Լամա
Լամա (կենդանի)
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Զույգսմբակավորներ
Ընտանիք Ուղտազգիներ
Ցեղ Լամա
Տեսակ Լամա
Լատիներեն անվանում
Lama
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Լամա (լատ.՝ Lama glama), ուղտազգիների ընտանիքի հարավամերիկյան կաթնասուն, ընտանի են դարձվել Անդյան հնդկացիների կողմից։ Ընտելացվել է կենտրոնական Անդերում։ Կարևոր դեր է խաղում ինկերի անասնապահության մեջ։

Եվրոպայում հարավամերիկյան ուղտազգիների առաջին պատկերը։ Պեդրո Սյես դե Լեոն

ՆկարագրությունԽմբագրել

Լաման տարբերվում է ալպակներից մեծ չափերով և ավելի երկարավուն գլխով։

Ի տարբերություն ուղտերի, լամաները սապատ չունեն, մնացած հատկանիշներով ընդհանրություններ շատ կան. վերին ծնոտի ժանիքանման կտրիչները, կոշտուկային բարձիկները երկատված կճղակների վրա (քարքարոտ տեղանքին հարմարվելու հետևանք), որոճալու առանձնահատկությունը։ Կենդանուն անհանգստացնելու կամ զայրացնելու դեպքում նա թքում է որոճից առաջացած զանգվածը։

Հասուն արուի հասակը կազմում է մոտ 120 սմ։ Վիզը բավականին բարակ է, գլուխը՝ փոքր, սովորաբար բարձր պահած, ականջները՝ սրածայր ու բարձր։ Տնային լամաների բուրդը բավականին նուրբ է, միջին երկարության, գույնը՝ մաքուր սպիտակից մինչև գորշ ու սև[1]։

Ցեղն ունի 2 տեսակ.

  • Գուանակո (Lama guanacoe).
  • Լամա (Lama glama).

ԲազմացումԽմբագրել

 
Լամայի ձագուկ

Հղիությունը տևում է մոտավորապես 11,5 ամիս (350 օր), սովորաբար ծնվում է մեկ ձագ[2]։

Սեռական հասունացումը արուների մոտ սկսվում է 3 տարեկանում, էգերի մոտ՝ 12 ամսականում։

Արհեստական բեղմնավորման շնորհիվ կարելի է միասապատ ուղտին խաչասերել լամայի հետ, արդյունքում կստացվի «կամա» հիբրիդը։

ՊատմությունԽմբագրել

Լամաները ընտելացվել են ավելի քան չորս հազարամյակ առաջ այժմյան Պերուի տարածքում[3]: 1553 թվականին տրվում է նրանց առաջին նկարագրությունը և պատկերը Պեդրո Սիեսա դե Լեոնի «Պերուի ժամանակագրությունը» գրքում[4]:

Գոյություն ունի լամաների վայրի տեսակը՝ գուանակո (Lama guanicoe), ինչպես նաև ընտանի տեսակը՝ լամա (Lama glama)։ Ընտանի են դարձվել 5000 տարի առաջ։ Բոլոր տեսակների միջև, սկսած վիկունյայից, հնարավոր է խաչասերումը, որի հետևանքով հաճախ են հանդիպում ընդհանուր հատկանիշաններով կենդանիներ։

Լամայի բուրդը ալպակայի բրդից էժան է. լամային հիմնականում օգտագործում են որպես բեռնակիր։ Լամայի յուղից մոմեր են պատրաստում, իսկ գոմաղբը չորացնում և օգտագործում են որպես վառելիք[5][6]։

Լամաների նախնիները՝ գուանակոները, բնակեցվել են Անդերի բարձրլեռնային հարթավայրերում։ Այդ տեսակի արուները մինչ այսօր օգտագործվում են լեռնաշղթաների՝ ժամանակակից տրանսպորտի համար անանցանելի արահետներով ծանր բեռներ տեղափոխելու համար։ Բեռնում են միայն արուներին. մի կենդանին մեկ օրում անցնում է 24 կմ ճանապարհ՝ տեղափոխելով 27-45 կգ բեռ։ Բեռի՝ չափից ծանր լինելու դեպքում, լաման ուղղակի նստում է, ոչ մի պատիժ չի կարող ստիպել նրան տեղից շարժվել, նա ուղղակի գարշահոտ ծամվածքով կթքի տիրոջ դեմքին։

Էգերին օգտագործում են միայն բազմացման նպատակով. նրանց երբեք չեն կթում և չեն բեռնում[2]։

Ինկերը ուտում էին արուների միսը, բայց միայն հատուկ դեպքերում, իսկ էգերին չէին մորթում։ Կրոնական տոների ժամանակ աստվածներին էին զոհաբերում արու ձագերին։ Բարձրագույն Վիրակոչա աստծուն զոհաբերում էին գորշ գույնի ձագեր, կայծակի աստված Իլյապեին՝ ամպրոպային երկնքի գույն ունեցող ձագեր, արևի աստված Ինտիին՝ սպիտակ ձագեր[2]։

ՄշակույթումԽմբագրել

  • Լաման համարվում էր «Winamp» երաժշտական նվագարկչի կենդանի-թալիսմանը[7]. նրա լուսանկարը տեղադրված էր նվագարկչի գլխադիրի վրա, իսկ հանած ձայնը` մեկնարկային երաժշտության մեջ, ընկերության կարգախոսը հնչում է, ինչպես «Winamp, it really whips the llama’s ass»:
  • «Կայսրի նոր արկածները» մուլտֆիլմի գլխավոր հերոսը՝ Ինկերի կայսրության առաջնորդը, զոհվելու փոխարեն վերածվում է լամայի:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Լաման կենդանիների աշխարհում
  2. 2,0 2,1 2,2 Լամա (կենդանի)՝ հոդվածը Кругосвет (Կրուգոսվետ, Աշխարհի շուրջ)
  3. D. L Johnson and B. Swartz K., Jr. Evidence for pre-Columbian animal domestication in the New World
  4. «Сьеса де Леон, Педро. Хроника Перу. Часть Первая. — Киев, 2008 (пер. А. Скромницкий)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-09-ին 
  5. Феоктистова Н. Ю., Найденко С. В., Овсяников Н. Г., Котенкова Е. В. Я познаю мир: Мир зверей. — М.: АСТ/Астрель, 2001.
  6. Акимушкин, Игорь Иванович Мир животных. Насекомые. Пауки. Домашние животные. 2-е изд., испр. и доп. — М.: Мысль, 1990.
  7. «История появления Winamp | ru.Winamp.com»։ ru.winamp.com։ Վերցված է 2015-12-28 

ԳրականությունԽմբագրել

Տես՝ լամա Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս