Իտրի
Ինտրի (իտալ.՝ Itri), համայնք Իտալիայում, որը գտնվում է Լացիո մարզի Լատինա գավառում[1]։ Քաղաքը գտնվում է Աուրունց լեռան ստորոտին 170 մետր ծովի մակարդակից բարձրության վրա, Թիրհանական ծովի և Սփերլոնգա ու Գաետա նավահանգիստներից 8 կմ հեռավորության վրա։ Քաղաքի անունը ծագումով լատիներեն է, կապված է իտեր (ճանապարհորդություն, ուղի) բառի հետ։
Կոմունա | ||
---|---|---|
Ինտրի | ||
Itri | ||
Երկիր | Իտալիա | |
Գավառ | Լատինա | |
Համայնք | Լատինա | |
Մակերես | 101 կմ² | |
ԲԾՄ | 170 մ | |
Բնակչություն | 9043 մարդ (2010) | |
Խտություն | 102,5 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | (+39) 0771 | |
Փոստային ինդեքս | 04020 | |
Փոստային դասիչ | 04020 | |
Ավտոմոբիլային կոդ | LT | |
Կոդ ISTAT | 059010 | |
Պաշտոնական կայք | itri.it | |
| ||
Պատմական տեղեկություններ
խմբագրելՄարդիկ ապրում էին այստեղ դեռ նախապատմական ժամանակաշրջաններից, դրա վառ ապացույցն է այնտեղ հայտնաբերված քարե գործիքները։
Այս տարածքները բնակեցված են եղել Աուրունցի բնակիչների կողմից, բայց դրանք նվաճվել են հռոմեացիների կողմից 312 թվականին մ.թ.ա.։ Այսպիսով Ինտրին ձեռք է բերել ռազմավարական կետի, հանգստանալու և ձիերի փոխելու վայր։
Ինտրիի վերաբերյալ առաջին վավերագրական կարգավորումը հիշատակող հայտնաբերվել է վաճառքի ժամանակ և վերաբերել է 914 թվականին։ Իններորդ և տասնմեկերորդ դարերի միջև բլրի գագաթում Ապիյանի ճանապարհին սկզբում ամրոցը եղել է հնգանկյան ձևով և ունեցել է ատամիկներ ամրոցի գագաթին։ Ավելի ուշ 950 թվականին դուքս Մարինոն կառուցել է երկրորդ աշտարակը և այն ավելի բարձր էր քան առաջինը։ Այնուհետև ամրոցը վերակառուցվել է դարձել քառակուսու նման և ունեցել է հատուկ բնակելի աշտարակ որը կապել է բոլոր աշտարակները։ Ամրոցի շուրջը սկսեցին կառուցել բնակելի վայրեր որտեղ կային պաշտպանական միջոցներ ինչպիսին են ամուր դարպասները և զինտեխնիկայով հզորեցված աշտարակները։ Այնտեղ ապրում էին մարդիկ և նաև աշխատում ամրոցում որպես դերձակ, խոհարար, արհեստավոր, ծառա և այլն։ Ավելի ուշ XVI դարում երբ արդեն վտանգավորությունը մեծ էր, կային շատ ավազակներ դրանց թվում պիրատներ այդ ժամանակ կառուցվեցին աշտարակներ հենց Ապիանի ճանապարհին պաշտպանելով այնտեղ աշխատող մարդկանց հիմնականում այնտեղ աշխատում էին հողագործները և առևտրով զբաղվողները։
Կլիմա
խմբագրելԻնտրին ունեցել է հավասարակշռված մթնոլորտ։ Ձմռանը ուժեղ քամիներից քաքաքը պաշտպանել են չորս կողմից սփռված լեռները, իսկ ամռանը սարերից իջնում էր, այսպես ասած, պահածոյացված, մեղմ քամին։
Պատմական անցյալ
խմբագրելԻնտրի քաղաքը կոչվում էր նաև քահանաների և ավազակների քաղաք, քանի որ այնտեղ ծնվել են բազմաթիվ հայտնի դեմքեր։ Նրանց թվում Պապա Ուրբան VI-ը նա ծնվել է Ինտրիում 1318 թվականին, մահացել է Հռոմում 1389 թվականին։
- Լատինական պատրիարք Ջոկոմոան ծնվել է Ինտրիում 1330 թվականին մահացել է Ավինյոնում 1390 թվականին։
- Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Ջովանի Վինչենսոն ծնվել է Ինտրիում 1490 թվականին, մահացել Նեապոլում 1546 թվականին։
- Իտալիայի կարդինալ Իպպալիտո Մեդիչի ծնվել է Ինտրիում 1511 թվականին։
- Մարկո Շիարրա Իտալական հանցագործ՝ ով ապրում էր XVI դարում։
- Ֆրա Դեվիլ եղել է գնդապետ սակայն կոչումազրկվել է ծնվել է Ինտրիում 1771 թվականին։
Սուրբ քաղաքի բարեխոս
խմբագրելԿարգավորման հովանավոր համարվում է Սանտա Մարիան։ Տոնական նշվում է ամեն տարի հուլիսի 21-ին։
Քույր քաղաքներ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Բնակչության վայրի պաշտոնական կայք (իտալ.)
- http://www3.istat.it/dati/catalogo/20080618_01/popolazione_legale.pdf Արխիվացված 2010-11-14 Wayback Machine
- A. De Santis, Le chiese di Itri e Sperlonga nel Settecento, Bollettino dell'ISALM, Roma - Anagni, VII, 1971-1972, pp. 107–122.
- Budruni Antonio, I giorni del massacro. Itri, 1911. La camorra contro gli operai sardi, ISBN 9788871386096.
- Giuseppe Fanchiotti, Appunti Storici. Il Santuario Della Civita E La Terra D'Itri. Tradizioni E Leggende, British Library, Historical Print Editions, 2011.
- Mimmo Fabrizio, Itri։ la storia attraverso le immagini, Edizioni Odisseo, 1998.
- Իտալական համայնք - Ինտրի (իտալ.)
- Ինտրի, Լեռները և ծովերը ափի մեջ (ռուս.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Latina)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հուլիսի 3-ին.