Իվետ Կուպեր
Իվետ Կուպեր (անգլ.՝ Yvette Cooper, մարտի 20, 1969[2], Ինվերնես, Իվերնեսշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ, Լեյբորիստական կուսակցության անդամ, եղել է Գորդոն Բրաունի կառավարության անդամ (2007–2010):
Իվետ Կուպեր | |
Կուսակցություն՝ | Լեյբորիստական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Բալիոլ քոլեջ, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Հարվարդի համալսարան, Eggar's School? և HSDC Alton? |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, լրագրող, հետազոտող, policy advisor և գրող |
Ծննդյան օր | մարտի 20, 1969[2] (55 տարեկան) |
Ծննդավայր | Ինվերնես, Իվերնեսշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ամուսին | Էդ Բոլզ[3] |
Զավակներ | Ellie Cooper?[4] |
Կայք՝ | yvettecooper.com |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԻվետ Կուպերը ծնվել է 1969 թվականի մարտի 20-ին Ինվերնեսում (Շոտլանդիա)։ Միջնակարգ կրթությունը ստացել է Էլթոնի Eggar's School-ում։ Սովորել է Օքսֆորդի համալսարանում։ 1991 թվականին նա ստացել է Քենեդի կրթաթոշակ, ընդունվել Հարվարդի համալսարան և աշխատել 1992 թվականի Քլինթոնի նախագահական ընտրությունների քարոզարշավում։ Բացի այդ, նա նաև սովորել է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում։ 1995-1997 թվականները գրել է խմբագրական հոդվածներ The Independent-ում։ 2001 թվականին նա դարձել է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին նախարարի օգնականը, որը վերցրել է մայրության արձակուրդ, ինչպես նաև ամուսնու հետ դարձել է առաջին ամուսնացած զույգը մեկ կառավարության կազմում[5] (1998 թվականին նա ամուսնացել է Էդ Բոլզի հետ, 2010 թվականին աջակցել է նրան կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրվելու անհաջող փորձի ժամանակ[6]):
Քաղաքական կարիերայի սկիզբ
խմբագրել1997 թվականից մինչև 2010 թվականը ընտրվել է Համայնքների պալատ Լեյբորիստական կուսակցությունից՝ Պոնտեֆրակտ և Քեստլֆորդ շրջանից, իսկ 2010 թվականից՝ շրջանների սահմանները փոխելուց հետո, Նորմենթոնի, Պոնտեֆրակտ և Քեստլֆորդ (Արևմտյան Յորքշիր) շրջանից[7]։
1999 թվականի հոկտեմբերին նա նշանակվել է Առողջապահության նախարարի խորհրդարանական օգնական՝ 30 տարեկանում դառնալով այս պաշտոնում ամենաերիտասարդը[8]։
2007 թվականի հունիսի 28-ին նա դարձել է Գորդոն Բրաունի վարչակազմի բնակարանաշինության կրտսեր նախարար[9], 2008 թվականի հունվարի 24-ին նա զբաղեցրել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ դառնալով պատմության մեջ առաջին կինն այդ պաշտոնում[10], իսկ 2009 թվականի հունիսի 5-ին առաջին անգամ ստացել է նախարարական պաշտոն՝ ղեկավարելով աշխատանքի և կենսաթոշակների նախարարությունը[11]։
Էդ Միլիբենդի ստվերային վարչակազմ (2010—2015)
խմբագրել2010 թվականի խորհրդարանական ընտրություններում լեյբորիստների պարտությունից և Գորդոն Բրաունի կառավարության լիազորությունների ավարտից հետո 2010 թվականի մայիսի 11-ին մամուլում առաջին անգամ հիշատակումներ են հայտնվել Իվետ Կուպերի՝ որպես Լեյբորիստական կուսակցության հնարավոր նոր առաջնորդի մասին[12]։
2010-2011 թվականներին նա ստվերային վարչակազմում զբաղեցրել է կանանց հարցերով և իրավահավասարության նախարարի պաշտոնը, իսկ 2010-2013 թվականներին՝ բնակարանային նախարարի պաշտոնը[13]։ 2010 թվականի հոկտեմբերի 8-ին նա ստացել է Արտաքին գործերի նախարարի ստվերային պաշտոնը[14], 2011 թվականի հունվարի 20-ին նրան փոխարինել են ՆԳ ստվերային նախարարի պաշտոնը[15]։
2015 թվականի մայիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Իվետ Կուպերը կրկին հաղթել է իր ավանդական ընտրատարածքում` ձայների 54.9%-ով` բարելավելով իր 2010 թվականի ցուցանիշները 6.7%-ով։ Նրա մրցակիցներից ամենաուժեղը՝ Անկախության կուսակցության թեկնածու Նաթան Գարբութը (Nathan Garbutt) հավաքել է 21,3%-ի աջակցությունը[16]։
Այնուամենայնիվ, Լեյբորիստական կուսակցությունը պարտվել է ընտրություններում, և այն բանից հետո, երբ Էդ Միլիբենդը հրաժարվել է կուսակցության նախագահի պաշտոնից, Իվետ Կուպերը, որը մինչ այդ շարունակում էր մնալ ներքին գործերի նախարարը, հայտարարել է ներկուսակցական ընտրարշավին մասնակցելու մտադրության մասին[17]։ 2015 թվականի սեպտեմբերի 12-ին ամփոփվել են կուսակցական ընտրությունների արդյունքները, Կուպերը ստացել է ձայների 17%-ը՝ զիջելով Էնդի Բյորնհեմին, որը հավաքել է 19%, և հաղթող Ջերեմի Քորբինին (գրեթե 60%)[18]։
Ստվերային վարչակազմից դուրս
խմբագրել2016 թվականի հոկտեմբերի 19-ին ընտրվել է ներքին գործերի կոմիտեի նախագահ՝ Համայնքների պալատի քվեարկության երրորդ փուլում պահպանողականների աջակցությամբ հաղթելով լեյբորիստուհի Քերոլայն Ֆլինթին[19]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.workwithdata.com/person/yvette-cooper-1969
- ↑ 2,0 2,1 Yvette Cooper profile: 'You don't have to choose between head and heart' (բրիտ․ անգլ.) — The Guardian, 2015. — ISSN 1756-3224; 1354-4322
- ↑ Balls E. Speaking Out: Lessons in Life and Politics — 2016. — ISBN 978-1-78633-039-0
- ↑ https://www.famousbirthdays.com/people/ellie-cooper.html
- ↑ «Rt Hon Yvette Cooper MP» (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Tom McTague (2015 թ․ մայիսի 14). «Yvette Cooper becomes FOURTH candidate to stand for Labour leadership with pledge to 'make life better for families'» (անգլերեն). MailOnline. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Rt Hon Yvette Cooper MP» (անգլերեն). UK Parliament. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Andrew Roth (2001 թ․ մարտի 16). «Yvette Cooper» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Hélène Mulholland (2007 թ․ հունիսի 28). «Profile: Yvette Cooper» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Yvette Cooper» (անգլերեն). Balliol College (Oxford University). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Jonathan Prynn (2009 թ․ հունիսի 5). «Mixed fortunes, but key roles for a golden couple» (անգլերեն). Evening Standard. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Polly Curtis (2010 թ․ մայիսի 11). «Labour backbenchers seek televised leadership contest» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Yvette Cooper MP». Democracy Live (անգլերեն). BBC. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Patrick Wintour and Mark Tran (2010 թ․ հոկտեմբերի 8). «Ed Balls 'surprised' after Alan Johnson named shadow chancellor» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Polly Curtis (2011 թ․ հունվարի 20). «Yvette Cooper steps in as shadow home secretary after reshuffle» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ «Normanton, Pontefract & Castleford». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Yvette Cooper announces candidacy for Labour leadership» (անգլերեն). The Guardian. 2010 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- ↑ «Jeremy Corbyn wins Labour leadership contest and vows "fightback"» (անգլերեն). BBC News. 2015 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Paul Waugh (2016 թ․ հոկտեմբերի 19). «Hilary Benn And Yvette Cooper To Chair Commons Brexit And Home Affairs Committees» (անգլերեն). Huffpost. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Իվետ Կուպեր» (անգլերեն). Twitter. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
- «Իվետ Կուպեր» (անգլերեն). Facebook. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվետ Կուպեր» հոդվածին։ |