Լա Մաջոնե
Լա Մաջոնե եկեղեցի (իտալ.՝ Chiesa della Magione), եկեղեցի Պալերմոյի արևելյան մասում (Կալսայի թաղամաս), Իտալիա։ Նվիրված է Սուրբ Երրորդությանը։ Նորմանական ժամանակաշրջանի ճարտարապետության նմուշ է։ Պատկանում է Պալերմոյի արքեպիսկոպոսարանին, դրա երեք եկեղեցիներից մեկն է[2]։ Կրում է «փոքր բազիլիկ» պատվավոր կարգավիճակը։
Լա Մաջոնե | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պալերմո[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Պալերմոյի արքեպիսկոպոսարան |
Նվիրված | Երրորդություն |
Անվանված | Երրորդություն |
Ճարտարապետական ոճ | Նորմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1191 |
![]() | |
![]() | |
basilicalamagione.diocesipa.it |
Տաճարը կառուցվել է Մատեո դ’Աելոի միջոցներով (մահացել է 1193 թ․)։ Վերջինս եղել է Սիցիլիայի թագավորության նշանավոր պետական գործիչ Վիլհելմ I Չարի, Վիլհելմ II Բարու և Տանկրեդեի օրոք։ Տարբեր աղբյուրներում տաճարի հիմնադրման ամսաթիվը նշվում է 1150-1190 թվականները։ 1191 թվականին Մատեո դ’Աելոն իր կառուցած եկեղեցին տալիս է ցիստերցյաններին, որոնց, 1197 թվականին, Հենրիխ VI կայսեր կամքով փոխարինեցին Տևտոնական օրդենի ասպետները։ 15-րդ դարի վերջից Լա Մաջոնեն դարձավ սովորական ծխական եկեղեցի։ Տաճարը լրջորեն վնասվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն վերակառուցվել է 1950-1960-ական թվականներին։ Վերականգնման ժամանակ բազմաթիվ բարոկկոյի տարրերը հեռացվեցին, ինչի արդյունքում Լա Մաջոնեն դարձավ ուշ սիցիլիա-նորմանական ճարտարապետության սակավաթիվ նմուշներից մեկը։
Եկեղեցու ճակատն իրենից ներկայացնում է եռահարկ կամարներից բաղկացած կառուցվածք։ Միևնույն հորինվածքը կրկնվում է նաև աբսիդում։
Լա Մաջոնեն իրենից ներկայացնում է եռանավ բազիլիկ։ Նեղ կողմնային նավերը հիմնականից բաժանվում են երկշարք մարմարե սյուներով, որոնց վրա հենված են սրանկյուն կամարները։ Խիստ ինտերիերը գրեթե զուրկ է հարդարանքից։ Հյուսիսային (ձախ) նավում պահպանվել են Տևտոնական օրդենի ասպետների մի քանի տապանաքարեր։
Լա Մաջոնեի հյուսիսային պատին հարում է կամարակապ սրահ, որը նախկին վանքի ներքին բակն է եղել։ Այն իրենից ներկայացնում է երկշարք սյունաշարք՝ նրբագեղ խոյակներով և սրանկյուն կամարներով։ Այս բնորոշ տարրերը վկայում են, որ Լա Մաջոնեի կամարակապ սրահի վրա աշխատել են Մոնրեալեի տաճարի վարպետները։
ՊատկերասրահԽմբագրել
Եկեղեցու նավը
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լա Մաջոնե կատեգորիայում։ |