Լանջագոտի (ֆր.՝ écharpe, գերմ.՝ Schärpe), տարբեր տեսակի գործվածքներից կամ կաշվից պատրաստված լայն ժապավեն, որը կրում են արտաքին հագուստի վրա։

Ուելսի արքայազն Ուիլյամ, 2011

Լայն լանջագոտին (նաև գոտիի տեսքով) մի շարք ժողովուրդների՝ հայերի, բուլղարների, հույների, հնդիկների և այլոց ազգային տարազի տարրն է։ Իսպանացիների համար նման լանջագոտի է ֆախան (իսպ.՝ faja), ճապոնացիների համար՝ օբին, իսկ ռուսական կանացի տարազը ներառում է աղջկա գլխազարդը, որը բաղկացած է գլխի շուրջը կապված ժապավենից, որի երկար ծայրերը իջնում են մեջքի երկայնքով[1], ինչպես նաև լայն գոտի կամ ուսի վրայով անցնող գործվածքի շերտ[2]։

Պատմություն խմբագրել

Նախկինում լանջագոտին եղել է արական պալատական հագուստի մի մասը։ 14-րդ և 15-րդ դարերում եվրոպական երկրներում լանջագոտին սովորաբար կրում էին մարմնի շուրջը կամ աջ ուսի վրայից մինչև ձախ ազդր։ Հետագայում դա եղել է որոշակի քաղաքական խմբին կամ ռազմական դաշինքին պատկանելու նշան։ Զինվորական համազգեստի մշակումից ու կատարելագործումից հետո լանջագոտի կրելու իրավունք են ստացել միայն սպաները։ 20-րդ դարի սկզբին նման զարդեր կրում էին միայն զորահանդեսների ժամանակ։ Բացի այդ, մոտավորապես 1600 թվականից սկսած, եվրոպական և արևելյան շատ պետությունների բարձրագույն շքանշանները պետք է կրեին լայն լանջագոտու վրա։

Հուսարների (հեծյալների) լանջագոտին (կարաբինի լանջագոտին), որին ամրացված էր կարաբինը կամ մուշկետոնը, կոչվում էր պանտալեր (բանդալեր)։ Այդպես է կոչվում է նաև դրոշակակիրի և նրա օգնականների լանջագոտին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Перевязь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Перевязывать // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.

Գրականություն խմբագրել

  • Андреева Р. П. Перевязь // Энциклопедия моды. — СПб.: Издательство «Литера», 1997. — С. 280. — 416 с. — ISBN 5-86617-030-2.
  • Перевязывать // Толковый словарь живого великорусского языка : в 4 т. / авт.-сост. В. И. Даль. — 2-е изд. — СПб. : Типография М. О. Вольфа, 1880—1882.
  • «Перевязь». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանջագոտի» հոդվածին։