Իրտիշ (գետ)
Իրտիշ (ռուս.՝ Иртыш), գետ Ռուսաստանում։ Սկիզբ է առնում Մոնղոլիայի և Չինաստանի լեռներից, մասամբ հոսում Ղազախստանի տարածքով։
ԱնվանումԽմբագրել
11-րդ դարի միջինասիական գիտնական Մահմուդ Կաշգարիի բացատրությամբ՝ անվանումն առաջացել է Էրտիշմակ՝ «ով ավելի արագ կանցնի» արտահայտությունից։
Ոմանք անվանման ծագումը կապում են մոնղոլական լեզուներում եղած Էրտիս «գետ» բառի հետ։ Կա նաև ենթադրություն, որ անվանումն ունի թաթարական ծագում․ բառացի նշանակում է «հողը փորող»[1]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Իրտիշ գետը սկիզբ է առնում Մոնղոլական Ալթայի հարավարևմտյան լանջերի սառցադաշտերից և թափվում է Օբ։ Գետը պատկանում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանին։ Գետի ափին են գտնվում Կյոկտոկի (Ֆույուն), Բուրչուն (Չինաստան), Սերեբրյանսկ, Ուստ-Կամենոգորսկ, Սեմիպալատինսկ, Կուրչատով, Ակսու, Պավլոդար (Ղազախստան), Օմսկ, Տարա, Տոբոլսկ, Խանտի-Մանսիյսկ (Ռուսաստան)։
ՋրագրությունԽմբագրել
Իրտիշ գետի երկարությունը կազմում է 4248 կմ, ավազանի մակերեսը՝ 1643000 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 3000 մ3։
ՎտակներԽմբագրել
Իրտիշ գետի վտակներն են Կալջիր, Կուրչում, Նարիմ, Բուխտարմա, Ուլբա, Ուբա, Կիզիլսու, Չար, Տոբոլ, Կամիշլովկա, Օմ, Տարա, Ույ, Շիշ, Իշիմ, Օշա, Չագան, Կոնդա, Ուսոլկա, Վագայ գետերը։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 464)։ |