Իվ Էրբե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Իվ Էրբե (ֆր.՝ Yves Herbet, օգոստոսի 17, 1945(1945-08-17)[1], Վիլլե Կոտրե - հունիսի 28, 2024(2024-06-28)[2]) ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Իվ Էրբե
ֆր.՝ Yves Herbet
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 17, 1945(1945-08-17)[1]
Ծննդավայր Վիլլե Կոտրե
Մահվան ամսաթիվ հունիսի 28, 2024(2024-06-28)[2] (78 տարեկան)
Հասակ 167 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Կենսագրություն

խմբագրել

Որպես ֆուտբոլիստ նա Լիգա 1-ում անցկացրել է մոտ 300 հանդիպում։ Ֆրանսիական բարձրակարգ ակումբներում նա հանդես է եկել ««Սեդանում», «Ռեդ Սթարում», «Ռեյմսում», «Նենսիում» և «Ավինյոն Ֆուտում»։ Ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում մեկ մրցաշրջան է անցկացրել նաև բելգիական «Անդերլեխտում»։ Մի քանի տարի Էրբեն հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական։ Մասնակցել է Անգլիայում տեղի ունեցած 1966 թվականի աշխարհի առաջնությանը (երկու հանդիպում)[3][4]։ Ազգային հավաքականում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչական աշխատանքով։ Էրբեն մի քանի եղել է «Մարտիգես» ակումբի մարզիչը։ Այդ ակումբում հմտացրել է երիտասարդ Էրիկ Կանտոնային[5]։ Նա հաջողությամբ աշխատել է նաև Մարոկկոյի FUS ակումբի հետ, որը նրա գլխավորությամբ դարձել է երկրի չեմպիոն, 2003 թվականին ֆրանսիացին նշանակվել է Բահրեյնի հավաքականի գլխավոր մարզիչը։

Իվ Էրբեն մահացել է 2024 թվականի հունիսի 28-ին 78 տարեկան հասակում[6][7]։

Նվաճումներ

խմբագրել
  • Մարոկկոյի չեմպիոն (1)։ 2000/01

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Carnet noir : Yves Herbet, ancien joueur de l'équipe de France, est mortOnze Mondial, 2024.
  3. «15.07.1966 г. Франция — Уругвай — 1:2 (протокол)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  4. «20.07.1966 г. Англия — Франция — 2:0 (протокол)». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 11 (օգնություն)
  5. «Неизвестный Кантона: плевок в советского судью и смена клуба ради любимой женщины» (ռուսերեն). Матч.ТВ. 2022 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  6. «Carnet noir : Yves Herbet, ancien joueur de l'équipe de France, est mort». Onze Mondial (ֆրանսերեն). 2024 թ․ հունիսի 28. Վերցված է 2024 թ․ հունիսի 30-ին.
  7. «Disparition de Yves Herbet | Stade de Reims». www.stade-de-reims.com. Վերցված է 2024 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել