Լեա Նիկել (եբրայերեն՝ לאה ניקל‎, Լեա Նիկելսբերգ, դեկտեմբերի 6, 1918(1918-12-06)[1], Ժիտոմիր, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[2] - սեպտեմբերի 10, 2005(2005-09-10)[3][4], Իսրայել[5]), իսրայելցի աբստրակտ նկարիչ[7]։

Լեա Նիկել
Ծնվել էդեկտեմբերի 6, 1918(1918-12-06)[1]
ԾննդավայրԺիտոմիր, Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն[2]
Վախճանվել էսեպտեմբերի 10, 2005(2005-09-10)[3][4] (86 տարեկան)
Մահվան վայրԻսրայել[5]
Քաղաքացիություն Իսրայել[6]
Մասնագիտություննկարչուհի
ՈճLyrical Abstraction?
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
 Lea Nikel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լեա Նիկելսբերգը ծնվել է 1918 թվականի Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքում։ Նրա ընտանիքը 1920 թվականին ներգաղթել է Բրիտանական ենթակայության տակ գտնվող Պաղեստինին։ Նրա քույրը՝ Սառան (Բոք), ծնվել է 1926 թվականին։ 1935 թվականին Լեան նկարչություն է սովորել Խաիմ Գլիկսբերգի մոտ Թել Ավիվում, հետագայում՝ Եզեկել Սթրեյխմանի և Ավիգդոր Ստեմացկու հետ։ 1961-1977 թվականներին Նիկելն ապրել է Գրինվիչ գյուղում (մեկ տարի), Հռոմում (երեք տարի) և Նյու Յորքում (չորս տարի), նախքան 1977 թվականին Իսրայել վերադառնալը։ Ամուսնացել է Սեմ Լեյմենի հետ և ունեցել են մեկ դուստր` Զիվա Հանանը։ Բնակվել է Կիդրոն մոշավում[8]։

Գեղարվեստական գործունեություն խմբագրել

Նիկելի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել Թել Ավիվի Չեմերիսկի պատկերասրահում և առաջին սոլո ցուցադրությունը՝ 1957 թվականին Փարիզի Galerie Colette Allendy-ում։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, այդ թվում Վենետիկի 1964 թվականի բիենալեին։ 2005 թվականին Թել Ավիվի գեղարվեստի թանգարանը կազմակերպել է Նիկելի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։ Մահանալուց ընդամենը մի քանի օր առաջ Նիկելը շարունակել է նկարել[8]։

Գեղարվեստական ոճ խմբագրել

Նիկելի ոճը էքսպրեսիոնիզմ-աբսրակցիայի ձև է, որը երբեմն անվանում են լիրիկական աբստրակցիա։ Նկարել է բիրտ, թանձր ստվերագծերով՝ օգտագործելով պայծառ երանգներ։ Հայտնի է հագեցած գույներով կոմպոզիցիաներով, որոնք առաջացնում են երևակայական հուզմունք և զգայունություն[8]։

Մրցանակներ խմբագրել

  • Սանդբերգ մրցանակ Իսրայելի թանգարանից, 1972 թվական
  • Դիզենգոֆի մրցանակ, 1982 թվական[9]
  • Նիսում փորձագիտական գործունեությանը նվիրված սեմինարի համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ, 1985 թվական
  • Գամզո մրցանակ, 1987 թվական
  • Իսրայելի մրցանակ, 1995 թվական[10]
  • Ֆրանսիայի մշակույթի նախարարի կողմից արվեստի և գրականության ասպետի կոչում, 1997 թվական

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1035097834 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 http://www.nytimes.com/2005/10/01/arts/design/01nikel.html
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2017.
  6. Bibliothèque nationale de France Record #12493680v // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  7. Gilerman, Dana (2007 թ․ սեպտեմբերի 13). «The birth of a new generation». Haaretz. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  8. 8,0 8,1 8,2 Ken Johnson (2005 թ․ հոկտեմբերի 1). «Lea Nikel, Abstract Painter and One of Israel's Top Artists, Dies at 86». The New York Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  9. «List of Dizengoff Prize laureates» (PDF) (Hebrew). Tel Aviv Municipality. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Israel Prize Official Site - Recipients in 1995 (in Hebrew)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեա Նիկել» հոդվածին։