Մայքլ Ֆրեդ Ֆելպս II (անգլ.՝ Michael Fred Phelps II[4], հունիսի 30, 1985(1985-06-30)[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ[5]), ամերիկացի լողորդ, սպորտի պատմության մեջ միակ 23-ակի օլիմպիական չեմպիոնը, աշխարհի 26-ակի չեմպիոն 50-մետրանոց լողավազանում։ Օլիմպիական խաղերի պատմության մեջ բացարձակ ռեկորդակիր պարգևների քանակով[6] (28)[7]։ Ֆելփսը նաև բոլոր ժամանակների ամենաշատ օլիմպիական ոսկե մեդալներ նվաճած մարզիկն է (23)[8],, օլիմպիական խաղերի անհատական մրցաձևերում ամենաշատ ոսկե մեդալների (13) և ընդհանուր առմամբ մեդալների (16) արժանացածը[9]։ Նրա մարզական կարիերայում ամենահաջողը 2008 թվականին Պեկինում անցկացված ամառային օլիմպիական խաղերն էին, որտեղ նա նվաճեց ութ ոսկե մեդալ և մեկ օլիմպիադայում նվաճած ոսկե մեդալների քանակով նոր ռեկորդ սահմանեց՝ գերազանցելով իր համերկրացի մեկ այլ լողորդի՝ Մարկ Սփիցի՝ դեռևս 1972 թվականին սահմանած ռեկորդը (վերջինս մեկ օլիմպիադայում նվաճել էր յոթ ոսկե մեդալ)։ 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացված ամառային օլիմպիական խաղերում[10] նվաճելով հինգ ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ Ֆելփսը դարձավ միմյանց հաջորդած չորս օլիմպիադաներում անընդմեջ ամենաշատ մեդալներ նվաճած մարզիկը ամբողջ աշխարհում[11][12]։

Մայքլ Ֆելպս
Michael Phelps August 2016.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝անգլ.՝ Michael Fred Phelps II
Բնօրինակ անուն՝անգլ.՝ Michael Phelps
Մականուն(ներ)՝Tiburón de Baltimore
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 30, 1985(1985-06-30)[1][2][3][…] (36 տարեկան)
Ծննդավայր՝Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Մարզիչ(ներ)՝

Սպորտային մականունը՝ «Բալթիմորյան փամփուշտ» (անգլ.՝ The Baltimore Bullet

Մայքլն ավելի հաջող հադես է գալիս ազատ և բաթերֆլայ ոճերում, ավելի թույլ հանդես է գալիս մեջքի և գորտալող ոճերում։ Նույնպես հաջող հանդես է գալիս ընդհանուր ոճում։

Իր կարիերայի ավարտի մասին հայտարարել է 2012 թվականին 27 տարեկան հասակում՝ Լոնդոնի Ամառային Օլիմպիական խաղերն ավարտվելուց հետո։ 2014 թվականին վերադարձել է և նորից մասնակցել միջազգային մրցումների[13]։ 2016 թվականի օգոստոսի 12-ին հայտարարել է մեծ սպորտին վերջնականապես հրաժեշտ տալու մասին[14]։

Համաշխարհային ռեկորդները եղել են յոթը (50մ. լողավազանում/«երկար ջուր»։ 100 մ և 200 մ բաթերֆլայ, 400 մ ընդհանուր ոճ, էստաֆետա 4×100 մ × 2,25 մ ազատ ոճում, էստաֆետա 4×200 մ × 2,25 մ ազատ ոճում )։

Մայքլ Ֆելփսի մարզական աննախադեպ նվաճումները նկատի առնելով՝ նրան ութ անգամ արժանացրել են «Տարվա լողորդ» (աշխարհի մասշտաբով. World Swimmer of the Year Award), տասնմեկ անգամ՝ «Տարվա ամերիկյան լողորդ» (American Swimmer of the Year Award), երկու անգամ՝ (2012 և 2016 թթ.) «FINA-ի տարվա լողորդ» (FINA Swimmer of the Year Award) տիտղոսների ու մրցանակների։ Sports Illustrated ամսագիրը Ֆելփսին արժանացրել է «Տարվա մարզիկ» (Sportsman of the Year) տիտղոսի ու մրցանակի։

