Հոմանիշների բառարան, բառարանի տեսակ։ Բառացանկն ընդգրկում է հոմանիշությամբ առնչվող բառերը. յուրաքանչյուր գլխաբառի դիմաց բերվում է դրա հոմանիշային շարքը։

Հոմանիշների բառարանագրման փորձեր արվել են նաև անցյալում։ Նոր ժամանակների առաջին ուշագրավ գորշն այս բնագավառում համարվում է Հ. Թ. Գայայանի «Բառարան-գանձարան հայոց լեզուի հոմանիշներու» աշխատությունը (Կահիրե, 1938)։ Սակայն այս բառարանի նշանակությունը սոսկ պատմական է, նրանում կան բազմաթիվ թերություններ։ 1967 թ. լույս տեսավ Ա. Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բառարանը», որն արժեքավոր ներդրում է հայ բառարանագրության մեջ։ Նրանում տեղ են գտել գրաբարի, միջին հայերենի, բարբառների, նոր գրական հայերենի (արևմտահայ ու արևելահայ գրական լեզուներ) ավելի քան 83 հազար բառ ու դարձվածքային միավոր։ Բնականաբար հիմնական բառամթերքը արևելահայ գրական լեզվինն է։ Բառահոդվածում տրվում են գրական հայերենի նորմավորումն արտահայտող քերականական, ոճական, բառագործածական նշումներ։ Բառահոդվածը հագեցած է հոմանիշային հարուստ ցուցադրումներով, գրեթե հոմանիշային լիակատար ցանկով, բառարանագրական անհրաժեշտ նկատումներով։

ԳրականությունԽմբագրել

  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1987։

Արտաքին հղումներԽմբագրել