Զայսան
Զայսան (ղազ.՝ Зайсан[1]), լիճ Ղազախստանի արևելքում, Զայսանի գոգավորությունում՝ Հարավային Ալթայի (հյուսիսում), Տարբագաթայի և Սաուրի (հարավում) լեռնաշղթաների միջև։ Լիճն է թափում Սև Իրտիշ գետը․ արտահոսում է Իրտիշ գետը։
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Կենտրոնական Ասիա | |
Երկիր | Ղազախստան | |
Վարչատարածքային բաժանում | Արևելաղազախական մարզ | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 420 մ | |
Ավազանի մակերեսը | 1810 կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 15 կմ | |
Ամենամեծ խորությունը | 4-6 մ | |
Թափվող գետերը | Իրտիշ | |
Սկիզբ առնող գետերը | Իրտիշ | |
Վիքիպահեստում |
Մինչև Իրտիշի վրա Բախտարմայի հէկ–ի կառուցումը լճի մակերեսը կազմում էր 1800 կմ2, խորությունը մինչև 10 մ։ Հէկ–ի պատվարի կառուցումից հետո լճի հայելու մակերեսը կազմեց Բուխտարմայի ջրամբարի ջրի հայելու (5.5 հզ կմ2) մեծ մասը, իսկ Զայսանի մակարդակը բարձացավ 7 մ–ով։
Անվանում խմբագրել
Ենթադրում են, որ անվանումն ունի կալմիկական ծագում․ կալմիկերեն Զայսան–Նոր «ազնիվ լիճ» անվան ձևափոխությունն է։ Ըստ ավանդության՝ կալմիկները 17-րդ դարում Զունգարիայից ստորին Վոլգայի տափաստաններն անցնելիս 1650 թվականին այստեղ սովից փրկվում են՝ սնվելով լճում որսացած ձկով, և լիճն անվանում «ազնիվ լիճ»[2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «"Зайсан толгой"-н домог». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զայսան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 654)։ |