Լեդի Գագայի մսային զգեստ

2010 թվականին կայացած MTV Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի հագած հում տավարի մսից պատրաստված հռչակավոր զգեստ, որին ԶԼՄ-ները տվել են «մսային զգեստ» անվանումը[1][2][3]։ Զգեստի ձևավորման հեղինակը Ֆրենկ Ֆերնանդեսն է[4], իսկ ոճավորողը՝ Նիկոլա Ֆորմիչետին[5]։ Հագուստը քննադատությունների է ենթարկվել կենդանիների իրավունքների պաշտպանության խմբերի կողմից, իսկ Թայմ ամսագիրն անվանել է այն որպես 2010 թվականի նորաձևության լավագույն հայտարարություն։

Lady Gaga meat dress.jpg
տարի2010
դիզայներՖրենկ Ֆերնանդես
նյութմիս
ցուցադրությունՌոքնռոլի փառքի սրահ

Լրատվամիջոցները վիճարկել են մսային հագուստի մտահղացման յուրօրինակությունը՝ համեմատելով զգեստը նմանատիպ նկարների հետ, որոնք մինչ այդ արդեն գոյություն են ունեցել ժամանակակից արվեստում և մասսայական մշակույթում։ Իր նախորդ զգեստների նման, այս մեկը նույնպես արխիվացվել է, բայց ցուցադրվել է 2011 թվականին Ռոքնռոլի փառքի սրահում, քանի որ կոլեկցիոներները պահպանել են այն ապխտած տեսքով։ Մրցանակաբաշխության արարողությունից հետո՝ Գագան բացատրել է, որ զգեստը հայտարարություն է այն մասին, որ պետք է պայքարել այն ամենի համար՝ ինչին հավատում ես և ընդգծել է իր զզվանքը ամերիկացի ռազմական գործիչների «Մի՛ հարցրու, մի՛ խոսիր» քաղաքականության վերաբերյալ։

ՆախապատմությունԽմբագրել

2010 թվականի Video Music Awards մրցանակաբաշխության ժամանակ Գագան եղել է ամենաշատ անվանակարգերում առաջադրված մասնակիցը՝ ռեկորդային 13 մրցանակով, ներառյալ երկու տարվա տեսահոլովակերը (դրանով դարձել է առաջին կին արտիստը, որը հասել է այդպիսի հաջողության)[6]։ Նա եկել է Ալեքսանդր Մակքուինի կողմից ստեղծված զգեստով, հետո հագել է Ջորջիո Արմանի, իսկ ամենավերջում հագել է երրորդ և վերջին զգեստը՝ հում մսից պատրաստված զգեստ, գլխարկ, կոշիկներ և պայուսակ։ Գագան կրել է մսային հագուստ՝ «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում «Bad Romance» հաղթած երգի համար մրցանակ ստանալու համար։ Երբ նա ստացել է մրցանակը վարող Շերից, նա կատակել է ասելով՝ «Ես երբեք չէի մտածի, որ կխնդրեմ Շերին բռնել իմ մսային պայուսակը»[7]։ Գագան շարունակել է կրել զգեստը լրատվամիջոցների լուսանկարահանումներից և Էլեն Դեջեներեսին հարցազրույց տալուց հետո[2]։ Գագան բացատրել է իր զգեստի իմաստը Դեջեներեսին, ասելով՝ «Եթե մենք չպաշտպանենք, այն ինչին հավատում ենք և չպայքարենք մեր իրավունքների համար, բավականին շուտով, մենք այնքան իրավունքներ կունենանք, ինչքան մեր սեփական ոսկորների վրա միսը»[8]։ «Հիմա ես սիրում եմ Լեդի Գագային, բայց որպես կենդանիների նկատմամբ բռնություն չհանդուրժող մարդ, իմ համար շատ ծանր էր նստել նրա կողքին, երբ նա այդպիսի զգեստով էր», գրել է Դեջեներեսը, որը բուսակեր է, ավելի ուշ ավելացնելով՝ «Բայց դա ինձ ստիպեց մտածել, թե ինչումն է կայանում նրա հագուստի և կաշվից պատրաստված հագուստի մեջ տարբերությունը»[8]։

