽՍՀՄ մարմնամարզության հավաքականների հետ `որպես ուսուցիչ և խորեոգրաֆ։ Նա երկար տարիներ դասավանդում էր Մոսկվայի Մեծ թատրոնի խորեոգրաֆիայի դպրոցում[2]։

Լեյլա Շիխլինսկայան նաև հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների ՝Ադրբեջանում խորեոգրաֆիայի և բալետային արվեստի պատմության և զարգացման վերաբերյալ։ Նա եղել է «Շեյլա» փորձարարական բալետի ստեղծագործական կենտրոնի գեղարվեստական ղեկավարը, որը հիմնադրվել է 1992 թվականին Մոսկվայում։

1999 թվականին նա հիմնել է Լեյլա Շիխլինսկայայի կլինիկան Բաքվում[3]։ Այս կլինիկան Ադրբեջանի առաջին մասնավոր կլինիկաներից մեկն էր։

1987 թվականին արժանացել է արվեստագիտության թեկնածուի կոչման, այնուհետև ՝արվեստագիտության դոկտորի կոչմանը։ 1993 թվականին նրան շնորհվել է Ադրբեջանի վաստակավոր արտիստի, այնուհետև ժողովրդական արտիստի պատվավոր կոչում[4]։

ԾանոթագրություններԽմբագրել