Լա ան դեր Տայն (գերմ.՝ Laa an der Thaya), քաղաք Ավստրիայի Ստորին Ավստրիա նահանգի Միստելբախ շրջանում։ Բնակավայրը զբաղեցնում է 72.89 կմ² մակերես։ 2016 թվականի դրությամբ քաղաքն ունի 6224 բնակիչ[2][3][4]։

Բնակավայր
Լա ան դեր Տայն
գերմ.՝ Laa an der Thaya
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԵրկրամասՍտորին Ավստրիա
Մակերես72,91 կմ²
ԲԾՄ183 մետր
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն6280 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ02522
Փոստային դասիչ2064 և 2136
Ավտոմոբիլային կոդMI
Պաշտոնական կայքlaa.at
Լա ան դեր Տայն (Ավստրիա)##
Լա ան դեր Տայն (Ավստրիա)

Աշխարհագրություն խմբագրել

Լա ան դեր Տայն քաղաքը տեղակայված է Ստորին Ավստրիայի հայտնի գինեգործական շրջանի հյուսիսում։ Քաղաքի ընդհանուր տարածքը կազմում է 72.89 կմ², որից 2.87 %-ը ծածկված է անտառներով։ Քաղաքը գտնվում է Տայա գետի մոտ, սակայն գետը չի հոսում քաղաքի միջով։ Միայն արհեստականորեն ստեղծված Տայամբլբախ ջրանցքն է անցնում քաղաքի միջով։

Քաղաքական դրությունը խմբագրել

2015 թվականի հոկտեմբերի 7-ին ընտրությունների տվյալների արդյունքների համաձայն Լա ան դեր Տայն քաղաքի քաղաքապետն է Բրիջետ Ռիբիսչը[5]։

Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) ունի 29 տեղ, որոնք 2015 թվականի ընտրությունների հետևանքով բաշխված են հետևյալ կերպ՝

Տնտեսություն և ենթակառուցվածք խմբագրել

Տեղական ձեռնարկություններ խմբագրել

Շրջանի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունը համարվում է «Jungbunzlauer»-ը, որը զբաղվում է կիտրոնաթթվի արդյունաբերությամբ և համարվում է աշխարհում այդ ոլորտի ամենամեծ արդյունաբերական ձեռնարկությունը։ Բավականին հայտնի է նաև տեղական Hubertus Bräu գարեջրագործական ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 1454 թվականին[6]։

Քաղաքային իշխանությունների ծրագրի համաձայն հաջողությամբ փրվել են հորեր, որոնցով սկսել է հոսել տաք ջուր։ Արդեն 2002 թվականին բացվել է «Տերմի Լաա» տաք ջրերի համալիրը, որը յուրաքանչյուր տարի ընդունում է շուրջ 400.000 այցելու։ 2005 թվականին տաք ջրերի համալիրի մոտ կառուցվել է «Therme Laa - Hotel & silent SPA» չորս աստղանի հյուրանոց, որը տաք ջրերի համալիրին է միացված փակ կամրջով[4][7]։

Տրանսպորտ խմբագրել

1869 թվականին Լա ան դեր Տայն քաղաքը միացվել է հյուսիսային երկաթուղային գծին, որը Լա ան դեր Տայնն ու մայրաքաղաք Վիեննան միացրել է իրար։ Վիեննայից դեպի Լա ան դեր Տայն քաղաք է մեկնում S2 գծի էլեկտրական գնացքը և ետ վերադառնում S9 գծով։ չեխական Հեվլին և Բռնո քաղաքների հետ երկաթուղային կապը կտրվել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ներկա դրությամբ նախատեսվում է վերականգնել Լա ան դեր Տայն և չեխական Հեվլին ու Բռնո քաղաքների միջև երկաթուղային կապը։

Մշակույթ և տեսարժան վայրեր խմբագրել

Թանգարաններ խմբագրել

Լա ան դեր Տայն քաղաքում գործում են մի շարք թանգարաններ, որոնցից են[4]՝

  • գարեջրի թանգարանը,
  • Հարավային Մորավիայի գավառական թանգարան,
  • կառքերի թանգարան,
  • զինվորական համազգեստի թանգարան (մասնավոր հավաքածու)։

Շինություններ խմբագրել

Պատմական շինություններից պահպանվել է քաղաքային ամրոցը, քաղաքային պարսպի որոշ հատվածներ, ծխական եկեղեցին և եկեղեցական բակը, հոսպիտալն ու հին ռատուշան։

Լաարյան ամրոցն առաջին հերթին ծառայել է որպես վտանգի ժամանակ նահանջի վերջին կետ, այլ ոչ թե որպես բնակվելու վայր։ 1400-ական թվականից կառուցվել է աշտարակը, իսկ ավելի ուշ բնակելի և տնտեսական շինությունները։ Շուրջ հարյուրամյակներ շարունակ ամրոցը պատկանել է տարբեր ազնվական տոհմերի։ Մինչև 2007 թվականը այն ամրոցը եղել է Անրեաս Հոֆերի սեփականությունը։ Երկարատև դժվարություններից հետո քաղաքային իշխանությունները կարողացան գնել ամրոցը, որը հանդիսանում է հին քաղաքի խորհրդանիշը։ Ներկա դրությամբ ամրոցում տեղակայված է գարեջրի ավստրիական առաջին թանգարանը։

Քաղաքային պարսպի մնացորդները գտնվում են քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Այսպես կոչված «ձգված աշտարակի» պատի մեջ եռևս շվեդական պաշարման ժամանակվանից մինչև մեր օրեր պահպանվել է շվեդական արկը։

Լա ան դեր Տայն քաղաքի ռատուշան կառուցվել է Ավստրո-Հունգարական կայսրության կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի 50-ամյա հոբելյանի առթիվ 1898-1899 թվականներին։ Շինարարության համար ծախսվել է 140.000 ավստրիական կրոն։ 1899 թվականի հոկտեմբերին նորակառույց ռատուշայում կայացավ մագիստրի առաջին նիստը։ Ներկայում ռատուշայում տեղակայված է քաղաքային վարչակազմը, գեոդեզիական վարչակազմը և բանկը։

Կանոնավոր միջոցառումներ խմբագրել

Յուրաքանչյուր տարի օգոստոսին Լա ան դեր Տայն քաղաքում անցկացվում է սոխի փառատոնը, իսկ դեկտեմբերին՝ Սուրբ Նիկոլայի շքերթը։ Միջազգային ռադիոցուցահանդեսը տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ և գրավում է այցելուների մբողջ Կենտրոնական Եվրոպայից։

Քույր քաղաքներ խմբագրել

Լա ան դեր Տայն քաղաքի քույր քաղաքներն են՝

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018Statistics Austria.
  2. Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002-2016 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2016) for Laa an der Thaya.(գերմ.)
  3. Լա ան դեր Տայն քաղաքի պաշտոնական կայք:(գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Laa an der Thaya.(անգլ.)
  5. Herzlich willkommen 21.11.2014.(գերմ.)
  6. Ein Bier mit Geschichte.(գերմ.)
  7. Therme Laa - Hotel & silent SPA.(գերմ.)