Լեա Պերիկոլի (իտալ.՝ Lea Pericoli, մարտի 22, 1935(1935-03-22)[1], Միլան, Իտալիայի թագավորություն), իտալացի թենիսիստուհի, որի կարիերան տևել է 20 տարուց ավելի։ Հետագայում՝ հեռուստահաղորդավար և լրագրող։ Բացի սպորտային նվաճումներից, համարվում էր 60-ական թվականների թենիսի ոճի կուռք[2][3][4]։

Լեա Պերիկոլի
Դիմանկար
Ծնվել էմարտի 22, 1935(1935-03-22)[1] (89 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիայի թագավորություն
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունթենիսիստ, լրագրող, ինքնակենսագիր և հեռուստահաղորդավարուհի
Կայքleapericoli.tml-comunicazione.it
 Lea Pericoli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Լեան իր մանկությունն անցկացրել է Ադիս Աբեբայում, ունի երբայր և երկու քույր։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ընտանիքը տեղափոխվել է Ասմերե։ Լեան սովորել է Քենիայի Նայրոբի քաղաքի վանական դպրոցում։ 17 տարեկանում վերադարձել է Իտալիա։

Կարիերա խմբագրել

Պերիկոլին 3 անգամ հասել է Ումբլդոենի մրցաշարի 1/16-րդ եզրափակիչ՝ 1965, 1967 և 1970 թվականներին։

Նա Հելգա Շուլցի զուգընկերությամբ 1974 թվականին WTA Swiss Open եզրափակչի զուգախաղերում հաղթել է Կայոկո Ֆուկուոկուին և Միշել Ռոդրիգեսին՝ 6-2, 6-0 հաշվով։

Ազգային հավաքականում Լեան նորամուտը նշել է 1963 թվականի Ֆեդերացիայի Գավաթում և ներկայացրել է Իտալիան 9 մրցաշարերում՝ հաղթելով 16 մենախաղից 8-ում և 14 զուգախաղերից՝ 7-ում։ Ֆեդերացիայի Գավաթում նրա վերջին մրցելույթը եղել է 1975 թվականին։

Լեա Պերիկոլի և Սիլվանի Լազարինո զույգը համարվում էր Իտալիայի թենիսի ուժեղագույններից մեկը՝ 6 անգամ հասնելով երկրի առաջնության եզրափակիչ։

2015 թվականին նա մտցվել է Իտալիայի Սպորտային փառքի սրահ[5][6]։

Ոճի կուռք խմբագրել

1955 թվականին Պերիկոլին Ումբլդոնում խաղում էր Թեդ Թինլինգի մշակած հագուստով[7][8]։ Նրա մարզահագուստը կորտում միշտ հետաքրքրություն էր առաջանում լրագրողների և հանդիսատեսի մոտ։ 1964 թվականին «տուտու» կիսաշրջազգեստով նա դարձել է ամենաքննարկված մասնակիցներից մեկը՝ հասնելով մրցաշարի ընդամենը 3 շրջան[3]։ Մի քանի տարի շարունակ նա պայմանագիր ուներ իտալական հագուստի Superga բրենդի հետ[2]։

2001 թվականին Sunday Mirror բրիտանական թերթը մեջ բերում Պերիկոլիի խոսքերը․ «Ես ճանաչում եմ ձեռք բերել ոչ թե իմ խաղի, այլ իմ հագուստի շնորհիվ» և «Ես թենիսով գումար չեմ աշխատել, բայց եթե ծնվեի 30 տարի հետո, Աննա Կուրնիկովայի նման սարսափելի հարուստ կլինեի»[9]։

Լրագրող խմբագրել

1974 թվականի հունիսի 24-ին կայացել է նրա առաջնաելույթը որպես il Giornale թերթի լրագրող։ Նրա մասնագիտական ուսուցմամբ զբաղվում էր Ինդրո Մոնթանելին[2]։ Նա հայտնի է որպես մոդայիկ լրագրող և թենիսիստ, ինչպես նաև սպարտային մեկնաբան[10][11]։ 2009 թվականին լույս է տեսել նրա «Maldafrica» ինքնակենսագրական գիրքը[12]։

Անձնական կյանք խմբագրել

1964 նոյեմբերի 12-ին Լեա Պերիկոլին ամուսնացել է Տիտո Ֆոնտանուի հետ[13][14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.wtatennis.com/players/160243/-
  2. 2,0 2,1 2,2 «Lea Pericoli, simbolo vincente dell'Italia. Eleganza e simpatia anche fuori dal tennis. Il ritratto di una vera campionessa. Lea Pericoli, Italian national symbol. Whose elegance and popularity transcended tennis. The epitome of a true champion». Article from Cino Marchese. Servizi Vincenti. 2008 թ․ ապրիլի 17. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. 3,0 3,1 «Game, set and a flash; How the girls brought a new frill to Wimbledon». The Free Library – The Mirror. Farlex; Gale, Cengage Learning. 1999 թ․ հունիսի 28. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. Craik, Jennifer Uniforms exposed: from conformity to transgression page xiv. — Berg Publishers[en], 2005.
  5. Inaugurata la Walk of Fame: 100 targhe per celebrare le leggende dello sport italiano
  6. 100 leggende Coni
  7. «Tinling's Tutus For Tennis». SI.com. Turner – SI Digital, part of the Turner Sports / Entertainment Digital Network. 1955 թ․ հուլիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  8. «Если женщина чувствует, что выглядит красиво, её ничто не остановит». Кто совершил революцию в теннисной моде
  9. Crawford, Sue (2001 թ․ հունիսի 1). «Centre caught; Mink Skirts to Purple Knickers .. The Girls Who». Sunday Mirror. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  10. «Gambill Snared by Armani». ATP Insider. Rediff. 2002 թ․ փետրվարի 1. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  11. Lessona, Logan Bentley (1997 թ․ հոկտեմբերի 10). «And Now......Here's Gianni!». Fashion & Design Newsletter. Made In Italy On Line. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  12. «Maldafrica». Book review. Liberweb. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  13. «Lea Pericoli of Italy to be Honored With the 2007 Fed Cup Award of Excellence». News. RacquetSportsIndustry. 2007 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. Lea Pericoli, simbolo vincente dell’Italia. Eleganza e simpatia anche fuori dal tennis
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Պերիկոլի» հոդվածին։