Մայքլ Ֆելփսին շատ-շատերը համարում են «բոլոր ժամանակների մեծագույն լողորդ», հաճախ՝ նաև «բոլոր ժամանակների մեծագույն մարզիկ»[15][16]։

2008 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո Ֆելփսը հիմնել է Michael Phelps Foundation կազմակերպությունն ու հիմնադրամը, որը հետապնդում է առողջ ապրելակերպի և լողի՝ որպես մարզաձևի տարածմանն աջակցելու նպատակ։

Մայքլ Ֆելփսի նվաճումները օլիմպիական խաղերումԽմբագրել

Մրցաձևը Արդյունքը
  Սիդնեյ 2000   Աթենք 2004   Պեկին 2008   Լոնդոն 2012   Ռիո 2016
200 մ ազատ ոճով - Բրոնզե
1 ր 45 վրկ 32
Ոսկե
1 ր 42 վրկ 96 ԱՌ
- -
100 մ բաթերֆլայ - Ոսկե
51 վրկ 25 ՕՌ
Ոսկե
50 վրկ 58 ՕՌ
Ոսկե
51 վրկ 21
Արծաթե
51 վրկ 14
200 մ բաթերֆլայ 5-րդ տեղ
1 ր 56 վրկ 50
Ոսկե
1 ր 54 վրկ 04 ՕՌ
Ոսկե
1 ր 52 վրկ 03 ԱՌ
Արծաթե
1 ր 53 վրկ 01
Ոսկե
1 ր 53 վրկ 36
200 մ 4 համալիր լող - Ոսկե
1 ր 57 վրկ 14 ՕՌ
Ոսկե
1 ր 54 վրկ 23 ԱՌ
Ոսկե
1 ր 54 վրկ 27
Ոսկե
1 ր 54 վրկ 66
400 մ 4 համալիր լող - Ոսկե
4 ր 08 վրկ 26 ԱՌ
Ոսկե
4 ր 03 վրկ 84 ԱՌ
4-րդ տեղ
4 ր 09 վրկ 28
-
4 × 100 մ ազատ ոճով - Բրոնզե
3 min 14 s 62
Ոսկե
3 min 08 s 24 ԱՌ
Արծաթե
3 ր 10 վրկ 38
Ոսկե
3 ր 09 վրկ 92
4 × 200 մ ազատ ոճով - Ոսկե
7 ր 03 վրկ 33
Ոսկե
6 ր 58 վրկ 56 ԱՌ
Ոսկե
6 min 59 s 70
Ոսկե
7 ր 00 վրկ 66
4 × 100 մ 4 համալիր լող - Ոսկե
3 ր 30 վրկ 68 ԱՌ
Ոսկե
3 ր 29 վրկ 34 ԱՌ
Ոսկե
3 ր 29 վրկ 35
Ոսկե
3 ր 27 վրկ 95 ՕՌ
  • ԱՌ - աշխարհի ռեկորդ
  • ՕՌ - օլիմպիական ռեկորդ

Մայքլ Ֆելփսի սահմանած համաշխարհային ռեկորդներըԽմբագրել

Մարզական փառահեղ կարիերայի ընթացքում Ֆելփսը ընդհանուր առմամբ սահմանել է համաշխարհային 39 ռեկորդ (29-ը՝ անհատական մրցաձևերում, 10-ը՝ էստաֆետներում). դա FINA կողմից ճանաչված ու արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է, գերազանցում է նույնիսկ Մարկ Սփիցի սահմանած ռեկորդների ընդհանուր թվին (33, որից 26-ը՝ անհատական մրցաձևերում, 7-ը՝ էստաֆետներում)։ Թեև այն էլ պետք է ասել, որ ըստ որոշ աղբյուրների՝ Ջոնի Վայսմյուլլերը սահմանել է աշխարհի 67 ռեկորդ։

