Բացել գլխավոր ցանկը

Լարիսա Սեմյոնովնա Լատինինա (ռուս.՝ Лариса Семеновна Латынина, ուկր.՝ Лариса Семенівна Латиніна, օրիորդական ազգանունը՝ Դիրիյ, դեկտեմբերի 27, 1934(1934-12-27), Խերսոն, ԽՍՀՄ), խորհրդային մարմնամարզուհի, Օլիմպիական խաղերի իննակի չեմպիոն (1956, 1960, 1964), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1956), Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն (1957-1962), ԽՍՀՄ բազմակի չեմպիոն (1956-64) անհատարակն ու թիմային առաջնություններում, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1972), Ռուսաստանի Դաշնության ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր աշխատող։

Լարիսա Լատինինա
Latinina portret.jpeg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Բնօրինակ անուն`Лариса Семеновна Латынина
Ազգություն`ռուս
Մասնագիտացում`կանանց գեղարվեստական մարմնամարզություն
Երկիր`Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`դեկտեմբերի 27, 1934 (84 տարեկան)
Ծննդավայր`Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Խերսոն, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Մինչ 2012 թվականը Լարիսա Լատինինային է պատկանել Օլիմպիական խաղերում վաստակած մեդալների ամենամեծ հավաքածուն՝ 9 ոսկե, 5 արծաթե ու 4 բրոնզե մեդալներ։ Լարիսա Լատինինան հայտնի է նաև նրանով, որ 1957 թվականի Եվրոպայի առաջնությունում հաղթել է բոլոր ոսկե մեդալները։

Բովանդակություն

ԿենսագրությունԽմբագրել

Լարիսա Դիրիյը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 27-ին Ուկրաինայի Խերսոն քաղաքում։ Հայրը՝ Սեմյոն Անդրեևիչ Դիրիյը (1906-1943), զոհվել է Հում՝ Ստալինգրադի ճակատամարտում: Մայրը՝ Պելագեա Անիսիմովնա Բարաբանյուկը (1902-1975), եղել է հավաքարար։ Մանուկ հասակից Լարիսա Դիրիյը երազել է զբաղվել բալետով։ Երբ նրա հայրենի քաղաքի Ժողովրդական արվեստի տանը բացվում է պարարվեստի ստուդիա, մայրն իր վերջին փողերով դստերն ուղարկում է այնտեղ։ Ստուդիայի փակումից հետո Լարիսա Դիրիյն սկսում է զբաղվել մարմնամարզությամբ։ 1950 թվականին նա ստանում է առաջին կարգ և ուկրաինացի դպրոցականների թիմի կազմում մասնակցում Կազանում անցկացվող համամիութենական առաջնությանը։ Իններորդ դասարանում նա կատարում է սպորտի վարպետի կոչման համար անհրաժեշտ նորմաները։ 1953 թվականին ոսկե մեդալով ավարտում է Խերսոնի № 14 դպրոցն ու ընդունվում Կիևի ճարտարագիտական ինստիտուտ։ Բրատցևոյում անցկացվող համամիութենական հավաքում հաջողությամբ հաղթահարում է նախընտրական փուլը և մասնակցում Բուխարեստում անցկացվող Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնին, որտեղ վաստակում է առաջին ոսկե մեդալները։ Հանդես է եկել Կիևի «Բուրեվեստնիկ» ակումբում։ Տեղափոխվել է սովորելու Ֆիզկուլտուրայի ինստիտուտում։

 
Լարիսա Լատինինան 1964 թվականի Օլիմպիական խաղերի գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևի հաղթողների պարգևատրման արարողության ժամանակ

ՆվաճումներԽմբագրել

1954 թվականի աշխարհի առաջնությունում ԽՍՀՄ թիմը վաստակել է առաջին տեղը, իսկ Լարիսա Լատինինան (Դիրիյ) նրա կազմում ստացել է իր առաջին ոսկե մեդալը աշխարհի առաջնությունում։

1956, 1960 թվականներին դարձել է բացարձակ օլիմպիական չեմպիոն, 1956, 1960, 1964 թվականներին հաղթել է թիմային առաջնություններում, 1956, 1960, 1964 թվականներին՝ ազատ վարժություններում, 1956 թվականին՝ հենացատկում։ Արծաթե մեդալների է արժանացել 1964 թվականի Օլիմպական խաղերի բացարձակ առաջնությանում (զիջել է Վերա Չասլավսկայային), 1956, 1960 թվականների զուգափայտերի, 1960 թվականին՝ գերանի վրա կատարած վարժություններում, 1964 թվականին՝ հենացատկում։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է դարձել առարկաներով թիմային առաջնությունում (1956 թվական), հենացատկում (1960 թվական), գերանի (1964 թվական) ու զուգափայտերի (1964) վրա կատարած վարժություններում։

