Լաուրա Բասի
Լաուրա Մարիա Կատերինա Բասի (իտալերեն՝ Laura Maria Caterina Bassi, հոկտեմբերի 29, 1711[1][2][3], Բոլոնիա, Պապական մարզ - փետրվարի 20, 1778[4][5][6][…], Բոլոնիա, Պապական մարզ), իտալացի գիտնական, բժիշկ։ Վերածննդի ժամանակաշրջանից առաջին կինն է, ում պաշտոնապես թույլատրվել է դասավանդել եվրոպական համալսարանում։
Լաուրա Բասի իտալերեն՝ Laura Maria Caterina Bassi | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1711[1][2][3] Բոլոնիա, Պապական մարզ |
Մահացել է | փետրվարի 20, 1778[4][5][6][…] (66 տարեկան) Բոլոնիա, Պապական մարզ |
Գերեզման | Corpus Domini, Bologna |
Բնակության վայր(եր) | Բոլոնիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս, մաթեմատիկոս, անատոմ, professor of philosophy, փիլիսոփա և կենսաբան |
Հաստատություն(ներ) | Բոլոնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա[7], կենսաբանություն[7] և անատոմիա[7] |
Անդամակցություն | Academy of Sciences of the Institute of Bologna?[8] և Academy of Arcadia? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (մայիսի 12, 1732) |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն և իտալերեն[4][7] |
Հայտնի աշակերտներ | Լուձարո Սպալանցանի |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Բոլոնյայում, փաստաբանի բարեկեցիկ ընտանիքում։ Ստացել է մասնավոր կրթություն և դեռահասության տարիքում յոթ տարի ուսանել Գաետանո Տակոնիի մոտ, որը համալսարանում կենսաբանության, բնագիտության ու բժշկության դասախոս էր։ Լաուրան գրավել է կարդինալ Պրոսպերո Լամբերտնիի ուշադրությունը, որը խրախուսել է նրա՝ գիտական աշխատանքով զբաղվելը։
Լաուրան 1731 թվականին Բոլոնիայի համալսարանում նշանակվել է կենսաբանության պրոֆեսոր 21 տարեկան հասակում, 1732 թվականին ընդունվել է Գիտությունների ակադեմիա, իսկ հաջորդ տարի ղեկվարել է փիլիսոփայության ամբիոնը։ Սկզբնական շրջանում սովորեցնելու նրա հնարավորությունները սահմանափակված էին պատահական դասախոսություններով։ 1738 թվականից նա ամուսնացել է ակադեմիկոս Ջուզեպե Վերատիի հետ։ Նրանց ամուսնությունից ծնվել է 12 երեխա։ Հետագայում նա կանոնավոր ձևով դասախոսություններ է կարդացել տանը և բարեհաջող դիմել է համալսարանին մեծ պատասխանատվությամբ ավելի բարձր աշխատավարձի համար, որպեսզի գնի սեփական սարքավորումներ։
Դասական մեխանիկայի բնագավառի գիտական հետաքրքրությունները նա դասավանդել է գրեթե 28 տարի։ Եղել է Իտալիայում Նյուտոնի՝ ֆիզիկայի ու բնական փիլիսոփայության գաղափարախոսը։ Սեփական փորձերն է կատարել ֆիզիկայի՝ իր ժամանակներում առկա բոլոր ոլորտներում։ Կենդանության օրոք հրատարակվել են նրա 28 հոդվածներ, որոնց մեծ մասը ֆիզիկայից ու հիդրավլիկայից են, սակայն գիրք չի գրել։
1745 թվականին Լամբերտինին (Բենեդիկտոս XIV պապ) հիմնել է 25 առաջատար գիտնականից բաղկացած խումբ, որը հայտնի էր «բենեդիկտյաններ» (Benedettini) անունով։ Բասին համառորեն ձգտել է ընդգրկվելու այդ խմբի մեջ, սակայն մյուս գիտնականների կարծիքը միանշանակ չի եղել։ Ի վերջո Բենեդիկտոսն ընդգրկել է Լաուրա Բասիին խմբի մեջ․ վերջինս միակ կինն է եղել խմբում։
1776 թվականին 65 տարեկան հասակում նա Գիտությունների ակադեմիայում նշանակվել է փորձարակական ֆիզիկայի բաժանմունքում։ Մահացել է երկու տարի անց՝ ավարտելով հաջող կարիերան ֆիզիկայի բնագավառում և կոտրելով շատ կարծրատիպեր գիտական շրջանակներում կնոջ դերի մասին։
Լաուրա Բասին ընտրվել է գրական շատ միությունների անդամ և նամակագրություն է հաստատել եվրոպական նշանավոր գրականագետների հետ։ Նա լավ ծանոթ է եղել դասական գրականությանը՝ ներառյալ ֆրանսիական և իտալական։
Լաուրա Բասիի անունով են կոչվել 31 կմ տրամագծով խառնարանը Վեներայում, Լաուրաբասի աստերոիդը (15742), Բոլոնյայում ավագ դպրոցներից մեկը և փողոց[9][10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Ogilvie M. B. The Biographical Dictionary of Women in Science: Pioneering Lives From Ancient Times to the Mid-20th Century — Routledge, 2003. — Vol. 1. — P. 89. — 798 p. — ISBN 978-1-135-96342-2
- ↑ 2,0 2,1 http://www.treccani.it/enciclopedia/laura-bassi-verati_(Dizionario_Biografico)/
- ↑ 3,0 3,1 http://web.archive.org/web/20210419002136/https://www.unibo.it/it/ateneo/chi-siamo/la-nostra-storia/personaggi-celebri-ospiti-e-allievi-illustri/laura-bassi-1/laura-bassi
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Czech National Authority Database
- ↑ Cinema all'aperto in Piazza Maggiore: omaggio a Laura Bassi
- ↑ Venus: Bassi
- ↑ (15742) Laurabassi
Արտաքին հղումներԽմբագրել
- Bassi, Laura Maria Caterina, 1911 Encyclopædia Britannica
- Miscellanea, 1732. The International Center for the History of Universities and Science (CIS), University of Bologna
- A Physicist Supported by the Church
- Sunshine for Women
- Résumé
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Լաուրա Բասի կատեգորիայում։ |