Ֆելփսի սաահմանած համաշխարհային ռեկորդներից յոթը 2016 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ դեռևս մնում էին չգերազանցված այլ լողորդների կողմից։


Մրցատարածությունը Ոճը Ժամանակը Մրցավայրը Օրը Նշումներ
1 200 մ Բաթերֆլայ 1:54.92 Օսթին, Տեխաս, ԱՄՆ 30, 2001 (2001-Березень-30) [17]
2 200 մ Բաթերֆլայ (2) 1:54.58 Ֆուկուոկա, Ճապոնիա 24, 2001 (2001-Липень-24) [17]
3 400 մ Համալիր լող 4:11.09 Ֆորտ-Լոդերդեյլ, Ֆլորիդա, ԱՄՆ 15, 2002 (2002-Серпень-15) [18]
4 4×100 մ Էստաֆետ, համալիր լող[a] 3:33.48 Յոկոհամա, Ճապոնիա 29, 2002 (2002-Серпень-29) [19]
5 400 մ համալիր լող (2) 4:10.73 Ինդիանապոլիս, Ինդիանա, ԱՄՆ 6, 2003 (2003-Квітень-06) [20]
6 200 մ համալիր լող 1:57.94 Սանտա Կլարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ 29, 2003 (2003-Червень-29) [21]
7 200 մ Բաթերֆլայ (3) 1:53.93 Բարսելոն, Իսպանիա 22, 2003 (2003-Липень-22) [22]
8 200 մ համալիր լող (2) 1:57.52 Բարսելոն, Իսպանիա 24, 2003 (2003-Липень-24) [22]
9 100 մ Բաթերֆլայ 0:51.47 Բարսելոն, Իսպանիա 25, 2003 (2003-Липень-25) [22]
10 200 մ համալիր լող (3) 1:56.04 Բարսելոն, Իսպանիա 25, 2003 (2003-Липень-25) [22]
11 400 մ համալիր լող (3) 4:09.09 Բարսելոն, Իսպանիա 27, 2003 (2003-Липень-27) [22]
12 200 մ համալիր լող (4) 1:55.94 Քոլեջ Պարկ, Մերիլենդ, ԱՄՆ 9, 2003 (2003-Серпень-09) [23]
13 400 մ համալիր լող (4) 4:08.41 Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա, ԱՄՆ 7, 2004 (2004-Липень-07) [24]
14 400 մ համալիր լող (5) 4:08.26 Աթենք, Հունաստան 14, 2004 (2004-Серпень-14) [25]
15 200 մ Բաթերֆլայ (4) 1:53.80 Վիկտորիա, Բրիտանական Կոլումբիա, Կանադա 17, 2006 (2006-Серпень-17) [26]
16 4×100 մ Էստաֆետ, ազատ ոճով լող[б] 3:12.46 Վիկտորիա, Բրիտանական Կոլումբիա, Կանադա 19, 2006 (2006-Серпень-19) [26]
17 200 մ համալիր լող (5) 1:55.84 Վիկտորիա, Բրիտանական Կոլումբիա, Կանադա 20, 2006 (2006-Серпень-20) [26]
18 200 մ Բաթերֆլայ (5) 1:53.71 Կոլումբիա, Միսսուրի, ԱՄՆ 17, 2007 (2007-Лютий-17) [27]
19 200 մ Ազատ ոճով լող 1:43.86 Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա 27, 2007 (2007-Березень-27) [28]
20 200 մ Բաթերֆլայ (6) 1:52.09 Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա 28, 2007 (2007-Березень-28) [28]
21 200 մ համալիր լող (6) 1:54.98 Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա 29, 2007 (2007-Березень-29) [28]
