Իվան Պատորժինսկի
Իվան Սերգեևիչ Պատորժինսկի (ուկր.՝ Iван Сергiйович Паторжинський, փետրվարի 20 (մարտի 3), 1896, Petro-Svystunove, Ալեքսանդովսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 22, 1960, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային երգիչ (բաս) և մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1944)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։
Իվան Պատորժինսկի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | փետրվարի 20 (մարտի 3), 1896 Petro-Svystunove, Ալեքսանդովսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | փետրվարի 22, 1960 (63 տարեկան) Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգիչ և օպերային երգիչ |
Երգչաձայն | բաս |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Չայկովսկու անվան Ուկրաինայի ազգային երաժշտական ակադեմիա |
Կրթություն | Dnipropetrovsk Conservatory? |
Ամուսին | Q12139160? |
Պարգևներ | Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Ստալինյան մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ և Ուկրաինական ԽՍՀ վաստակավոր արտիստ |
Ivan Patorzhynskyi Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Եկատերինոսլավի (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) կոնսերվատորիան (1922)։ 1925-1935 թվականներին՝ Խարկովի օպերային թատրոնի, 1935 թ.-ից՝ Կիևի օպերայի և բալետի թատրոնի մենակատար։
Պատորժինսկին ուկրաինացի վոկալ արվեստի ականավոր ներկայացուցիչներից էր, օժտված թավշյա տեմբրով, ուժեղ ձայնով։
Դերերգերից են՝ Սուսանին (Գլինկայի «Իվան Սուսանին»), Բորիս Գոդունով (Մուսորգսկու «Բորիս Գոդունով»), Ջրաղացպան (Դարգոմիժսկու «Ջրահարսը»), Մեֆիստոֆել (Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիո (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Տարաս (Գուլակ-Արտեմովսկու «Զապորոժցին՝ Դանուբից այն կողմ»), Տարաս Բուլբա (Լիսենկոյի «Տարաս Բուլբա», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942), Վալկո (Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա»)։
Հանդես է եկել նաև որպես կամերային երգիչ։
1946 թվականից՝ Կիևի կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |