Իրանի զինանշան
Իրանի խորհրդանիշ, Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանիշ (պարս․՝ نشان رسمی جمهوری اسلامی ایران), Իրանի Իսալամական Հանրապետության պաշտոնական պետական խորհրդանիշ, Իրանի գլխավոր պետական խորհրդանիշերից մեկը, Իրանի Իսլամական Հանրապետության դրոշից և հիմնից հետո: Հաստատվել է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարի կողմից 1980 թվականի մայիսի 9-ին:
![]() | |
Մանրամասնություններ |
---|
ՆկարագրությունԽմբագրել
Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանիշը իրենից ներկայացնում է հերալդիկ նշան, որը բաղկացած է խորհրդանշական վարդակակաչի տակ «Ալլահ»(արաբ․՝ الله) արված արաբա-պարսկական գրությունից՝ երկսայր թրով և չորս կիսալուսիններով, որոնք ներկայանում են աբստրակտ սխեմատիկ ձևով:
ՆշանակությունԽմբագրել
Երկսայր սուրն ու չորս կիսալուսինները խորհրդանշում են իսլամական միաստվածությունը. «Չկա այլ աստված, բացի Ալլահից» (արաբ․՝ لا إله إلاَّ الله) և Իսլամի հինգ հիմնասյուները: Թրի վրա կա նշան, որը խորհրդանշում է թրի կրկնակի ուժը (տես՝Արաբերենի ձայնանիշեր ):
Վարդակակաչի նման կառուցվածքը- Համաձայն ավանդության հանուն Իրանի կյանքը զոհած մարդկանց գերեզմանին աճում էր կարմիր վարդակակաչ[1]:
Հիերալդիկ նշանը բաղկացած է երկու մասինց՝ սուր (պարս․՝ شمشیر ‘шамшӣр’) և կշեռք (պարս․՝ ترازو ‘тарāзӯ’), միջազգային խորհրդանշանագետների տեսանկյունից հանդիսանում է դասական խորհրդանշան, որը նշանակում է օրենք, արդարություն, արդար որոշում [2]:
Իրանի Իսլամական Հանրապետության պետական խորհրդանշանի հեղինակն է նկարիչ Համիդ Նադիմը և հաստատվել է Այաթոլլահ Խոմեյնիի կողմից 1980 թվականի մայիսի 9-ին[3]:
Իրանի խորհրդանիշը կոդավորված է Յունիկոդում և ունի հետևյալ կոդը U+262B (☫):
Իրանի պատմական զինանշանԽմբագրել
Իրանի պատմական զինանշանը իրենից ներկայացնում է քայլող Առյուծի, որն իր մեջքին տանում է ոսկե Արևը և աջ թաթի մեջ ունի թուր: |
Փահլավիների հարստության զինանշանԽմբագրել
Փահլավիների հարստությունը հիմնադրվել է Ռեզա Շահի կողմից, ով կառավարել է Իրանում 1925 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 1979 թվականի փետրվարի 11-ը, երբ իսլամական հեղափոխության արդյունքում գահից հեռացվեց վերջին իրանական միապետ Մոհամմադ Ռեզա Շահը:
Նոր դինաստիան պահպանել էր նախորդ Ղաջարների դինաստիայի խորհրդանիշը, ովքեր իշխել են Իրանում 1795 թվականից: Ղաջարների օրոք «Առյուծի և արծվի» խորհրդանիշը պսակվում էր Ղաջարների «Քեյանիդյան թագով», որն ստեղծվել էր դեռևս Ֆաթհ -Ալի Շահի օրոք (կառ. է 1797—1834 թթ.): Ռեզա Շահի օրոք Ղաջարների «Քեյանիդյան պսակը» փոխարինվեց «Փահլավիների թագով», որն ստեղծվել է 1924-1926 թթ. Սասանյան դինաստիայի թագի օրինակով և նմանությամբ (թագ. 224—651 թթ.), հատուկ Ռեզա Շահի թագադրման արարողության համար, որն տեղի է ունեցել 1926 թվականի ապրիլի 25-ին: Այժմ «Քեյանիդյան պսակն» ու «Փահլավիների թագը» համարվում են Իրանի Ոսկերչական Թանգարանի ցուցանմուշ և պահվում են Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկում:
1941 թվականի սեպտեմբերին բրիտանական և սովետական ուժերի կողմից Իրանի օկուպացիայից և Ռեզա շահի արտաքսումից հետո Իրանում շահ հռչակվեց նրա որդին՝ Մոհամմադ Ռեզա Փահլավին: Սակայն պաշտոնական թագադրման արարողությունը տեղի ունեցավ միայն 1967 թվականի հոկտեմբերի 26-ին:
Իրանական առաջին կայսերական զինանշանը ստեղծվել է 1940 ական թվականներին և իրենից ներկայացնում էր իրանական հնագույն դինաստիաների խորհրդանիշների ամբողջություն: Այն ներկայացնում էր Իրանի 2500-ամյա անընդհատ թագավորությունը: Վահանը արևելյան ոճի է, որի կենտրոնում փոքրիկ (սրտանման) վահան է՝ Փահլավիների զինանշանի պատկերով (սկզբնապես՝ խորհրդանշան), Դեմավենդ սարը որտեղից արևը մայր է մտնում: Առաջին կեսը-(պարս․՝ شیر و خرشید (shir o khorshid) երկնագույն դաշտով քայլող Առյուծ, որն իր մեջքին տանում է ոսկե Արև և աջ թաթում բռնել է արծաթե սուր:
Երկրորդ կեսը- երկնագույն դաշտում Ֆարավահար (перс. فروهر (faravahar)՝ թևավոր սկավառակի տարբերանշաններով, որը հանդես է գալիս որպես զրադաշտականության գլխավոր խորհրդանիշ, պատկերում է Ֆրավաշիին, աբրահամյան կրոնների մեջ պատկերվող պահապան-հրեշտակի պատկերով: Սկզբնապես իրենից ներկայացնում էր «թևավոր արև» (իշխանության և աստվածայնության խորհրդանիշ), որին հետագայում ավելացվեց մարդկային կերպարանք:
Ժամանակակից զրադաշտականության մեջ Ֆարվահարը իմաստավորվում է որպես երկրային կյանքում մարդու հոգուն ուղեկցորդ դեպի Ահրուազդայի հետ միավորման: Ֆարվահարը ընդունվել է Աքեմմենյանների կողմից (մ.թ.ա 648—330 թվականներին)`որպես Գերագույն Աստված Ահուրա Մազդայի խորհրդանիշ, ինչի մասին վկայում են Պերսեպոլիսի արձանագրությունները: Փահլավիների դինաստիայի գերբում Ֆարվահարը խորհրդանշում է Աքեմենյանների դարաշրջանը: Այս մասի վերին հիերալդիկ աջ անկյունում Ֆարվահարը ուղեկցվում է արևի խորհրդանիշով: Մինչև 1971 թվականը, այս դաշտը արծաթյա էր` սև մասնիկներով, 1971 թվականից` ծիրանագույն ոսկյա մասնիկներով:
Երրորդ կեսը- կանաչով, եզերված ոսկով, Զուլֆիկարի դաշտ՝ չորրոդ խալիֆի և համապատասխանաբար առաջին շիիթյան իմամ Ալի իբն Աբու Թալիբի լեգենդար թուրը: Խորհրդանշում է Իրանի արաբա-մուսուլմանական նվաճումը և Իրանի իսլամական շրջանի պատմությունը (651 թվականից՝ մինչ օրս): Վերևից Զուլֆիկարը ուղեկցվում է ոսկյա հինգճառագայթային աստղով: Չորրորդ մասը- երկնագույն դաշտում Սիմուրգը գերբնական թռչուն, որի մարմինը պատված է ձկան թեփուկով, իսկ պոչը սիրամարգի: Խորհրդանշում է երկու արքայատոհմերի ժամանակաշրջանը՝ Պարթևական թագավորներ Արշակունիների (մ.թ.ա 250 թ.-մ.թ.ա 224թ.) և պարսկական արքայատոհմերից՝ Սասանյանների (224—651 թթ.): Սիմուրգի կերպարը խորհրդանշում է տիրապետություն երեք տարրերի՝ հողի, ջրի և օդի նկատմամբ: Գերբը պահում են պտտված արծաթե ճիրաններով ոսկե առյուծները, երախների մեջ թրթուր, թաթերի մեջ ոսկեգույ-արծաթագույն բռնակալով սուր: Առյուծները կանգնած են ոսկյա զարդանախշավոր ոտնակի վրա: Վահանը լրացված է Փեհլևիների դինաստիայի շղթայով: Վահանի տակ Երկնագույն ժապավենի վրա գրված է պարս․՝ «مرا داد فرمود و خود داور است» (Mara dad farmud o Khod Davar ast, «Ինձ հրամայել են լինել արդարամիտ, իսկ Ինքը հանդիսանում է Դատավոր»):
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Геральдический Иран
- Похлебкин В. В. 255. ШАМШИР И ЭДОЛЯТ //Словарь международной символики и эмблематики. — 3-е изд. — М.: Междунар. отношения, 2001. — 560 с. ISBN 5-7133-0869-3.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Institute of Standards and Industrial Research of Iran Archived 2017-02-02 at the Wayback Machine. (պարս.)
- ↑ Похлебкин В. В. Словарь международной символики и эмблематики. — 3-е изд.. — М.: Междунар. отношения, 2001. — С. 511–512. — 560 с. — ISBN 5-7133-0869-3
- ↑ Institute of Standards and Industrial Research of Iran (перс.)