ՁևավորումԽմբագրել

 
Գագան Born This Way Ball շրջագայության ժամանակ հագել է արհեստական մսից զգեստ

Ֆերնանդեսը դիմել է դիզայներ և ոճաբան Ֆորմիչետիին՝ զգեստը կարելու համար, ընդ որում՝ այն մոդելավորվել է մեկ շաբաթվա ընթացքում[2], իսկ Ֆորմիչետին ոճավորել է տեսքը[9]։ Զգեստը ասիմետրիկ է և ունի գլխանոց[10]։ Ֆերնանդեսը հատուկ է զգեստի վրա արել կտրվածքներ, որպեսզի հագուստը նրա վրա ձիգ մնա[2]։ Որպես նյութ ընտրվել է մսագործից գնված մսի սթեյք, որից միս է գնում Ֆերնանդեսի ամբողջ ընտանիքը[3]։ Զգեստը պահանջում էր, որ Գագան հագնվի կուլիսների հետևում։

Ֆերնանդեսը ասել է զգեստի ձևավորման մասին՝ «Ես գիտեի, որ այդ զգեստը կլինի այն զարմանալի իրերից մեկը, որը Գագան կրում էր այդ երեկոյի ընթացքում։ Ես գիտեի, որ այդ զգեստը կարող է լինել այն, ինչ նա արել էր այդ երեկոյի ընթացքում։ Նա շատ լավ է պատրաստված և իրականում ունի այնպիսի տեսք, ինչպին տեսախցիկում է։ Մենք հնարավորություն չունեինք անգամ չափերը փորձելու համար։ Նա հագնում է դա միայն VMAs-ի համար։ Միայն այն ժամանակ, երբ ես տեսա այն մոնիտորի վրա, ես հասկացա, որ այն մեծ կլինի»[3]։

Ֆերնանդեսը՝ հաղորդելով Գագայի կարծիքը հարցազրույցում ասել է, որ Գագան ինքն է ասել, որ զգեստից լավ հոտ է գալիս, իսկ զգեստից մսի հոտ էր գալիս[2]։ Դիզայները պատմել է այն մասին, թե ինչ պետք է տեղի ունենար զգեստի հետ պարգևատրումից հետո։ «Զգեստը կտեղադրվի արխիվում՝ իր բոլոր հանդերձանքների հետ միասին։ Դա երկար չի տևի, ահա թե ինչում է կայանում ամբողջ հմայքը։ Ես սիրում եմ այն միտքը, որ այն փոխվում է և վերածվում է ինչ-որ այլ բանի»[2]։ Ավելի ուշ նա բացատրել է, որ զգեստը կպահպանվի ապխտած մսի տեսքով՝ նախքան սառեցնելը[11]։

Ռոքնռոլի փառքի սրահը 6000 դոլար է վճարել տաքսիդերմիստ Սերջիո Վիջիլատոյին՝ զգեստը պահպանելու համար։ Այն սառեցվել է երկու հեռուստատեսային ելույթներից հետո, թեև Վիջիլատոն հայտնաբերել է զգեստի տարրալուծման նշաններ, որոնք տեղի են ունեցել մինչև այն սառեցնելը և նշել, որ դրանից հոտ է գալիս, երբ այն սառեցվել է։ Հագուստը մշակվել է քլորի կրաքարի և բակտերիաների սպանելու ախտահանիչով և վերականգնվել է մուգ կարմիր գույնով ներկված, երբ այն նույն տեսքը ստացավ, ինչպիսին եղել է երգչուհու առաջին ելույթի ժամանակ։ Սակայն կոնսերվացումից հետո մնացել են տավարի մսի մի քանի կտորներ, որոնք չեն մտել վերամշակված զգեստի մեջ[12]։

