Վիլյամ Կուպեր (անգլ.՝ William Cowper, նոյեմբերի 26, 1731(1731-11-26)[1][2][3][…], Բերքհամստեդ, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 25, 1800(1800-04-25)[4][1][2][…], Dereham, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիացի գրող։ Լինելով իր ժամանակի ամենահայտնի բանաստեղծներից մեկը՝ Կուպերը փոխել է 18-րդ դարի բնության պոեզիայի ուղղվածությունը՝ գրելով առօրյայի և անգլիական գյուղական կյանքի մասին։ Սամուել Թեյլոր Քոլրիջը նրան անվանել է «լավագույն ժամանակակից բանաստեղծ», իսկ Ուիլյամ Վորդսվորթը հատկապես բարձր է գնահատել նրա «Yardley-Oak»բանաստեղծությունը[5]։

Վիլյամ Կուպեր
Ծնվել էնոյեմբերի 26, 1731(1731-11-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲերքհամստեդ, Դակորում, Հարթֆորշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանվել էապրիլի 25, 1800(1800-04-25)[4][1][2][…] (68 տարեկան)
Վախճանի վայրDereham, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանՆորֆոլկ
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրող, բանաստեղծ-փաստաբան և քրիստոնեական հիմների հեղինակ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԿրթությունՎեսմինստերի դպրոց
Գրական ուղղություններռոմանտիզմ
 William Cowper Վիքիպահեստում

Կուպերը գրել է մի շարք հակաստրկատիրական գեղարվեստական բանաստեղծություններ, իսկ ստրկության դեմ պայքարող Ջոն Նյուտոնի հետ նրա բարեկամությունը հանգեցրել է նրան, որ վերջինս Կուպերին խնդրել է գրել աբոլիցիոնիզմի արշավին աջակցելու համար[6]։ Կուպերը գրել է «Նեգրի գանգատը» (անգլ.՝ «The Negro's Complaint», 1788) բանաստեղծությունը, որը շատ արագ դարձել էշատ հայտնի, և այն հաճախ մեջբերել է Մարտին Լյութեր Քինգ կրտսերը 20-րդ դարւմ քաղաքացիական իրավունքների շարժման ժամանակ[7]։ Կուպերը նաև գրել է ստրկության մասին մի քանի այլ քիչ հայտնի բանաստեղծություններ 1780-ական թվականներին, որոնցից շատերը քննադատել են ստրկության տնտեսական կենսունակության գաղափարը[8]։

Կենսագրություն խմբագրել

 
Վիլյամ Կուպեր

Վիլյամ Կուպերը ծնվել է 1731 թվականի նոյեմբերի 26-ին Բերքհամստեդում (Հարթֆորդշիր, Անգլիա), որտեղ նրա հայրը՝ Ջոն Կուպերը, ռեկտոր էր Սուրբ Պետրոսի եկեղեցում[9][10]։ Կրթություն է ստացել Վեսթմինսթերյան դպրոցում։ Վարել է մեկուսացված կյանք, որն իր բնավորության վրա թողել է մելանխոլիզմի կնիք։ Անհաջող սերը Կուպերին էլ ավելի մռայլ է դարձրել, և նա նույնիսկ ինքնասպանության փորձ է կատարել։ Նա թարգմանել է Վոլտերի «Հենրիադան», ապա գրել է քնարերգական բանաստեղծություններ և կրոնական հիմներ։ 1774 թվականին լույս է տեսել նրա առաջին ժողովածուն, որը հաջողություն չի ունեցել։ 1785 թվականին լույս է տեսել նրա երկրորդ գիրքը՝ «The Task», որն արտացոլում էր ավելի պայծառ տրամադրություն, որով Կուպերը պարտական էր իր հանդիպմանը տաղանդավոր լեդի Օստինի հետ։ Կուպերը օգտվել է տիկին Գյույոնի միստիկական գործերից, եղել է քվիետիզմի ազդեցության տակ։

Այս ժողովածուով և դրան հաջորդած աշխատանքներով Կուպերն իր համար ստեղծել է գրական նշանակալի անուն։ Նրա հանգիստ, անկեղծ պոեզիան, բնության հանդեպ սերը, նրա գեղարվեստական երևակայությունը և բնական լինելու ձգտումը սկիզբ են դրել Ալեքսանդր Փոփ հռետորական պոեզիայի դեմ պայքարին և Կուպերին Ուիլյամ Վորդսվորթի հետ միասին դարձրել է 19-րդ դարի սկզբի անգլիական «պոեզիաի վերածննդի» շարժիչ ուժը։ Իր կյանքի վերջում Կուպերն ունեցել է հոգեկան խանգարում։ Վիլյամ Կուպերը մահացել է 1800 թվականի ապրիլի 25-ին Իսթ Դերեհամում և թաղվել Սուրբ Նիկոլասի եկեղեցու Սուրբ Թոմաս Բեքեթի մատուռում։ Այնտեղ կա նրա կյանքին նվիրված վիտրաժ[5]։

Բերքհամստեդի Սուրբ Պետրոսի եկեղեցում կա երկու պատուհան՝ նվիրված Կուպերի հիշատակին։ Նույն եկեղեցում տեղադրվել է նաև բանաստեղծի մոր՝ Էնն Կուպերի հուշատախտակը[11][12]։ Հովիվը նաև հիշատակվում է (Ջորջ Հերբերտի հետ միասին) մեկ այլ Clayton & Bell վիտրաժ Սուրբ Գեորգի մատուռում՝ Վեստմինստերյան աբբայությունում[13][14]։

1823 թվականին հրատարակվել է Կուպերի նամակագրությունը նրա բնօրինակ նամակների հիման վրա, որոնք գտնվում էին նրա ազգական Ջոն Ջոնսոնի մոտ[15][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 Cameron. «William CowperDereham Norfolk». www.poetsgraves.co.uk.
  6. «Abolitionist campaigners». www.bl.uk. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  7. King, Martin Luther Jr., Carson, Clayborne; Holloran, Peter; Luker, Ralph; և այլք: (eds.), The Papers of Martin Luther King, Jr: Threshold of a new decade.
  8. «Great campaigners», Abolition background, UK: BL, Արխիվացված է օրիգինալից 2020-06-26-ին, Վերցված է 2020-06-09-ին.
  9. Alumni Oxonienses 1500–1714. Vol. Abannan–Kyte. 1891. էջեր 338–65. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. Taylor, Thomas (1835). The Life of William Cowper, Esq (անգլերեն). Seeley.
  11. «Interactive Guide». www.stpetersberkhamsted.org.uk. St Peter's Great Berkhamsted. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  12. Birtchnell, Percy Charles (1988). A Short History of Berkhamsted (անգլերեն). Book Stack. էջ 24. ISBN 978-1-871372-00-7.
  13. Dunton, Larkin (1896). The World and Its People. Silver, Burdett. էջ 35.
  14. «Commemorations: William Cowper». westminster-abbey.org (անգլերեն). Westminster Abbey. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
  15. Private correspondence of William Cowper, Esq., with several of his most intimate friends, now first published from the originals in the possession of his kinsman, John Johnson (2nd ed.). London: H. Colburn. 1824.
  16. «Review of Private Correspondence of William Cowper». The Quarterly Review. 30: 185–199. October 1823.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Կուպեր» հոդվածին։