22 4×200 մ էստաֆետ, ազատ ոճի լողով[в] 7:03.24 Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա 30, 2007 (2007-Березень-30) [28]
23 400 մ համալիր լող (6) 4:06.22 Մելբուրն, Վիկտորիա, Ավստրալիա 1, 2007 (2007-Квітень-01) [28]
24 400 մ համալիր լող (7) 4:05.25 Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ 29, 2008 (2008-Червень-29) [29]
25 200 մ համալիր լող (7) 1:54.80 Օմահա, Նեբրասկա, ԱՄՆ 4, 2008 (2008-Липень-04) [29]
26 400 մ համալիր լող (8) 4:03.84 Պեկին, Չինաստան 10, 2008 (2008-Серпень-10) [30]
27 4×100 մ էստաֆետ, ազատ ոճի լողով (2)[г] 3:08.24 Պեկին, Չինաստան 11, 2008 (2008-Серпень-11) [30]
28 200 մ ազատ ոճի լողով (2) 1:42.96 Պեկին, Չինաստան 12, 2008 (2008-Серпень-12) [31]
29 200 մ Բաթերֆլայ (7) 1:52.03 Պեկին, Չինաստան 13, 2008 (2008-Серпень-13) [32]
30 4×200 մ էստաֆետ, ազատ ոճի լողով (2)[д] 6:58.56 Պեկին, Չինաստան 13, 2008 (2008-Серпень-13) [33]
31 200 մ համալիր լող (8) 1:54.23 Պեկին, Չինաստան 15, 2008 (2008-Серпень-15) [34]
32 4×100 մ էստաֆետ, համալիր լողով (2)[а] 3:29.34 Պեկին, Չինաստան 17, 2008 (2008-Серпень-17) [35]
33 100 մ Բաթերֆլայ (2) 0:50.22 Ինդիանապոլիս, Ինդիանա, ԱՄՆ 9, 2009 (2009-Липень-09) [36]
34 200 մ Բաթերֆլայ (8) 1:51.51 Հռոմ, Իտալիա 29, 2009 (2009-Липень-29) [37]
35 4×200 մ էստաֆետ, ազատ ոճի լողով (3)[е] 6:58.55 Հռոմ, Իտալիա 31, 2009 (2009-Липень-31) [37]
36 100 մ Բաթերֆլայ (3) 0:49.82 Հռոմ, Իտալիա 1, 2009 (2009-Серпень-01) [37]
37 4×100 մ էստաֆետ, համալիր լողով (3)[ж] 3:27.28 Հռոմ, Իտալիա 2, 2009 (2009-Серпень-02) [37]
38 4×100 մ էստաֆետ, համալիր լողով («կարճ» ջրում)[и] 3:20.71 Մանչեստր, Մեծ Բրիտանիա 18, 2009 (2009-Грудень-18) [38]
39 4×100 մ էստաֆետ, ազատ ոճի լողով («կարճ» ջրում)[к] 3:03.30 Մանչեստր, Մեծ Բրիտանիա 19, 2009 (2009-Грудень-19) [39]
[a] Աարոն Փիրսոլի, Բրենդան Հանսենի, Ջեյմս Լեզակի հետ
[б] Նիլ Ուոքերի, Քալլեն Ջոնսի, Ջեյսոն Լեզակի հետ
[в] Ռայան Լոհթեի, Քլիթ Քելլերի, Փիթեր Վանդերկաայի հետ
[г] Գարեթ Ուեբեր-Գեյլի, Քալլեն Ջոնսի, Ջեյսոն Լեզակի հետ
[д] Ռայան Լոհթեի, Ռիկի Բերենսի, Փիթեր Վանդերկաայի հետ
[е] Ռայան Լոհթեի, Ռիկի Բերենսի, Դեյվ Ուոլթերսի հետ
[ж] Աարոն Փիրսոլի, Էրիկ Շանթոյի, Դեյվ Ուոլթերսի հետ
[и] Նիկ Թոմանի, Մարկ Գենգլոֆի, Նաթան Էդրիենի հետ
[к] Նաթան Էդրիենի, Մեթ Գրևերսի, Գարեթ Ուեբեր-Գեյլի հետ

