Սիմուրգ (պարսկերեն՝ سیمرغ sɪmorγ), պարսկական և իսլամական ավանդույթում գերբնական թռչուն, որը հաճախ համեմատվում է փյունիկի հետ[1]։

Սիմուրգ
Տեսակառասպելական թռչուն և Դիցաբանական հիբրիդներ
ԴիցաբանությունՊարսկական դիցաբանություն
Երևի համընկնում էՓյունիկ, huma bird?, Konrul?, Raróg?, Anqa? և Գարուդա
ՎայրՊարսկաստան
 Simurgh Վիքիպահեստում

Համաձայն պարսկական առասպելների, Սիմուրգը բնակվում է Գիտելիքների ծառի վրա, որի ճյուղերին աճում են աշխարհի բոլոր սերմերը։ Երբ Սիմուրգը թռչում է ծառից, նրա առաջացրած տատանումները ցրում են այդ սերմերն աշխարհով մեկ՝ արժեքավոր բույսեր և բարեկեցություն բերելով մարդկությանը։ Ավելի ուշ Սիմուրգը բուն է դնում պարսկական սուրբ Ալբուրզ լեռան վրա, որն անհասանելի է ցանկացած մագլցողի համար։

Համաձայն լեգենդների, Սիմուրգն այնքան հին էակ է, որ հասցրել է աշխարհի վերջը վերապրել երեք անգամ։ Այդ ժամանակի ընթացքում, Սիմուրգը կարողացել է այնքան բան սովորել, որ տիրապետում է բոլոր տեսակի և բոլոր ժամանակների գիտելիքներին։

Արտաքին տեսքը

խմբագրել

Սիմուրգը պատկերվում էր սիրամարգի պոչով, շան գլխով, ու ձկան թեփուկներով պատված թռչնի տեսքով, որոնք խորհրդանշում էին նրա կապը բնության երեք էլեմենտների ՝ ջրի, օդի և հողի հետ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Պարսկաստան, Սիմուրգ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. Սիմուրգի կերպարը զրադաշտականության մեջ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմուրգ» հոդվածին։