Գագան զգեստը կրել է՝ կատարելով «Americano» և «Poker Face» երգերը[13]։

ԱզդեցությունԽմբագրել

Նախկինում նա մսից պատրաստված բիկինի էր կրում Վոգ պարբերականի ճապոնական հրատարակության շապիկին[14]։ Ի սկզբանե Գագան կրում էր այն 2010 թվականի MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխության ժամանակ՝ իր «Տարվա տեսահոլովակ» անվակարգում մրցանակ ստանալու համար[9]։ Թեև դա եղել է երեկոյան ընթացքում Գագայի կոստյումի արդեն երրորդ փոփոխումը, Մսային զգեստն անմիջապես անվանվել է երեկոյի «ամենազավեշտալի նորձևության ակնթարթը»[9]։ Ֆերնանդեսն այդ զգեստն անվանում է իր կարիերայի վերելքն՝ ասելով․ «Ես զգում եմ, որ հիմա ձայն ունեմ որպես նկարիչ և դիզայներ»[15]։ Ավելի վաղ նա արդեն Գագայի համար տարբեր իրեր էր ստեղծել, այդ թվում՝ «Bad Romance» երգի երաժշտական տեսահոլովակի զգեստ[16]։ Նա նաև ստեղծել է գլխարկը, որը Գագան կրում էր 2011-ի փետրվարին տեղի ունեցած «Գրեմմի» 53-րդ մրցանակաբաշխության ժամանակ[15]։

 
Ռոքնռոլի փառքի սրահը, որտեղ 2011 թվականին ցուցադրվել է մսային զգեստը

Այս զգեստը ցուցադրվել է Ռոքնռոլի փառքի սրահում և թանգարանում 2011-ին «Կանայք, ովքեր ռոք են նվագում․ Տեսլական, կիրք, ուժ» (անգլ.՝ Women Who Rock: Vision, Passion, Power) խորագրով ցուցահանդեսի շրջանակներում[17]։

MyCelebrityFashion.co.uk կայքի հարցումն անվանել է Գագայի զգեստը սա 2010 թվականի ամենաճանաչված զգեստ, որը շրջանցել է Քեյթ Միդլթոնի նշանադրության զգեստը[18]։ Ամփոփելով 2010 թվականի արդյունքները մի շարք ցուցակների միջոցով՝ Թայմը մսային զգեստն անվանել է 2010 թվականի գլխավոր նորաձևության հայտարարությունը[19][20]։

«Տարօրինակ Էլ» Յանկովիչը ստեղծել է Գագայի «Born This Way» երգի պարոդիան, որի անվանումն էր «Perform This Way», որտեղ նա ներառել է տողեր մսային զգեստի մասին (I strap prime rib to my feet / Cover myself with raw meat / I'll bet you've never seen a skirt steak worn this way)[21]։ Երգի տեսահոլովակում պարող է ներառվել, ով մսային զգեստ էր կրում[22]։

ԸնդունելությունԽմբագրել

MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունից հետո ԶԼՄ-ները փորձել են վերլուծել այս զգեստի նշանակությունը BBC News-ի առաջարկների միջոցով, սկսած հականորաձևությունից, մինչև ֆեմինիզմ, ծերացում և քայքայում, ինչպես նաև հասարակության վերաբերմունք մսի նկատմամբ։ Շեֆ խոհարար Ֆերգյուս Հենդերսոնը բացատրել է մսի նկատմամբ նման վերաբերմունքը, որպես «Մարդիկ հաճախ չեն ցանկանում, որ միսը նման լինի մսի։ Նրանք ցանկանում են, որ այն նրբորեն փաթաթված լինի սուպերմարկետների պլաստիկի մեջ»[23]։ Մարդիկ կենդանիների հետ բարոյական վերաբերմունքի համար (անգլ.՝ People for the Ethical Treatment of Animals; PETA) կազմակերպությունը քննադատել է զգեստը[24], հայտարարելով, որ «մեռած կովերի կտրվածքներից պատրաստված զգեստը հագնելը բավականին վիրավորական մեկնաբանություններ է առաջացնում, բայց ինչ-որ մեկը պետք է ասի նրա ականջին, որ շատ մարդիկ ավելի հիասթափված են սպանդանոցից, քան տպավորված»[25][26]։ Բուսակերների հասարակությունը նույնպես քննադատել է այդ զգեստը[27][28]՝ հանդես գալով հայտարարությամբ, որում ասվում է. «Որքան էլ այն գեղեցիկ ներկայացվի, տանջված կենդանու մարմինը տանջված կենդանու մարմին է մնում։ Շատ կենդանիներ մահանում են սննդի համար, և նրանք չպետք է սպանվեն նաև այսպիսի հնարքների համար»[29]։

