Լաուրա Բեռլին (գերմ.՝ Laura Berlin, մարտի 13, 1990(1990-03-13)[1], Բեռլին, Արևելյան Գերմանիա), գերմանացի դերասանուհի և մոդել։ Առավելապես հայտնի է «Netflix»«Վիկինգներ։ Վալհալա» սերիալում Էմմա Նորմանդացու կերպարը մարմնավորելու համար։

Լաուրա Բեռլին
գերմ.՝ Laura Berlin
Բեռլինը 2018 թվականին
Հասակը174 սմ
Ծնվել էմարտի 13, 1990(1990-03-13)[1] (34 տարեկան)
ԾննդավայրԳերմանիա Բեռլին, Գերմանիա
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան2006-այժմ
Պաշտոնական կայք
Լաուրա Բեռլին՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Բեռլինում։ 15 տարեկանից զբաղվել է մոդելի կարիերայով։ 17 տարեկանում «VIVA Models» գործակալության կազմում մասնակցել է «Hugo Boss», «Balenciaga» և «Michael Michalsky» նորաձևության ընկերությունների ցուցադրություններին։ «IMG Models» գործակալության հետ աշխատելիս բազմաթիվ անգամներ հրավիրվել է Փարիզի և Միլանի ցուցադրություններում ելույթներ ունենալու։ 2008 թվականի փետրվարին, առաջին անգամ հայտնվել է «Elle» ամսագրի իտալական հրատարակության շապիկին[2]

Դպրոցական թատերախմբում հանդես գալուց և դերասանական մասնավոր դասընթացներից նախնական փորձ ձեռք բերելուց հետո[3][4] 19 տարեկանում առաջին անգամ նկարահանվել է Թոմաս Ֆրեյնդների «Սպիտակաձյունիկ» հեռուստաֆիլմում (գլխավոր դեր, դերերում՝ Սոնյա Կիրխբերգեր, Յակի Շվարց, Մարտին Բրամբախ, Յորգ Շյութաուֆ)։ Բազմաթիվ դերասանական գործակալությունների հետ համագործակցության շրջանակներում Բեռլինը հետագայում մասնակցեց մի շարք կինոնախագծերի։ Նկարահանվել է նաև բազմաթիվ հայտնի ապրանքանիշերի գովազդային հոլովակներում, ինչպես նաև գերմանական «Ումֆ» ռոք խմբի տեսահոլովակում։

2022 թվականից նկարահանվել է «Netflix»«Վիկինգներ։ Վալհալա» ստրիմինգային սերիալում (ռեժիսոր՝ Ջեբ Ստյուարտ), կերտելով Անգլիայի, Դանիայի և Նորվեգիայի թագուհի Էմմա Նորմանդացու դերը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Viva Models Berlin: introducing Laura Berlin». gosee.de (անգլերեն). 2008 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Sabine Metzger/teleschau – der mediendienst (2009 թ․ դեկտեմբերի 25). «Laura Berlin: Prinzessin mit Köpfchen». de.lifestyle.yahoo.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.
  4. «Laura Berlin bei Anja Joos Management» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Բեռլին» հոդվածին։