Իրեկ Այրատովիչ Զարիպով (բաշկիրերեն՝ Ирек Айрат улы Зарипов, մարտի 27, 1983(1983-03-27), Ստեռլիտամակ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դահուկորդ և բիաթլոնիստ։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1], Վանկուվերում անցկացվող 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերում քառակի չեմպիոն։

Իրեկ Զարիպով
Irek Zaripov.jpg
Իրեկ Զարիպովը 2010 թվականի Պարալիմպիկ խաղերին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ամբողջական անուն՝Իրեկ Այրատովիչ Զարիպով
Բնօրինակ անուն՝Ирек Айратович Зарипов
Ազգություն՝Բաշկորտոստան Բաշկորտոստան
Մասնագիտացում՝բիաթլոնիստ
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 27, 1983(1983-03-27) (38 տարեկան)
Ծննդավայր՝Ստեռլիտամակ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Ա․ Ա․ Գումերով Ս․ Ռ․ Գումերով

ԿենսագրությունԽմբագրել

Իրեկ Այրատովիչ Զարիպովը ծնվել է 1983 թվականի մարտի 27-ին Ստեռլիտամակում, Բաշկորտոստան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]։ Իրեկի ծնողները, Այրատ Գաբդուլհամատովիչ և Վասիլյա Մուսատաֆինովա Զարիպովաները, աշխատում էին աղյուսի գործարանում[3][4]։

Իրեկը դպրոցական տարիքում զբաղվել է բասկետբոլով, դահուկավազքով, բռնցքամարտով, ըմբշամարտով, ֆուտբոլ է խաղացել[5]։

Զարիպովը իրեն փորձել է տարբեր սպորտաձևերում, ինչպիսիք են թեթև ատլետիկան, ծանրամարտը, լողը, սեղանի թենիսը։ 2004 թվականին նա ընդգրկվել է Թեթև ատլետիկայի Բաշկորտոստանի Հանրապաետության հավաքականի կազմում։ Ռուսաստանի առաջնության ժամանակ Իրեկը ծանոթացել է դահուկավազքի և բիաթլոնի ավագ մարզիչ Իրինա Գրոմովի հետ, որը նրան առաջարկել է դիմել Բաշկորտոստանում հայտնի Սալավատ Գումերովին։ Գումերովը Իրեկին սկսեց պատրաստել դահուկավազքի առաջնություններին[5]։ Նաև մարզվել է Ամիր Գումերովի ղեկավարությամբ[6]։

Իրեկ Զարիպովը Թեթև ատլետիկայի Բաշկորտոստանի Հանրապաետության հավաքականի կազմում մասնակցել է Վանկուվերում անցկացվող 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերին, որտեղ նվաճել է 4 ոսկի և 1 արծաթ։

Սպորտային ձեռքբերումներԽմբագրել

  •   Ոսկի - 2009 թվականի Ռուսաստանի առաջնություն - 1-ին տեղ (5 կմ)
  •   Արծաթ - 2009 թվականի Աշխարհի առաջնություն - 2 տեղ
  •   Ոսկի - 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղեր - 1 տեղ (բիաթլոն, 2,4 կմ․)
  •   Ոսկի - 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղեր - 1 տեղ (դահուկավազք, 15 կմ.)
  •   Ոսկի - 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղեր - 1 տեղ (բիաթլոն, 12,5 կմ.)
  •   Ոսկի - 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղեր - 1 տեղ (դահուկավազք, 10 կմ.)
  •   Արծաթ - 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղեր - 2 տեղ (դահուկավազք, 1 կմ.)
  •   Արծաթ - 2014 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղեր - 2 տեղ (դահուկավազք, 15 կմ.)

2010 թվականից Ռուսաստանի Ֆիզկուլուրայի ֆեդերացիայի առաջին վարչապետ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Приказ от 5 апреля 2010 года № 32-нг «О присвоении почётного спортивного звания "Заслуженный мастер спорта России"»»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 2010-06-27 
  2. «Участники Зимних Паралимпийских игр в Турине из Башкортостана»։ // Сайт rbb.ucoz.ru։ Վերցված է 2015-11-03 
  3. Першин, Олег.  «С возвращением, Ирек!»։ // Официальный сайт администрации городского округа «Город Стерлитамак»։ Վերցված է 2015-11-03 
  4. Хесина, Виктория.  «А Ирек-то наш золотой!» Паралимпийские игры в Сочи: цена побед Зарипова // Аргументы и факты. — 2014. — № 10 (1739) за 5 марта. — С. 52—53. (Ստուգված է 3 Նոյեմբերի 2015)
  5. 5,0 5,1 Ирек Зарипов // Советская молодёжь. — 2010. — № 16 (7401) за 21 апреля. — С. 6. (Ստուգված է 3 Նոյեմբերի 2015)
  6. Президентская благодарность тренеру