Թիմոթի Մակքենզի (անգլ.՝ Timothy McKenzie, հունվարի 4, 1989(1989-01-04), Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1][2], ավելի հայտնի է բեմական Labrinth անունով), բրիտանացի հեղինակ-կատարող և երաժշտական պրոդյուսեր։

Լաբրինթ
Ի ծնե անունանգլ.՝ Timothy Lee McKenzie kefe nieggss
Նաև հայտնի է որպեսLabrinth
Ծնվել էհունվարի 4, 1989(1989-01-04) (35 տարեկան)
Հակնի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ, հեղինակ-կատարող, երգիչ և ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլRCA Records
ԿրթությունStoke Newington School and Sixth Form?
ԱնդամակցությունLSD
Կայքlabrinthofficial.com
 Labrinth Վիքիպահեստում

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Թիմոթի Մակքենզին ծնվել է 1989 թվականի հունվարի 4-ին Լոնդոնի Հաքնի բորոյում[3]։ Սովորել է «Stoke Newington School» դպրոցում և հենց դպրոցական տարիներին սկսել իր երաժշտական կարիերան[4]։ 2009 թվականին նա մասնակցել է երգերի ստեղծմանը այնպիսի կատարողների համար, ինչպիսիք են Master Shortie, Wretch 32, Chip, Maverick Sabre, Դևլին, Թայնի Թեմպա և ուրիշներ[5][6]։ 2010 թվականին Թիմոթին պայմանագիր է կնքել Սայմոն Քաուելի հետ՝ Syco լեյբլով։ Այսպիսով նա դարձավ առաջինը 6 տարիների ընթացքում, ում հաջողվեց դա անել՝ չմասնակցելով The X Factor-ին[7]։

Լաբրինթի առաջին սինգլը՝ «Let the Sun Shine» անունով, թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 24-ին[8][9], իսկ դեբյուտային ալբոմը՝ «Electronic Earth» ներկայացվել է 2012 թվականի ապրիլի 2-ին[10][11]։ 2014 թվականին թողարկվել են «Let It Be» և «Jealous» երգերը, ընդգրկված դեռևս չթողարկված «Take Me to the Truth» ալբոմում[12][13]։

Թիմոթին համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշների ու երգիչների հետ, այդ թվում՝ The Weeknd, Ռիհաննա, Աշեր, Թայնի Թեմպա, Էդ Շիրան, Էմելի Սանդե, Kygo, Նոա Սայրուս, Սիա Ֆուրլեր և այլոց[5][6]։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ

  • Electronic Earth (2012)
  • Take Me to the Truth (թողարկումը սպասվում է)
  • Labrinth, Sia & Diplo Present... LSD (2019)

Մինի-ալբոմներ

  • iTunes Festival: London 2012 (2012)
  • Atomic (2013)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Interview: Labrinth | Cool FM | Your Music Now». 2011 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Labrinth - Biography | Billboard» (անգլերեն). www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  3. Stephen Clark - Design. «Labrinth: Ready for the launch» (անգլերեն). www.bluesandsoul.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Labrinth - биография и семья» (ռուսերեն). facecollection.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.
  5. 5,0 5,1 «Labrinth | Credits | AllMusic». AllMusic. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  6. 6,0 6,1 «Labrinth» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «Simon Cowell adds singer Labrinth to his record label - his first non-talent show signing in six years». Mail Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  8. «Celebrity Birthdays, January 4: Labrinth and Graham Elliot» (ամերիկյան անգլերեն). thecelebritycafe.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Let the Sun Shine by Labrinth». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  10. «Labrinth interview: Musician on making new album and his addiction to». The Independent (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  11. «Electronic Earth by Labrinth». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  12. «Labrinth Unveils Heart-Breaking Ballad 'Jealous' | MTV UK» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  13. «Labrinth discography». RateYourMusic. Վերցված է 2017 թ․ հունիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաբրինթ» հոդվածին։