Մոնղոլական լեզուներ, ինքնուրույն լեզվաընտանիք։ Ներառնում է հյուսիսային մոնղոլական սինհարմոնիկ լեզուները՝ բուն մոնղոլերենը, բուրյաթերենը, կալմիկերենը, օյրաթերենը, յակուտերենը—սիբիր, հվ-արլ․ ոչ սինհարմոնիկ լեզուները՝ դագուրերենը (Հյուսիս-Արևելյան Չինաստանում), դունսյաներենը, մոնգորերենը, բաոաներենը (բոլորն էլ անգիր), միջակա լեզուները՝ գրավոր հին մոնղոլերենը, մոգուլերենը (Աֆղանստանում)։ Մինչև միասնական ազգային պետության կազմավորումը մոնղոլները զարգացած գրական լեզու և գիր չեն ունեցել։ Պետականության քայքայումը (XVI—XVII դդ․) ըստ էության չհանգեցրեց բուն մոնղոլերենի մահացման, քանի որ այդ ժամանակ արդեն կազմավորվել էր նրա գրական տարբերակը, որը մշակութային ու լեզվական կապերի միջոց էր հս․ և հվ․ կամ արտաքին ու ներքին մոնղոլների համար։

Մոնղոլական լեզուներ
Տեսակլեզվաընտանիք և գիտական բնագավառ
Ենթադասալթայան լեզուներ
IETFxgn
ISO 639-5xgn
ISO 639-6mgln
 Mongolic languages Վիքիպահեստում



Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլական լեզուներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 711