Լակշմի-Բաի
Լակշմի-Բաի (հինդի՝ झाँसी की रानी, մարաթհի՝ झाशीची राणी, նոյեմբերի 19, 1828[1] կամ մոտ նոյեմբերի 19, 1835[2], Վարանասի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] - հունիսի 18, 1858 կամ հունիսի 17, 1858[2], Գվալիոր, Gwalior State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), Զհանսի իշխանուհի, 1857-1859 թվականներին հնդկական ժողովրդական ապստամբության մասնակից, Հնդկաստանի ազգային հերոսուհի։ 1857 թվականին, երբ սիփահիները Ջհանսում ջախջախեցին անգլիական գաղութարարներին (որոնք 1854 թվականին անեքսիայի էին ենթարկել իշխանությունը), Լակշմի-Բաին իր ձեռքը վերցրեց իշխանության կառավարումը։ Թեև Լակշմի-Բաին իր հավատարմությունն էր հայտնել գաղութային իշխանություններին, նրան մեղադրեցին անգլիական զինվորների սպանության մեջ։ Նա միացավ ապստամբներին և հերոսաբար զոհվեց գաղութարարների դեմ պայքարում։
Լակշմի-Բաի հինդի՝ लक्ष्मी बाई, մարաթհի՝ लक्ष्मी बाई և անգլ.՝ Manikarnika Tambe | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19, 1828[1] կամ մոտ նոյեմբերի 19, 1835[2] |
Ծննդավայր | Վարանասի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[2] |
Մահացել է | հունիսի 18, 1858 կամ հունիսի 17, 1858[2] |
Մահվան վայր | Գվալիոր, Gwalior State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | ակտիվիստ |
Ամուսին | Գանգադհար Ռաո[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Queen of Jhansi? |
![]() |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 476)։ |