Զգեստի շուրջ մեկ այլ վիճելի հարց է առաջացել՝ ինքնատիպության վերաբերյալ։ Բրուքս Բարնսը Նյու Յորք Թայմսից գրել է, որ այս զգեստը «վերցվել է» Ինկարնացիայից (անգլ.՝ Incarnation)՝ նկարիչ Մարկ Ռայդենի նկարից, որը պատկերում է սպիտակ մազերով աղջկան՝ մսային զգեստով[30][31]։ MTV-ից Շարոն Քլոթը նաև նշել է Գագայի զգեստի և Ռայդենի նկարի միջև նմանությունը[31]։ Ռայդենը, ինչպես հաղորդվում է, հիասթափված էր, որ Գագան չի ընդունել, որ ոգեշնչվել է իր աշխատանքից[30]։ Գեղարվեստական և նորաձև մամուլի որոշ ներկայացուցիչներ նշում էին այս զգեստի նմանությունը «Vanitas․ Ալբինո անորեքտիկ մսային զգեստ»-ին՝ կանադացի քանդակագործ Յանա Ստերբակի կողմից 1987 թվականին պատրաստված մսային զգեստին, որը ցուցադրվել է Կանադայի ազգային պատկերասրահում 1991 թվականին[32][33][34]։ Քարեն Ռոզենբերգը Նյու Յորք Թայմսից համեմատել է զգեստը Ֆրենսիս Բեկոնի՝ 1952 թվականի լուսանկարների շարքի հետ, որոնց վրա թոռին ամրացված տավարի կողերեն էին պատկերված[35]։ Իսկ The Daily Telegraph-ը համեմատել է զգեստը The Beatles-ի 1966 թվականի «Yesterday and Today» ալբոմի բնօրինակ շապիկի հետ, և նշել է նմանությունը The Undertones խմբի՝ 1984 թվականի «All Wrapped Up» ալբոմի շապիկի հետ, որը ցուցադրում էր մի կին մոդելի, որը հագել է մսի կտորներից (հիմնականում բեկոնից) պատրաստված զգեստ և ձեռնոցներ և երշիկից պատրաստված վզնոց[29][36]։ Ճարտարապետներ Դիլեր Սքոֆիդիոն + Ռենֆրոն նույնպես մսային զգեստի դիզայն են պատրաստել 2006 թվականին[37]։ Մսից պատրաստած և նմանատիպ դիզայնով հագուստի ավելի վաղ օրինակը կրում էին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Սլեյդի արվեստի դպրոցի ասպիրանտուրայի ցուցահանդեսի ժամանակ՝ 1979 թվականի հուլիսին, երբ փերֆորմանս արտիստ Ռոբերթ Քոնոլին հագել է սալյամիից պատրաստված կոստյում[38]։

Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ այս զգեստը կարող է մեկնաբանվել որպես հակավեգանություն[39]։ Բուսակեր երգիչ Մորիսին հայտարարել է, որ իր կարծիքով այս զգեստը համարվում է ընդունելի, եթե այն հասարակական կամ քաղաքական հայտարարություն է, այլ ոչ թե պարզապես «խենթ գաղափար»[40], նշելով, որ նկարիչ Լինդեր Ստերլինգը նախկինում՝ 1982 թվականին, մսային զգեստ էր հագնում՝ բողոքելու այն բանի դեմ, ինչը նա համարում էր կանանց ընկալումը տղամարդկանց կողմից[40]։ Էլեն Դեջեներեսը Գագային բանջարեղենից բիկինի է նվիրել, երբ երգչուհին մասնակցել է նրա թոք շոուին, և Լեդի Գագան օգտագործել է այս հարթակը զգեստի շուրջ վեճերին պատասխանելու համար, ասելով, որ «․․․այն բազմաթիվ մեկնաբանություններ ունի։ Եթե մենք չպաշտպանենք, այն ինչին հավատում ենք և չպայքարենք մեր իրավունքների համար, բավականին շուտով, մենք այնքան իրավունքներ կունենանք, ինչքան մեր սեփական ոսկորների վրա միսը։ Իսկ ես մսի կտոր չեմ»[25]։ Հետագայում նա պարզաբանել է, որ նաև օգտագործել է այդ զգեստը, որպեսզի ընդգծի ամերիկացի զինվորականների՝ «մի հարցրու, մի ասա» քաղաքականության հանդեպ իր զզվանքը[41]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. ««Мясное платье» Леди Гаги вызвало сенсацию в мире моды»։ news.mail.ru։ 2010-09-15։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-17-ին։ Վերցված է 2012-06-25 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Vena Jocelyn (September 16, 2010)։ «Lady Gaga Meat Dress Designer Tells How To Re-Create His VMA Look»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից July 7, 2014-ին։ Վերցված է May 14, 2011 
  3. 3,0 3,1 3,2 Padilla Max (September 24, 2010)։ «Lady Gaga Meat Dress Designer's Lips Are Zipped About Animal Rights»։ The Huffington Post։ Արխիվացված է օրիգինալից September 9, 2011-ին։ Վերցված է May 14, 2011 
  4. Розетка Штеккерман (2011-03-01)։ «Мясное платье Lady GaGa»։ bestdress.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-14-ին։ Վերցված է 2012-06-25 
  5. «Lady Gaga надела платье из сырого мяса на церемонию MTV VMA 2010»։ ladygagasuper.ru։ 2010-09-16։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2012-06-25 
  6. Vena Jocelyn (August 3, 2010)։ «Lady Gaga, Eminem Top VMA Nominations»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից May 5, 2014-ին։ Վերցված է May 20, 2013 
  7. Ganz Caryn (September 12, 2010)։ «Meet the Mystery Meat Dress: Lady Gaga Explains Rare VMAs Outfit»։ Yahoo! Music։ Արխիվացված է օրիգինալից December 25, 2011-ին։ Վերցված է May 20, 2013 
  8. 8,0 8,1 «So about Lady Gaga's meat dress...»։ CNN.com Blogs։ September 14, 2010։ Արխիվացված է օրիգինալից November 2, 2014-ին։ Վերցված է May 20, 2013 
  9. 9,0 9,1 9,2 Clott Sharon (September 13, 2010)։ «Was Lady Gaga's VMA Meat Dress Real?»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից April 27, 2016-ին։ Վերցված է May 14, 2011 
  10. Topping Alexandra (September 13, 2010)։ «Lady Gaga's meat dress angers animal rights groups»։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից September 16, 2013-ին։ Վերցված է May 14, 2011 
  11. Gornstein Leslie (September 22, 2010)։ «Did anyone ever eat Lady Gaga's meat dress?»։ E!։ Արխիվացված է օրիգինալից March 25, 2012-ին։ Վերցված է May 14, 2011 
  12. Pool Bob (July 22, 2011)։ «Taxidermist preserves Lady Gaga's meat dress for posterity»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից July 26, 2011-ին։ Վերցված է July 31, 2011 
  13. Dumaual Miguel (May 23, 2012)։ «Review: Lady Gaga's 'Born This Way Ball'»։ ABS-CBN։ Արխիվացված է օրիգինալից August 27, 2016-ին։ Վերցված է June 9, 2012 
  14. Cristina Everett (7 September 2010)։ «In the flesh: Lady Gaga dons raw meat on cover of Vogue Hommes Japan»։ New York Daily News 
  15. 15,0 15,1 Vazquez Anna (March 9, 2010)։ «Lady Gaga Meat Dress Designer Franc Fernandez Q&A»։ Stylelist։ AOL։ Արխիվացված է օրիգինալից September 10, 2011-ին։ Վերցված է May 14, 2011 
  16. Franc Fernandez
  17. Mapes Jill (May 13, 2011)։ «Women Who Rock' Exhibit Opens, Features Lady Gaga's Meat Dress»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից March 11, 2013-ին։ Վերցված է May 14, 2011 
  18. Lee Ann (December 16, 2010)։ «Lady Gaga's meat dress 'most iconic' of 2010»։ Metro։ London։ Արխիվացված է օրիգինալից October 4, 2013-ին։ Վերցված է May 14, 2011 
  19. «The Top 10 Everything of 2010»։ Time։ Արխիվացված է օրիգինալից August 20, 2016-ին։ Վերցված է May 14, 2011 
  20. «Lady Gaga's meat dress 'No. 1' fashion statement of 2010»։ The Independent։ London։ December 17, 2010։ Արխիվացված է օրիգինալից December 20, 2010-ին։ Վերցված է May 14, 2011 
  21. Светлана Юрова (2012-05-18)։ «Леди Гага снова носит мясо»։ novostioede.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2012-06-25 
  22. «Weird Al Yankovic lampoons Lady Gaga in 'Perform This Way'»։ CBS News։ June 21, 2011։ Արխիվացված է օրիգինալից June 23, 2011-ին։ Վերցված է June 21, 2011 
  23. Winterman Denise, Kelly Jon (September 14, 2010)։ «Five interpretations of Lady Gaga's meat dress»։ BBC News (BBC)։ Արխիվացված է օրիգինալից September 15, 2010-ին։ Վերցված է May 14, 2011 
  24. «Вегетерианцы разозлились на Леди Гагу из-за костюма из сырого мяса»։ heygaga.ru։ 2010-09-14։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-10-ին։ Վերցված է 2012-06-25 
  25. 25,0 25,1 Roberts Laura (September 14, 2010)։ «Lady Gaga's meat dress divides opinion»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից September 14, 2010-ին։ Վերցված է May 14, 2011 
  26. Newkirk Ingrid E. (September 13, 2010)։ «Lady Gaga's Meat Dress»։ PETA։ Արխիվացված է օրիգինալից July 24, 2016-ին։ Վերցված է September 13, 2010 
  27. Анастасия Фёдорова (2010-09-16)։ «Платье из мяса Леди Гаги»։ be-in.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-30-ին։ Վերցված է 2012-06-25 
  28. «Леди Гага продемонстрировала новое «мясное» платье»։ kleo.ru։ 2012-05-16։ Վերցված է 2012-06-25 
  29. 29,0 29,1 Bloxham Andy (September 15, 2010)։ «Lady Gaga's meat dress link to the Beatles»։ The Daily Telegraph (London)։ Արխիվացված է օրիգինալից February 4, 2011-ին։ Վերցված է July 31, 2011 
  30. 30,0 30,1 Barnes Brooks (May 16, 2014)։ «Mark Ryden: Drawing a Dividing Line»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից March 17, 2016-ին։ Վերցված է April 6, 2016 
  31. 31,0 31,1 Clott Sharon (September 13, 2010)։ «Does Lady Gaga's Meat Dress Remind You Of Mark Ryden's Paintings?»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից April 15, 2016-ին։ Վերցված է April 6, 2016 
  32. Knight Christopher (September 13, 2010)։ «Lady Gaga, meat Jana Sterbak»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից August 20, 2016-ին։ Վերցված է September 16, 2016 
  33. Gayford Martin (September 17, 2010)։ «Lady Gaga's Fleshy Outfit Echoes Artistic Lobsters, Maggots»։ Bloomberg News։ Արխիվացված է օրիգինալից September 17, 2016-ին։ Վերցված է September 16, 2016 
  34. Seashore Ashley (September 13, 2010)։ «Lady Gaga's Meat Dress and the Question of Authenticity»։ TheGloss։ Արխիվացված է օրիգինալից December 2, 2010-ին։ Վերցված է September 16, 2016 
  35. Rosenberg Karen (May 12, 2011)։ «Two Meaty Visions of Flesh and Blood»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից May 16, 2011-ին։ Վերցված է May 14, 2011 
  36. Heard Chris (November 15, 2013)։ «Dressed to grill: From The Undertones to Lady Gaga»։ BBC News։ Արխիվացված է օրիգինալից March 15, 2016-ին։ Վերցված է September 16, 2016 
  37. «Music Piracy: Lady Gaga Is To Blame»։ Lovelyish.com։ July 9, 2011։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2013-ին։ Վերցված է February 25, 2012 
  38. «Letters: Salami style»։ The Guardian։ September 20, 2010։ Արխիվացված է օրիգինալից September 27, 2016-ին։ Վերցված է September 16, 2016 
  39. Walker Alissa (September 13, 2010)։ «Is Lady Gaga's Meat Couture an Anti-Vegan Statement?»։ Good։ Արխիվացված է օրիգինալից September 17, 2016-ին։ Վերցված է September 16, 2016 
  40. 40,0 40,1 Deacon Michael (June 17, 2011)։ «Morrissey on... Lady Gaga and modern pop»։ The Daily Telegraph։ Արխիվացված է օրիգինալից June 20, 2011-ին։ Վերցված է June 28, 2011 
  41. Kaufman Gil (September 13, 2010)։ «Lady Gaga Talks VMA Meat Suit With Ellen DeGeneres»։ MTV News։ Արխիվացված է օրիգինալից November 2, 2014-ին։ Վերցված է November 28, 2011