Լաուրա դե Ֆորս Գորդոն (ի ծնե Լաուրա դե Ֆորս, անգլ.՝ Laura de Force Gordon, օգոստոսի 17, 1838(1838-08-17)[1][2], Փենսիլվանիա, ԱՄՆ - ապրիլի 5, 1907(1907-04-05)[1][2], Լոդայ, Սան Խոակին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), իրավաբան, թերթերի հրատարակիչ և նշանավոր սուֆրիժիստ։ Նա առաջին կինն էր, որը Միացյալ Նահանգներում ամենօրյա թերթ էր վարում (Stockton Daily Leader, 1874):

Լաուրա դե Ֆորս Գորդոն
Ծնվել էօգոստոսի 17, 1838(1838-08-17)[1][2]
ԾննդավայրՓենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էապրիլի 5, 1907(1907-04-05)[1][2] (68 տարեկան)
Մահվան վայրԼոդայ, Սան Խոակին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՀարմոնի Գրուվ գերեզման
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարանի իրավունքի Հասթինգս քոլեջ[3]
Մասնագիտությունփաստաբան և սուֆրաժիստ
 Laura de Force Gordon Վիքիպահեստում

Որպես ակտիվիստ՝ Գորդոնը Կին իրավաբանների օրինագծի հիմնական կողմնակիցն էր, որը կանանց հնարավորություն էր տալիս Կալիֆոռնիայում իրավագիտություն ուսանել և կիրառել։ Նա նաև կոչ է արել Կալիֆոռնիայի սահմանադրության մեջ ներառել մի բաժին, որը պետությանն արգելում է կանանց արգելել ցանկացած մասնագիտություն ունենալ։

Վաղ կյանք խմբագրել

Լորա դե Ֆորս Գորդոնը ծնվել է Փենսիլվանիայի հյուսիս-արևելքում, 1838 թվականի օգոստոսի 17-ին, Աբրամ դե Ֆորսի և Քեթրին Դուլիթլ Ալենի ընտանիքում։ Ընտանիքն ուներ ինը երեխա։ Նրա հայրը տառապում էր ռևմատիզմով, բայց երեխաները (ներառյալ առնվազն երկու դուստրերը) կրթություն են ստացել հանրային դպրոցներում[4][5]։

Երեխաներից մեկի մահից հետո ընտանիքը 1855 թվականին սպիրիտուալիզմ է ընդունել[5]։ Գորդոնը շրջագայել է Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում՝ հանդես գալով հրապարակային ելույթներով՝ սկսած 15 տարեկանից, այդ թվում` ելույթ է ունեցել Բոստոնում 18 տարեկան հասակում[6]։ Այդ դեպքերից մեկի ժամանակ նա ծանոթացել է Չարլզ Հ. Գորդոն անունով շոտլանդացի բժշկի հետ և ամուսնացել նրա հետ 1862 թվականին[4]։ Նրանք տեղափխվել են դեպի արևմուտք՝ նախ դեպի Նոր Օռլեան[7] ապա՝ Նևադա[8], և վերջապես հաստատվել են Կալիֆոռնիայում 1870 թվականին։

Մինչև 1878 թվականը նա ամուսնալուծվել է՝ ամուսնու դավաճանության պատճառով[4]։ Հետագայում նա իրեն ավելի հաճախ անվանում էր այրի, քան ամուսնալուծված, քանի որ այրի լինելն «ավելի ընդունելի բացատրություն էր ... տղամարդու պաշտպանության բացակայության համար»[9]։

Լրագրություն խմբագրել

 
Դիմանկար 1892 թվականին Կոլումբիայի ցուցահանդեսում իր ելույթի պաշտոնական հրապարակումից:

