Իրակլի Չարկվիանի
Իրակլի Չարկվիանի (վրաց.՝ ირაკლი ჩარკვიანი, 1961, նոյեմբերի 19 - 2006, փետրվարի 24), երբեմն հանդես է եկել Մեփե (მეფე, «Թագավոր») կեղծանվամբ, վրացի բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ։ Չարկվիանին հայտնի է իր էքսցենտրիկ կերպարով և պոեզիայով, էկլեկտիկ երաժշտությամբ, որն ընդգրկում է ալտերնատիվ ռոքը, էլեկտրոնային երաժշտություն և հիպ հոպը։
Իրակլի Չարկվիանի | |
---|---|
Բնօրինակ անուն | ირაკლი ჩარკვიანი |
Ծնվել է | 1961 նոյեմբերի 19 Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Վրաստան |
Մահացել է | փետրվարի 24, 2006 Թբիլիսի, Վրաստան | (տարիքը 44)
Մասնագիտություն | երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1976-2006 |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
Անդամակցություն | Taxi?, GDEmpire? և Children's Medicine? |
Կենսագրություն
խմբագրելՉարկվիանին ծնվել է Թբիլիսիի էլիտար ընտանիքներից մեկում։ Հայրը՝ լրագրող և դիվանագետ Գելա Չարկվիանին է, Միացյալ Թագավորությունում Վրաստանի նախկին դեսպանը, պապը՝ Կանդիդե Չարկվիանին, 1938-1952 թվականներին եղել է Վրացական ԽՍՀ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը։
Չարկվիանին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի արևմտյան եվրոպայի և ամերիկյան գրականության բաժինը։ Նրա դեբյուտը 1976 թվականին էր, Արիշի ինդի ռոք նախագծով, որն աննկատ անցավ, սակայն Տաքսի խմբի հետ մեծ հաջողություն ունեցավ և 1988 թվականին ձայնագրեց համանուն ալբոմը։ 1980-ականներին Չարկվիանիի բազում գրվածքներ, պատվածքներ, որոնք աչքի են ընկնում ըմբոստությամբ, տպագրվել են վրացական գրական մամուլում։ 1990-ականների սկզբին Չարկվիանին համարվում էր Վրաստանի առաջատար արվեստագետներից։ Նա ձեռնարկեց «Երեխաների բժշկություն» (1991-1992) և «Վրացական պարի կայսրություն» (1993) նախագծերը, որոնց ընթացքում հանդես եկավ ամբողջ Վրաստանում, ինչպես նաև արտերկրում, մասնավորապես Մոսկվայում և Արևելյան Եվրոպայում։
Չարկվիանիի սվաներեն երգերի սոլո ալբոմը ձայնագրվել է 1993 թվականին Գերմանիայում։ 1995 թվականին նա գրել է Օրֆեուսի մահը ֆիլմի երաժշտությունը, որից հետո ձայնագրել է իր երկրորդ ալբոմը Ap’ren 1997 թվականին, որին հաջորդել է Sakartvelo սինգլը 1999 թվականին, Amo և Savse ալբոմները 2001 և 2004 թվականներին։ Այս ժամանակահատվածում նա իր համար ընտրել է Mepe գրական անունը, որը թարգմանաբար նշանակում է թագավոր։
Չարկվիանին գրել է պոեմներ, պատմություններ, նովելներ, սակայն առավել հայտնի է իր երգերով։
Մահ
խմբագրելՉարկվիանին հայտնաբերվել է մահացած Թբիլիսիի իր բնակարանում 2006 թվականի փետրվարի 24-ին, (ըստ աղբյուրների սրտի անբավարարությունից)[1]՝ անավարտ թողնելով բազմաթիվ երգեր, որոնք պետ է թողարկվեին Dzirs Mepe ալբոմում ("Դեպի ներքև թագավորի հետ") 2007 թվականին։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել2013 թվականի մայիսին Չարկվիանին հետմահու պարգևատրվել է Շոթա Ռուսաթավելու անվան մրցանակով՝ վրացական ժամանակակից մշակույթում իր զգալի ավանդի համար[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Georgian Poet Dies Of Alleged Heart Problems. Արխիվացված 2006-05-25 Wayback Machine Prime News Online, February 25, 2006.
- ↑ «Musician Irakli Charkviani awarded a special prize by President». Georgian Journal. 2013 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- The website dedicated to Irakli Charkviani
- (ռուս.) Чарквиани Ираклий. Kino-Teatr.Ru