ՄեծարանքԽմբագրել

Մայքլ Ֆելսի հայրենի քաղաքի՝ Բալթիմորի փողոցներից մեկը 2004 թվականից կրում է նրա անունը[40]։ 2009 թվականի ապրիլի 9-ին մեծահամբավ մարզիկը պատվավոր ընդունելության է արժանացել ու մեծարվել Մերիլենդ նահանգի սենատում ու պատգամավորների պալատում[41]
:

Ֆելփսին շնորհվել են հետևյալ տիտղոսները.

  • Տարվա լողորդ (ամբողջ աշխարհում) - 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2012 թթ.[42]
  • Տարվա ամերիկյան լողորդ - 2001, 2002, 2003, 2004, 2006, 2007, 2008, 2009, 2012 թթ.[42][43]
  • FINA-ի տարվա լողորդ - 2012, 2016 թթ.
  • «Ոսկե միավորներ» պարգև՝ որպես տարվա լավագույն տղամարդկային կերպար. 2004, 2006, 2007, 2008, 2009 թթ.
  • «Ոսկե միավորներ» պարգև՝ էստաֆետում լավագույն արդյունք ցուցաբերելու համար. 2006, 2007, 2008, 2009 թթ.
  • «Ոսկե միավորներ» պարգև՝ որպես արական սեռի լավագույն մարզիկ՝ տվյալ տարվա կտրվածքով. 2004, 2007, 2008, 2012 թթ.
  • Տարվա մազիկ՝ Ամերիկայի օլիմպիական կոմիտեի վարկածով. 2004, 2008 թթ.[44]
  • Ջեյմս Սալիվանի անվան մրցանակ. 2003 թ.[45]
  • «Տարվա դափնեկիր սպորտում» մրցանակ. 2004, 2005, 2008, 2009, 2013 թթ.[46][47][48][49]
  • Sports Illustrated ամսագրի մրցանակ՝ որպես տարվա լավագույն մարզիկի. 2008 թ.[50]

ՊատկերասրահԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Michael PhelpsUSA Swimming.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. «Michael Phelps»։ TV Guide։ Վերցված է July 28, 2012 
  5. «Michael Phelps Biography: Swimming, Athlete (1985–)»։ Biography.com (FYI / A&E Networks)։ Վերցված է November 18, 2015 
  6. Walters Tanner (August 13, 2016)։ «Michael Phelps: 30 medals in Tokyo? 'I don't think so'»։ Yahoo! Sports։ Վերցված է August 14, 2016 
  7. «Michael Phelps»։ www.olympedia.org։ Վերցված է 26 May 2020 
  8. «Rio 2016 | Simone Biles dazzles while Phelps wins his 22nd gold on day 6»։ August 12, 2016։ Վերցված է August 12, 2016 
  9. Gibbs Robert (August 11, 2016)։ «Phelps breaks ties for most overall & gold individual medals»։ Swimswam։ Վերցված է August 12, 2016 
  10. Zaccardi Nick (May 3, 2016)։ «Michael Phelps left with one meet before Olympic Trials»։ Olympics on NBC։ Վերցված է May 23, 2016 
  11. Anderson Jared (September 28, 2016)։ «Phelps named USOC's male athlete of the Rio Olympics»։ Swimswam։ Վերցված է October 2, 2016 
  12. Lord Craig (September 16, 2012)։ «Franklin Pips Phelps For Top Honour»։ SwimNews։ Արխիվացված է օրիգինալից October 6, 2014-ին։ Վերցված է October 7, 2014 
  13. Harris Beth (April 14, 2014)։ «Olympic Great Michael Phelps Ending Retirement»։ NBC Washington։ Վերցված է November 21, 2015 
  14. Rogers Martin։ «Michael Phelps on Olympic future: 'I am not coming back in four years'»։ USA Today։ Վերցված է July 26, 2017 
  15. «Where Does Michael Phelps Rank Among Great Athletes Of All Time?»։ BleacherReport։ Վերցված է August 7, 2020 
  16. Jones Tom։ «Jones: Put Michael Phelps in talk about greatest athlete of all time»։ Tampa Bay Times։ Վերցված է August 7, 2020 
  17. 17,0 17,1 Litsky Frank (2001-11-30)։ «Youngster Quickly Joins Elite»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  18. «World Record Not Quite Enough For Vendt In 400m IM»։ Usctrojans.com։ 2002-08-15։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  19. «U.S. Men Have Last Word, Set World Mark in 400m Medley Relay as Pan Pacs End With a Bang»։ Swimming World Magazine։ 2002-08-29։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-07-ին։ Վերցված է 2010-09-07 
  20. «Phelps Lowers His Own World Record in the 400 IM at "Duel in the Pool"»։ Swimming World Magazine։ 2003-04-06։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-07-ին։ Վերցված է 2010-09-07 
  21. Ostler Scott (2003-06-30)։ «New world record? Phelps just starting»։ San Francisco Chronicle։ Արխիվացված օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 «10th FINA World Championships, Barcelona (ESP): Full Results Book: Records Broken By Event»։ Omega Timing։ 2003-07-26։ էջ 167։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2010-09-04 
  23. «Phelps sets new world mark in 200m medley»։ Australian Broadcasting Corporation։ 2003-08-10։ Արխիվացված օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  24. May Meredith (2004-07-08)։ «Setting the pace / Phelps breaks own world record in Olympic qualifying»։ San Francisco Chronicle։ Արխիվացված օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  25. «Phelps earns first gold»։ Casper Star-Tribune։ 2004-08-15։ Արխիվացված օրիգինալից 2010-09-04-ին։ Վերցված է 2010-09-04 
  26. 26,0 26,1 26,2 «2006 Pan Pacific Swimming Championships, Victoria, British Columbia (CAN): Full Results Book: Records Broken By Event»։ Omega Timing։ 2006-08-20։ էջ 76։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2010-09-04 
  27. «Phelps sets world record at Grand Prix»։ Columbia Missourian։ 2007-02-18։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-04-ին։ Վերցված է 2010-09-04 
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 «12th FINA World Championships, Melbourne (AUS): Full Results Book: Records Broken By Event»։ Omega Timing։ 2007-04-01։ էջ 190։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2010-09-04 
  29. 29,0 29,1 «2008 U.S. Olympic Team Trials, Omaha (USA): Full Results Book: Records Broken By Event»։ Omega Timing։ 2008-07-06։ էջ 162։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2010-09-04 