1873 թվականին Գորդոնը դարձել է Stockton Narrow Gauge-ի խմբագիր և թղթակից։ 1874 թվականին նա գնել է Stockton Weekly Leader-ը և հրատարակել որպես օրաթերթ` դառնալով թերթի առաջին կին հրատարակիչը Միացյալ Նահանգներում[10]։ 1876 թվականից մինչև 1878 թվականը նա հրատարակել է Oakland Daily Democrat-ը[6]։ Այդ ընթացքում աշխատել է նաև որպես Sacramento Bee և այլ թերթերի թղթակից[4][9]։ Նա նաև Խաղաղօվկիանոսյան ափի մամուլի ասոցիացիայի կազմակերպիչն էր[11]։

Պայքար ընտրական իրավունքի համար խմբագրել

 
"Սան Ֆրանցիսկո Դեյլի Ալտա" թերթում հայտարարություն՝ 1870 թվականի ընտրական իրավունքի թեմայով Գորդոնի ելույթի մասին։

1860-ական թվականների վերջին Գորդոնի հրապարակախոսական կարիերան սպիրիտուալիզմից անցում է կատարել կանանց իրավունքներին, հնարավոր է՝ ազդեցություն կրելով սպիրիտուալիզմի` սեռերի հավասարության շեշտադրումից։ Գորդոնի «Ընտրական իրավունք. ո՞վ է քվեարկելու» ելույթը 1868 թվականի փետրվարի 19-ին Սան Ֆրանցիսկոյում առաջինն էր Կալիֆոռնիայում ընտրական իրավունքի համար շարժման վերաբերյալ[5][12]։ Նրա ելույթը գրավել է խելամիտ ամբոխին, որոնցից մի քանիսը հետագայում դարձել են Կալիֆոռնիայում ընտրական իրավունքի համար շարժման առաջնորդներ։

1870 թվականին նա օգնել է հիմնել Կալիֆոռնիայի Կանանց ընտրական Միությունը և ավելի քան 100 ելույթ է ունեցել ընտրական իրավունքի մասին[13][14][15]։ Գորդոնը նաև աշխատել է Նևադայում ընտրական իրավունքի համար՝ խոսելով ողջ նահանգում 1860-ականների վերջին և նահանգի օրենսդիր մարմնի առջև` 1871 թվականին[16]։ Նրա ելույթի մասին պատմող մի հոդվածում նրա ելույթը նկարագրվել է որպես «հոսող կրակի հոսք»։

Գորդոնը ճանապարհորդել է նաև հարավ-արևմուտքից այն կողմ՝ ներկայացնելով Կալիֆոռնիան 1872 թվականին Նյու Յորքի Կանանց Ընտրական Իրավունքի Ազգային Ասոցիացիայում[17]։ 1872 թվականի Լիբերալ-Հանրապետական կուսակցության համագումարում Սյուզան Էնթոնիի հետ խնդրել է, որ կուսակցությունը իրեն ներկայացնի որպես Կալիֆոռնիայի ներկայացուցիչ և բանաձև է ներկայացրել ի պաշտպանություն ընտրական իրավունքի[18][19]։

1879 թվականին իր իրավաբանական կարիերան սկսելուց հետո նա շարունակել է ընտրական իրավունքի համար իր պայքարը։ Նա ընտրվել է Կալիֆոռնիայի ընտրական իրավունքի ասոցիացիայի նախագահ 1884-1894 թվականներին, իսկ շարժման անունից վճարովի խոսնակ՝ 1888 թվականի նախագահական ընտրություններում[20]։ 1892 թվականին նա խոսել է Չիկագոյի Կոլումբիական ցուցահանդեսում[21]։

Գորդոնը համարվում էր կանանց ընտրական իրավունքի ակտիվիստների «արմատական» ճյուղի ներկայացուցիչ[14][22]։ Նրա թղթակիցներն էին Հենրի Ջորջը[11] և Սյուզան Բ. Էնթոնին[6]։

