Լեմուել Ֆրենսիս Էբոթ
Լեմուել Ֆրենսիս Էբոթ, (1760[1][2][3][…], Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 5, 1802[4], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն) անգլիացի դիմանկարիչ, հայտնի է Հորացիո Նելսոնի, 1-ին Վիսկոնտ Նելսոնի (կախված է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող Տերակոտա սենյակում) և 18-րդ դարի մի շարք ծովակալների և մշակութային կերպարների դիմանկարներով:
Լեմուել Ֆրենսիս Էբոթ անգլ.՝ Lemuel Francis Abbot | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1760[1][2][3][…] |
Ծննդավայր | Լեստերշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1802[4] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Ուսուցիչ | Francis Hayman?[4] |
Lemuel Francis Abbott Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1760 կամ 1761 թվականին Լեսթերշիրում: Քահանա Լոմուել Էբոթի և Մերիի որդին էր: Հայրը Էնսթիյում քահանայի օգնական էր (հետագայում Տորնտոնի քահանա)[5]: 1775 թվականին, 14 տարեկանում նա դառնում է Ֆրենսիս Հեյմանի աշակերտը և ապրում Լոնդոնում: Սակայն 1776 թվականին, ուսուցչի մահից հետո վերադառնում է ծնողների մոտ[5]: Շարունակում է կրթությունը որպես ինքնուս, բայց որոշ տվյալների համաձայն, նա սովորել է Ջոզեֆ Րայթի մոտ[6][7]:
1780 թվականին Էբոթն ամուսնանում է Աննա Մարիայի հետ և նորից բնակվում Լոնդոնում և երկար տարիներ ապրում է Բլումսբերիի Կարոլինա փողոցում: Չնայած իր աշխատանքները ցուցադրել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն), սակայն երբեք չի դարձել ակադեմիայի անդամ: Աշխատանքում գերհոգնածությունը և ընտանեկան խնդիրները հանգեցնում են նրան, որ շուտով հոգեկան խանգարում է ստանում: Նրա մետ հոգեկան հիվանդություն է հաստատվում 1798 թվականին և բուժվում է Բեթլեմ հիվանդանոցի գլխավոր հոգեդույժ Թոմաս Մունրոյի (1759–1833) մոտ: Նա բուժել էր նաև Ջորջ երրորդ արքային (1738–1820)[8][7]:
Էբոթը մահացել է 1803 թվականի դեկտեմբերի 5-ին Լոնդոնում[7]:
ՍտեղծագործություններԽմբագրել
Էբոթը շատ է նկարել օրվա տարբեր ժամերի տեսարաններ: Հորացիո Նելսոնի դիմանկարը նկարել է այն ժամանակ, երբ միասին ապրում էին Լոնդոնի Բոնդ փողոցում վարձակալած բնակարանում[9]: Աշխատանքը հավանության է արժանանում և Նելսոնի և իր կնոջ կողմից: Վերջինս Էբոթի մասին գրել է. «Ես հիացած եմ Էբոթի աշխատանքով»[10]: Նրա լավագույն աշխատանքը համարվում է Հորացիո Նելսոնի դիմանկարը: Այլ նկարներից են նաև ծովակալ Ռոբերտ Կալդերի, փոխծովակալ Թոմաս Պեստլիի, աստղագետ Ուիլյամ Հերշելի, Կապիտան Վիլյամ Լոքերի, բանաստեղծ Վիլյամ Կուպերի, դերասան Ֆրանչեսկո Բորտոլոցիի, Ջոզեֆ Նոլեքենսի, անհատ ձեռներեց Մավյու Բուլթոնի և արդյունաբերող Ջոն Վիլկինսոնի դիմանկարները:
«Հենրի Քելենդրի Ռոյալ Բլեքհելֆ գոլֆ ակումբում» նկարը նրա՝ գոլֆ խաղը պատկերող վաղ շրջանի նկարներից է: Այն վաճառվել է 2015 թվականի դեկտեմբերի 9-ին Լոնդոնի Բոնհեմս աճուրդի տանը[11][12][13]:
Նրա աշխատանքներից մի քանիսը ստորագրվել են որպես «Ֆրենսիս Լեմուել Էբոթ», սակայն պարզ չէ, թե ինչու է այդպես ստորագրել, քանի որ Էբոթին մկրտության ժամանակ այդպես չեն անվանել[7]: Այլ նկարներում ստորագրել է որպես Լ. Ֆ. Էբոթ:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Lemuel Francis Abbott — 1960.
- ↑ 2,0 2,1 Lemuel Francis Abbott — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 http://www.the-athenaeum.org/people/detail.php?id=10414
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Oxford Art Online — [Oxford, England]: OUP, 2002.
- ↑ 5,0 5,1 Nisbet, Archibald (2004) "Abbott, Lemuel Francis [Samuel] (1760/1761-1802), portrait painter", Oxford Dictionary of National Biography, 9780198614128. Retrieved 23 November 2014
- ↑ Hugh Belsey. "Abbott, Lemuel Francis." Grove Art Online. Oxford Art Online. 9 Feb. 2009
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Biography of L F Abbott Archived 2011-10-06 at Archive.is ("London atelier of representational art").
- ↑ Կաղապար:DNB
- ↑ «Liverpool Gives Place»։ Liverpool Daily Post։ 1 May 1941։ Վերցված է 12 August 2018 – via British Newspaper Archive
- ↑ Kemp Peter, ed. (1993)։ The Oxford Companion to Ships and the Sea։ Oxford: Oxford University Press։ էջ 2։ ISBN 0192820842
- ↑ «Bonhams to offer most famous golf painting in the world»։ Bonhams։ Վերցված է 2 October 2017
- ↑ «Bonhams : Lemuel Francis Abbott (Leicestershire circa 1760-1803 London) Portrait of Henry Callender standing full-length in a landscape in the attire of Captain General of the Blackheath Golf Club»։ Bonhams
- ↑ Furness Hannah։ «England's oldest golf club to sell prize portrait to save its clubhouse»։ Daily Telegraph
Արտաքին հղումներԽմբագրել
Լեմուել Ֆրենսիս Էբոթ Վիքիպահեստում |
- L F Abbott online (Artcyclopedia)
- L F Abbott on Artnet
- Portrait of John Sims (Peter Schweller Fine Art)
- Portrait of Matthew Boulton (Birmingham Museums and Art Gallery)
- Portrait of James Heath (engraver)