Ուբա, գետ Ղազախստանում, Իրտիշ գետը վտակը։

Ուբա
Բնութագիր
Երկարություն278 կմ
Ավազանի մակերես9850 կմ²
Ջրի ծախս177,8 մ³/վ
Ջրահոսք
ԱկունքՍպիտակ Ուբա, Սև Ուբա
ԳետաբերանԻրտիշ
Գետաբերանի տեղակայումԻրտիշ
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրՂազախստան
ԵրկրամասԱրևելա-Ղազախստանյան մարզ
ՋրահավաքՕբի ավազան

Աշխարհագրություն խմբագրել

Հոսում է Արևելա-Ղազախստանյան մարզի տարածքով։ Գոյանում է Սպիտակ Ուբա և Սև Ուբա գետերի խառնվելուց։ Վերին հոսանքը հյուսիս-արևելքից և արևմուտքից սեղմված է Տիգիրեցյան, Կոկսույսյան և Ուբինյան լեռնաշղթաներով։ Գետի վրա տեղավորված է Շեմոնաիխա քաղաքը։ Թափվում է Իրտիշի Շուլբինյան ջրամբարը՝ դելտա առաջացնելով։

Հիդրոլոգիա խմբագրել

Սառչում է նոյեմբերին-դեկտեմբերի սկզբին, բացվում է ապրիլին-մայիսի սկզբին, վարարում է ապրիլից մինչև հուլիսի կեսը։ Հիմնական վտակներն են՝ Ստանովյան Ուբա, Սակմարիխա, Մոլոուբինկա։ Գետի երկարությունը 278 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 9850 կմ²։ 1954-1987 թվականներին կատարած հետազոտությունների տվյալների համաձայն ջրի միջին տարեկան ծախսը Շեմոնաիխայում կազմում է 177,79 մ³/վրկ։

Ջրի միջին ամսական ծախս[1]՝

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուբա (Իրտիշի վտակ)» հոդվածին։