  30. 30,0 30,1 «Men's long course world records as of December 18, 2009»։ Swimming World Magazine։ 2009-12-18։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2010-09-04 
  31. «Phelps picks up third gold medal in Beijing»։ The Belfast Telegraph։ 2008-08-12։ Արխիվացված օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  32. «More gold and another day at the office for Michael Phelps»։ Daily News (New York)։ 2008-08-12։ Արխիվացված օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  33. Stallman Jason (2008-08-12)։ «Phelps Adds 2 More Gold Medals»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  34. Stallman Jason (2008-08-15)։ «Phelps wins 200 individual medley for sixth gold»։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  35. «Michael Phelps overtakes Mark Spitz with record-breaking haul of eight gold medals»։ The Sunday Telegraph (London)։ 2008-08-17։ Արխիվացված օրիգինալից 2010-09-05-ին։ Վերցված է 2010-09-04 
  36. «USA Swimming National Championships: Michael Phelps Demolishes World Record in 100 Fly»։ Swimming World Magazine։ 2009-07-09։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-04-ին։ Վերցված է 2010-09-04 
  37. 37,0 37,1 37,2 37,3 «13th FINA World Championships, Rome (ITA): Full Results Book: Records Broken By Event»։ Omega Timing։ 2009-07-30։ էջեր 246–247։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2010-09-04 
  38. «British Gas Duel in the Pool – 4×100 m medley relay (final)»։ Omega Timing։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2010-10-25 
  39. «British Gas Duel in the Pool: United States Team vs European Select Team: December 18–19 – 2009 Manchester (GBR): Full Results Book: Records Broken By Record Type»։ Omega Timing։ 2009-12-19։ էջ 32։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2010-09-04 
  40. |title = Athlete Bio: Michael Phelps |url =http://www.nytimes.com/2008/07/26/sports/olympics/biophelps.html%7Cnewspaper=The New York Times|date = 2008-07-26|archiveurl = http://www.webcitation.org/5sWfnpqdn%7Carchivedate =2010-09-05|accessdate =2010-09-05}}
  41. http://weblogs.baltimoresun.com/news/local/politics/2009/04/michael_phelps_general_assembl.html%7Ctitle=Phelps wins over General Assembly, hopes Preakness stays in Maryland|publisher=Baltimore Sun|accessdate=2009-04-11}}
  42. 42,0 42,1 |title =Swimming World Magazine: Swimmers of the Year|url =http://www.swimmingworldmagazine.com/SwimmersOfTheYear.asp%7Cwork=Swimming World Magazine|date = 2009-12-01|accessdate =2010-09-05}}
  43. |title = Swimming World Names 2009 American Swimmers of the Year|url =http://www.swimmingworldmagazine.com/lane9/news/22830.asp%7Cwork=Swimming World Magazine|date = 2009-11-29|archiveurl =http://www.webcitation.org/5sWbpfsY0%7Carchivedate =2010-09-05|accessdate =2010-09-05}}
  44. |title = USOC Athletes of the Year|url =http://www.teamusa.org/resources/olympic-facts-figures/olympic-honors/usoc-athletes-of-the-year%7Cpublisher=United States Olympic Committee|accessdate=2010-09-05}}
  45. |title =Phelps joins prestigious Sullivan list|last=Freeman| first=Rick|url =http://www.usatoday.com/sports/olympics/2004-04-13-sullivan-award-phelps_x.htm%7Cnewspaper=USA Today|agency=Associated Press|date = 2004-04-13|archiveurl =http://www.webcitation.org/5sWdylZVP%7Carchivedate =2010-09-05|accessdate =2010-09-05}}
  46. |title =Nominees archive (2004)|url=http://www.laureus.com/awards/2004/nominees%7Cpublisher=Laureus.com%7Caccessdate=2010-09-05}}
  47. |title=Nominees archive (2005)|url =http://www.laureus.com/awards/2005/nominees%7Cpublisher=Laureus.com%7Caccessdate=2010-09-05}}
  48. |title=Nominees archive (2008)|url =http://www.laureus.com/awards/2008/nominees%7Cpublisher=Laureus.com%7Caccessdate=2010-09-05}}
  49. |title =Nominees archive (2009)|url=http://www.laureus.com/awards/2009/nominees%7Cpublisher=Laureus.com%7Caccessdate=2010-09-05}}
  50. |title = Michael Phelps Named Sports Illustrated Sportsman of the Year|url =http://www.swimmingworldmagazine.com/lane9/news/19721.asp%7Cwork=Swimming World Magazine|date = 2008-12-02|archiveurl =http://www.webcitation.org/5sWbQ4lbJ%7Carchivedate =2010-09-05|accessdate =2010-09-05}}

Արտաքին հղումներԽմբագրել