Իրավական գործունեություն և կարիերա խմբագրել

Ընտրական իրավունքի պայքարի և հրատարակչական գործունեության շնորհիվ Գորդոնը հայտնի էր Կալիֆոռնիայի քաղաքական շրջանակներում և նույնիսկ 200 ձայն է ստացել նահանգի Սենատում 1871 թվականին[23]։ Դա նրան թույլ է տվել նրան իր գործընկերոջ՝ սուֆրաժիստ Քլարա Շորթրիջ Ֆոլցի հետ առաջնորդել իրավաբան կանանց մասին օրինագծի լոբբիստական արշավը, որը կանանց իրավունք է տվել Կալիֆոռնիայում իրավաբանական աշխատանքով զբաղվել 1878 թվականի հունվարին[24]։

Ավելի ուշ, 1878 թվականին Գորդոնը առաջադրվել է որպես Կալիֆոռնիայի սահմանադրական կոնվենցիայի պատվիրակ, սակայն պարտություն է կրել[25]։ Չնայած պատվիրակ չընտրվելուն` համագումարի ժամանակ 1879 թվականի փետրվարին Գորդոնը և Ֆոլցը հաջողությամբ առաջ են մղել սահմանադրության XX հոդվածի 18-րդ մասի` Սահմանադրության մեջ ներառումը։ Այս դրույթն արգելում է պետությանն արգելել կանանց` ունենալ ցանկացած «օրինական բիզնես կամ մասնագիտություն»[9][26]։

