Միջազգային աշխարհագրական միություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Միջազգային աշխարհագրական միություն, ՄԱՄ (անգլ.՝ International Geographical Union, ֆր.՝ Union Géographique Internationale), աշխարհագրագետների միջազգային գիտական միավորում։ Հիմնադրվել է 1922 թվականին։ Մտնում է Գիտական միությունների միջազգային խորհրդի կազմի մեջ։ Միջազգային աշխարհագրական միությունը կոչված է օգնելու աշխարհագրական գիտական պրոբլեմների ուսումնասիրությանը, միջազգային համագործակցություն պահանջող հարցերի գիտական քննարկմանը և հրատարակությանը։ Անց է կացնում միջազգային աշխարհագրական կոնգրեսներ (23-րդը՝ Մոսկվայում, 1976 թվականին), ռեգիոնալ կոնֆերանսներ, հիմնադրում հանձնաժողովներ (կոնգրեսների միջև ընկած ժամանակամիջոցում միության հարցերը լուծելու համար)։ Միջազգային աշխարհագրական միության գործունեությունը ղեկավարում է Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրված Գործադիր կոմիտեն։ ՄԱՄ-ին միացած են Միջազգային քարտեզագրական և չորրորդական ժամանակաշրջանի նստվածքներն ուսումնասիրող ասոցիացիաները (ՄՔԱ)։
Միջազգային աշխարհագրական միություն | |
---|---|
Տեսակ | international association? և գիտական կազմակերպություն |
Հիմնադրված | 1922 |
Գլխադասային գրասենյակ | Քեյփթաուն, ՀԱՀ և Դելի, Հնդկաստան |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն և ֆրանսերեն |
Կայք | igu-online.org/# |
1976 թվականին (Մոսկովյան կոնգրես) ՄԱՄ-ի ազգային ատլասների հանձնաժողովի և քարտեզագրական սիմպոզիումների նիստերը տեղի ունեցան Երևանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 568)։ ![]() |