Աշխարհի բացարձակ չեմպիոն է դարձել 1958 ու 1962 թվականներին։ Աշխարհի թիմային առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել 1954, 1958, 1962 թվականներին, հենացատկում՝ 1958 թվականին, զուգափայտերի վրա վարժություններում՝ 1958 թվականին, ազատ վարժություններում՝ 1962 թվականին։

Լարիսա Լատինինան Եվրոպայի բացարձակ չեմպիոն է դարձել 1957, 1961 թվականներին։ 1957 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն ազատ վարժություններում, հենացատկում, գերանի ու զուգափայտերի վրա կատարած վարժություններում, 1961 թվականին՝ ազատ վարժություններում։

1968, 1972, 1976 թվականներին Լարիսա Լատինինան մարզել է ԽՍՀՄ մարմնամարզության օլիմպիական հավաքականը։ Եղել է 1980 թվականին Մոսկվայում անցկացված Ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի անդամ։ Հեղինակել «Հավասարակշռություն» (ռուս.՝ «Равновесие», 1975) և «Մարմնամարզությունը տարիների միջով» (ռուս.՝ «Гимнастика сквозь годы», 1977)։

2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերից հետո Մայքլ Ֆելպսի հետ մասնակցել է Louis Vuitton ընկերության գովազդային ֆոտոսեսիային որպես բոլոր ժամանակների ամենաշատ տիտղոսներն ունեցող մարզիկներ։

ՊարգևներԽմբագրել

Լարիսա Լատինինան արժանացել է ԽՍՀՄ Լենինի շքանշանի (1957), Ժողովուրդների բարեկամության շքանշանի (1980), «Պատվո նշան» երեք շքանշանով (1960, 1965, 1972), Ռուսաստանի Դաշնության «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»]] II (2015)[1], III (2010)[2] և IV աստիճանի շքանշանների (2004)[3], Պատվո շքանշանի (1999)[4], Ուկրաինայի իշխանուհի Օլգայի III աստիճանի շքանշանի (2002)[5], Օլիմպիական ոսկե մեդալի[6]:

ԸնտանիքԽմբագրել

 
Ռուսաստանի բանկի թողարկած հուշադրամ (2014)
  • Առաջին ամուսին - Իվան Լատինին
    • Դուստր - Տատյանա Իվանովնա Լատինինա (ծնվել է 1958 թվականին), պարել է «Берёзка» անսամբլում
    • Փեսան - Ռոստիսլավ Վադիմովիչ Օրդովսկի-Տանաևսկի Բլանկո (ծնվել է 1958 թվականին), գործարար
      • Թոռներ - Կոնստանտին (ծնվել է 1981 թվականին), Վադիմ (ծնվել է 1994 թվականին)
  • Որդին - Անդրեյ
  • Երրորդ ամուսին - Յուրի Իզրաիլևիչ Ֆելդման (ծնվել է 1938 թվականին), տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի ու Միջազգային էլեկտրատեխնիկական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս

Օլիմպիական խաղերում վաստակած մեդալներԽմբագրել

Օլիմպիական
խաղեր
Բացարձակ
առաջնություն
Ազատ
վարժ.
Հենացատկ Զուգափայտերով
վարժություններ
Գերան Թիմային
առաջնություն
Թիմ. առ.
առարկաներով
1956 Մելբուրն         4    
1960 Հռոմ             -
1964 Տոկիո             -

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Указ Президента Российской Федерации № 115 от 8 марта 2015 года «О награждении государственными наградами Российской Федерации»
  2. Указ Президента Российской Федерации № 87 от 21 января 2010 года «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ III степени Латыниной Л. С.»
  3. Указ Президента Российской Федерации № 1604 от 27 декабря 2004 года «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ IV степени Латыниной Л. С.»
  4. Указ Президента Российской Федерации № 1741 от 30 декабря 1999 года «О награждении государственными наградами Российской Федерации работников учреждений и организаций физической культуры и спорта»
  5. Указ Президента України № 1078/2002 від 29 листопада 2002 року «Про відзначення державними нагородами України чемпіонів та призёрів Олімпійських ігор, тренерів та організаторів спортивного руху»(ուկր.)
  6. Олимпийская идея в знаках, символах, наградах

Արտաքին հղումներԽմբագրել