Հետագա կյանք և մահ խմբագրել

Գորդոնը հեռացել է իրավաբանական մասնագիտությունից 1901 թվականին և կյանքի վերջին տարիները անցկացրել է Լոդիի իր ագարակում, Կալիֆոռնիա նահանգում[13]։ Նրա առողջությունը վատթարացել է 1906 թվականին՝ թոռնիկի վաղաժամ մահից հետո։ Նա հիվանդացել է թոքաբորբով 1907 թվականի մարտին և մահացել է Լոդիում 1907 թվականի ապրիլի 5-ին[27]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Laura_De_Force_Gordon
  4. 4,0 4,1 4,2 4,3 James, Edward T.; James, Janet Wilson; Boyer, Paul S.; College, Radcliffe (1971 թ․ հունվարի 1). Notable American Women, 1607–1950: A Biographical Dictionary (անգլերեն). Harvard University Press. էջեր 68. ISBN 9780674627345.
  5. 5,0 5,1 5,2 Hawkins, Reneé Frances (1997 թ․ մայիսի 1). «Laura de Force Gordon: Fragments of a Feminist Pioneer» (PDF). Women's Legal History.
  6. 6,0 6,1 6,2 Ethington, Philip J. (2001 թ․ հուլիսի 6). The Public City: The Political Construction of Urban Life in San Francisco, 1850–1900 (անգլերեն). University of California Press. ISBN 9780520927469.
  7. Daggett, Melissa (2016 թ․ դեկտեմբերի 2). Spiritualism in Nineteenth-Century New Orleans: The Life and Times of Henry Louis Rey (անգլերեն). Univ. Press of Mississippi. էջ 67. ISBN 9781496810113.
  8. Mead, Rebecca (2004 թ․ փետրվարի 1). How the Vote was Won: Woman Suffrage in the Western United States, 1868–1914 (անգլերեն). NYU Press. էջեր 158. ISBN 9780814756768.
  9. 9,0 9,1 9,2 Babcock, Barbara (2011 թ․ հունվարի 5). Woman Lawyer: The Trials of Clara Foltz (անգլերեն). Stanford University Press. ISBN 9780804743587.
  10. Lingenfelter, Richard E.; Gash, Karen Rix (1984 թ․ հունվարի 1). The Newspapers of Nevada: A History and Bibliography, 1854–1979 (անգլերեն). University of Nevada Press. էջ 33. ISBN 9780874170757.
  11. 11,0 11,1 The National Cyclopaedia of American Biography: Being the History of the United States as Illustrated in the Lives of the Founders, Builders, and Defenders of the Republic, and of the Men and Women who are Doing the Work and Moulding the Thought of the Present Time (անգլերեն). J.T. White. 1899 թ․ հունվարի 1. էջեր 235–236.
  12. Bakken, Gordon Moris; Farrington, Brenda (2003 թ․ հունիսի 26). Encyclopedia of Women in the American West (անգլերեն). SAGE Publications. էջ 130. ISBN 9781452265261.
  13. 13,0 13,1 Gloria G. Harris, Hannah S. Cohen (2012). Women Trailblazers of California: Pioneers to the Present. Arcadia Publishing. էջեր 45–48. ISBN 1609496752. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  14. 14,0 14,1 Gullett, Gayle (2000 թ․ փետրվարի 7). Becoming Citizens: The Emergence and Development of the California Women's Movement, 1880-1911 (անգլերեն). University of Illinois Press. ISBN 9780252093319.
  15. Levy, Jo Ann (2004 թ․ հունվարի 1). Unsettling the West: Eliza Farnham and Georgiana Bruce Kirby in Frontier California (անգլերեն). Heyday. էջ 246. ISBN 9781890771836.
  16. Watson, Anita Ernst (2000 թ․ հունվարի 1). Into Their Own: Nevada Women Emerging Into Public Life (անգլերեն). University of Nevada Press. էջեր 63–69. ISBN 9781890591069.
  17. Buhle, Paul; Buhle, Mari Jo (1978 թ․ հունվարի 1). The Concise History of Woman Suffrage: Selections from the Classic Work of Stanton, Anthony, Gage, and Harper (անգլերեն). University of Illinois Press. էջ 275. ISBN 9780252006913.
  18. Harper, Ida Husted (1898). Story of the evolution of the status of woman (անգլերեն). Bowen-Merrill. էջեր 415.
  19. Stanton, Elizabeth Cady; Anthony, Susan B.; Gordon, Ann Dexter (2000). The Selected Papers of Elizabeth Cady Stanton and Susan B. Anthony: Against an aristocracy of sex, 1866 to 1873 (անգլերեն). Rutgers University Press. էջ 491. ISBN 9780813523187.
  20. Braude, Ann (2001 թ․ հունվարի 1). Radical Spirits: Spiritualism and Women's Rights in Nineteenth-century America (անգլերեն). Indiana University Press. էջ 194. ISBN 025334039X.
  21. Gordon, Laura de Force (1894 թ․ հունվարի 1). «Woman's Sphere from a Woman's Standpoint». In Eagle, Mary Kavanaugh Oldham (ed.). Congress of Women Held in the Woman's Building, World's Columbian Exhibition, Chic., U.S.A. 1893 (անգլերեն). Wilson. էջ 74. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին.
  22. Elwood-Akers, Virginia (2010 թ․ սեպտեմբերի 23). Caroline Severance (անգլերեն). iUniverse. էջ 156. ISBN 9781450236287.
  23. Ethington, Philip J. (2001 թ․ հուլիսի 6). The Public City: The Political Construction of Urban Life in San Francisco, 1850–1900 (անգլերեն). University of California Press. ISBN 9780520927469.
  24. Robinson, Lelia (1890 թ․ հունվար). «Women Lawyers in the United States». The Green Bag. II: 26.
  25. Ethington, Philip J. (2001 թ․ հուլիսի 6). The Public City: The Political Construction of Urban Life in San Francisco, 1850–1900 (անգլերեն). University of California Press. ISBN 9780520927469.
  26. Babcock, Barbara (2000 թ․ փետրվարի 8). «Speech delivered at the Celebration of the 150th Anniversary of the Supreme Court» (PDF). Women's Legal History. Stanford Law School. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին.
  27. Hawkins, Reneé Frances (1997 թ․ մայիսի 1). «Laura de Force Gordon: Fragments of a Feminist Pioneer» (PDF). Women's Legal History.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա դե Ֆորս Գորդոն» հոդվածին։