Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լա Կապել (այլ կիրառումներ)

Լե Կապել (ֆր.՝ La Capelle), համայնք Ֆրանսիայի հյուսիսիում՝ Պիկարդիա մարզի Էնա գավառում։ Համայնքը տեղակայված է Վերվեն կանտոնի կազմում՝ Վերվեն շրջանում։ Լե Կապելը գտնվում է Լան քաղաքից 53 կմ դեպի հյուսիս-արևելք և Վալանսիեն քաղաքից 55 կմ դեպի հարավ-արևելք։ Բելգիայի հետ սահմանից հեռու է 19 կմ։ Քաղաքի միջով է անցնում N2 ազգային ավտոմայրուղին։

Համայնք
Լե Կապել
La Capelle
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՄարզՊիկարդիա
ԳավառԷնա
ԿանտոնՎերվեն
Մակերես12, 26 կմ²
ԲԾՄ228 մետր
Բնակչություն1 823 մարդ (2012)
Խտություն149 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային ինդեքս02260
Փոստային դասիչ02260[1]
Պաշտոնական կայքlacapelle02.fr(ֆր.)
Լա Կապել (Ֆրանսիա)##
Լա Կապել (Ֆրանսիա)

Տեսարժան վայրեր խմբագրել

Սենտ Գրիմոնի եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 80-ական թվականներին էկլեկտիկա ոճով։ Եկեղեցու ճարտարապետն է եղել Շարլ Գարնեն, ով կառուցել է նաև Փարիզի Օպերան։

Բնակչություն խմբագրել

2012 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 1 823 մարդ։

Բնակչության թվաքանակը
(Աղբյուր: INSEE)
1962196819751982199019992012
2019206521962123214920071823

Տնտեսություն խմբագրել

2011 թվականի գործազրկության մակարդակը կազմել է 19,4% (Ֆրանսիայում այն կազմել է 12,8%, Էնա գավառում՝ 15,9%)։ Մեկ մարդու միջին տարեկան եկամուտը (2011 թվական) կազմել է 17734 եվրո (Ֆրանիսիայում այն եղել է 25140 եվրո, Էնա գավառում՝ 21148 եվրո)։

2010 թվականին համայնքի 1142 աշխատունակ (15-64 տարեկան) բնակիչների 787-ը տնտեսապես ակտիվ էին, 355-ը՝ ոչ ակտիվ (ակտիվության ցուցանիշը կազմել է 68,9%, 1999 թվականին եղել է 67,7%)։ 787 տնտեսապես ակտիվ բնակիչներից աշխատում էին 634-ը (337 տղամարդ և 297 կին), գործազուրկ էին 153 մարդ (76 տղամարդ և 77 կին)։ 355 տնտեսապես ոչ ակտիվ բնակիչներից 93-ը եղել են աշակերտներ կամ ուսանողներ, 124-ը՝ թոշակառուներ, 138-ը տնտեսապես ոչ ակտիվ էին այլ պատճառներով[2]։

Վարչակազմ խմբագրել

2001 թվականից քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Գի Մերեսը (Guy Méresse)։ 2014 թվականի համայնքային ընտրություններում նրա կողմից գլխավորվող աջ խմբավորումը հաղթեց առաջին փուլում՝ ստանալով ձայների 52,00 %-ը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ինստիտուտ (INSEE). Վերցված է 2014 թ․ մայիսի 14-ին. (մոտավոր տվյալներ, 1999 թվականին ժամանակավոր զբաղվածությունը հաշվի է առնվել մասնակիորեն)