Լեզվական բառարան, լեզվաբանական բառարան, բանասիրական բառարան, բառարանի տեսակ։ Ի տարբերություն հանրագիտական բառարանի՝ բնութագրվում է հետևյալ գծերով՝

  • հետապնդում է հիմնականում լեզվական նպատակներ. բառահոդվածում բնութագրությունները (իմաստաբանական, բառակազմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական և այլն) լեզվաբանական են,
  • բառացանկն ընդգրկում է լեզվի կամ նրա որևէ բառաշերտի բառերը,
  • տիպիկ լեզվաբանական բառարաններում գլխաբառի համար տրվում են անհրաժեշտ բառարանագրական նշումներ, իսկ մեկնաբանությունները ներկայանում են իբրև բառիմաստի բացատրություններ. ցուցադրումները, նշումները սահմանափակվում են տեքստային կամ հեղինակային օրինակների բերումով. բառահոդվածն ավարտվում է կայուն բառակապակցությունների, դարձվածքների շարքով,
  • բառացանկից դուրս են մնում հատուկ անունները, տեղանունները, ինչպես նաև բաղադրյալ անվանումները,
  • եթե բառարանը զուտ անձնանունների կամ տեղանունների համար է, ապա այն միջին տեղ է գրավում լեզվական ու հանրագիտական բառարանների միջև։ Այսպիսին է, օրինակ, Հ. Աճառյանի կազմած «Հայոց անձնանունների բառարանը»։ Սա միաժամանակ նշանակում է, թե չկա խիստ անջրպետ չկա այդ երկու տիպի բառարանների միջև, որոշ դեպքերում նրանք ունեն ընդհանուր գծեր։

Լեզվականները բառարանները լինում են՝ բացատրական, բառակազմական, դարձվածաբանական, համանունների, հանգարան կամ հանգաբառարան, հապավումների, հոմանիշների, հեղինակային, պատմական, ստուգաբանական, ուղղագրական, ուղղախոսական, թարգմանական, օտար բառերի և այլն։

Աղբյուրներ խմբագրել

Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։