Լաբսկաուս (գերմ.՝ Labskaus, դան․՝ labskovs), մսից և բանջարեղենից պատրաստված ուտեստ։ Լաբսկաուսը համարվում էր եվրոպացի նավաստիների ուտեստ, որը նրանք օգտագործում էին ծովագնացության ժամանակ։

Լաբսկաուս
Labskaus, labskovs
Լաբսկաուսի բաղադրիչները
Եվրոպական խոհանոց
Տեսակկերակուր
Ենթատեսակկերակուր և տավարի մսով ուտեստ
Բաղադրամասեր
ՀիմնականՄիս, թթու վարունգ, սոխ
 Labskaus Վիքիպահեստում

Բաղադրատոմս խմբագրել

Ավանդական եղանակով լաբսկաուս պատրաստելու ժամանակ խաշած միսը և բազուկը, այնուհետև թթու վարունգը և սոխը անց է կացվում մսաղացով։ Ստացված զանգվածը տապակվում է խոզի ճարպով, որին վերջում ավելացվում է խաշած կարտոֆիլ։ Լաբսկաուսը մատուցվում է ձկան, ձվածեղի և թթու վարունգի հետ։

Տարածաշրջանային առանձնահատկություններ խմբագրել

Լաբսկաուսը պատրաստված ճակնդեղով կամ այլ բաղադրիչներով կարելի է գտնել շատ ռեստորանների մենյուներում։ Այն մեծ տարածում ունի Հոլանդիայում, Դանիայում, Գերմանիայում, Սակսոնիայի հյուսիսային շրջաններում։ Տարբեր տարածաշրջաններում բաղադրատոմսը տարբեր պարունակություն ունի. օրինակ Մեկլենբուրգում ուտեստի չեն ավելացնում ոչ՛ ձուկ, ոչ թթու վարունգ, իսկ ահա Դանիայում օգտագործում են հում միս։

Արտաքին հղումներ խմբագրել