Լարս Քրիստիան Օլսեն (դան․՝ Lars Christian Olsen, փետրվարի 2, 1961(1961-02-02)[1], Glostrup, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ, պաշտպան, որը հայտնի է «Բրոնդբյուում» և Դանիայի հավաքականում իր ելույթներով։ 1988, 1992 և 1996 թվականների Եվրոպայի առաջնությունների մասնակից։

Լարս Օլսեն
դան․՝ Lars Olsen
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1961(1961-02-02)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Glostrup, Դանիա
Դիրք պաշտպան

2011-2019 թվականներին աշխատել է որպես Ֆարերյան կղզիների հավաքականի մարզիչ, որից հետո գլխավորել է դանիական «Էսբյերգ» ակումբը։

Ակումբային կարիերա խմբագրել

Օլսենը ծնվել է Գլոստրուպում և 1980 թվականին կարիերան սկսել է տեղի համանուն ակումբում։ Այն բանից հետո, երբ նա սկսել է հրավիրվել երիտասարդական հավաքական, նրա հետ պայմանագիր է կնքել Դանիայի առաջին դիվիզիոնի «Կեգե» ակումբը։ Ցածր լիգայում անցկացրած 4 մրցաշրջաններից հետո Լարսը տեղափոխվել է «Բրոնդբյու»։ Նոր ակումբի հետ 5 անգամ հաղթել է Դանիայի առաջնությունում, ինչպես նաև 1988 թվականին դարձել Դանիայի լավագույն ֆուտբոլիստ[2]։ Օլսենը «Բրոնդբյուի» ավագն էր 1987-1988 թվականներին։ 1991 թվականին տեղափոխվել է թուրքական «Տրաբզոնսպոր»։ Թուրքիայում Օլսենը թիմի հիմնական ֆուտբոլիստն էր և օգնել է նրան նվաճել Թուրքիայի գավաթը։ «Տրաբզոնսպորից» հեռանալուց հետո Լարսը հանդես է եկել բելգիական «Սերենում» և շվեյցարական «Բազելում»։ 1996 թվականին Օլսենը վերադարձել է «Բրոնդբյու», որի հետ 6-րդ անգամ դարձել է Դանիայի չեմպիոն։ Ակումբի կազմում վերջին խաղն անցկացրել է 1996 թվականի նոյեմբերին[3]։

Միջազգային կարիերա խմբագրել

1986 թվականի ապրիլին Բուլղարիայի հավաքականի դեմ խաղում Օլսենը նորամուտն է նշել Դանիայի հավաքականում[4]։ 1988 թվականին ընդգրկվել է Եվրոպայի առաջնության հայտացուցակում։ Մրցաշարում անցկացրել է երեք հանդիպում՝ Իտալիայի[5], Գերմանիայի[6] և Իսպանիայի հավաքականների դեմ[7]։ Չորս տարի անց Շվեդիայում Օլսենը ազգային թիմի կազմում երկրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի առաջնությանը և դարձել է մրցաշարի հաղթող։ Մրցաշարում մասնակցել է բոլոր խաղերին՝ Անգլիայի[8], Շվեդիայի[9], Նիդերլանդների[10], Ֆրանսիայի[11] և Գերմանիայի հավաքականի դեմ[12]։ 1996 թվականին երրորդ անգամ մեկնել է Եվրոպայի առաջնություն։ Անգլիա է մեկնել որպես պահեստային և մրցաշարում ոչ մի րոպե չի խաղացել[4]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Բրոնդբյու»
  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1985
  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1987
  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1988
  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1990
  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1991
  • Դանիայի ֆուտբոլի առաջնություն՝ 1995/96
  • Դանիայի գավաթի գավաթակիր՝ 1988/89
  «Տրապիզոնսպոր»
  • Թուրքիայի գավաթի գավաթակիր՝ 1991/92
Միջազգային
  Դանիա
  • Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն՝ 1992
Անհատական
  • Դանիայի տարվա ֆուտբոլիստ՝ 1988
Մարզչական

  Ռաներս

  • Դանիայի ֆուտբոլի գավաթ՝ 2005/06

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Årets Spiller Արխիվացված 26 Սեպտեմբեր 2007 Wayback Machine at DBU.dk
  3. Lars Christian Olsen at DanskFodbold.com
  4. 4,0 4,1 Lars Olsen – Alle hold (Alle kampe) at DBU.dk
  5. «Италия VS. Дания 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1988 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Германия VS. Дания 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1988 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Дания VS. Испания 2:3» (ռուսերեն). allsoccer.ru. 1988 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Дания VS. Англия 0:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  9. «Швеция VS. Дания 1:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  10. «Нидерланды VS. Дания 2:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  11. «Франция VS. Дания 1:2» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  12. «Дания VS. Германия 2:0» (ռուսերեն). allsoccer.ru. 1992 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարս Օլսեն» հոդվածին։