Իոսիֆ Հախվերդով
Իոսիֆ Նիկոլայի Հախվերդով (հունիսի 28, 1916 կամ հունիսի 15, 1916[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 19, 2007[2]), շինարարության բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1965)։ Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ (1989)։ Բելառուսի ԳԱ թղթակից անդամ (1960)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[4]։
Իոսիֆ Հախվերդով | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1916 կամ հունիսի 15, 1916[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 19, 2007[2] (90 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Բելառուս |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | շինարարություն |
Հաստատություն(ներ) | Բելառուսի տեխնիկական ազգային համալսարան |
Գործունեության ոլորտ | շինարարություն |
Անդամակցություն | Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիա[3] |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր և տեխնիկական գիտությունների դոկտոր (1958) |
Ինչով է հայտնի | մեծածավալ կառույցների վերջրյա և ստորջրյա բետոնապատում |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը (1939)։ 1961-1988 թվականներին եղել է Բելառուսի պոլիտեխնիկական ինստիտուտի բետոնի և երկաթբետոնի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են շինարարական մեխանիկայի, բետոնի խառնուրդների ռեոլոգիայի, բետոնի ամրության և ձևափոխելիության, բետոնե և երկաթբետոնե խողովակների, շինվածքների և կոնստրուկցիաների պատրաստման տեխնոլոգիայի հարցերին։ Մշակել է մեծածավալ կառույցների վերջրյա և ստորջրյա բետոնապատման, ճնշումային և անճնշում երկաթբետոնե խողովակների պատրաստման տեխնոլոգիայի մեթոդներ[5][6]։
Պարգևներ խմբագրել
- Կարմիր աստղի շքանշան (1943)
- «Պատվո նշան» շքանշան (1966)
- «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշան (1985)
- Բելառուսի գիտության վաստակավոր գործիչ (1989)
- Բելառուսի Նախարարների Խորհրդային մրցանակ (1983)
- Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ (1997)
Երկեր խմբագրել
- Неразрушающий контроль качества бетона по электропроводности // Мн., 1975.
- Теоретические основы бетоноведения // Мн., 1991.
- Технология железобетонных изделий и конструкций специального назначения // Мн., 1993.
- Раздельное бетонирование наземных и подводных инженерных сооружений // Мн., 2002.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://nasb.gov.by/rus/members/memoriam/akhverdov.php
- ↑ 2,0 2,1 2,2 http://am.hayazg.info/index.php?curid=5630
- ↑ http://libcat.bas-net.by/opac/pls/!search.http_keyword?query=a001a=%22BY-SEK-160119%22&lst_siz=20
- ↑ «Ахвердов Иосиф Николаевич».
- ↑ «Имя в белорусской науке: Ахвердов Иосиф Николаевич - ЦНБ НАН Беларуси | Новости». csl.bas-net.by. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Памяти ученого :: АХВЕРДОВ Иосиф Николаевич». nasb.gov.by. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |