Իվան Նավասարդյան

հայ մանկավարժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Նավասարդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Իվան Հակոբի Նավասարդյան (1914, Բերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - անհայտ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Իվան Նավասարդյան
Ծնվել է1914
ԾննդավայրԲերդ, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Իվան Նավասարդյանը ծնվել է 1914 թվականին Շամշադինի շրջանի Բերդ ավանում։ 1938 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Սովորել է Երևանում, օտար լեզուների միամյա դասընթացներում։ 1940 թվականին նշանակվել է հայրենի շրջանի Մովսես գյուղի միջնակարգ դպրոցի գերմաներենի ուսուցիչ։ Շուրջ մեկ տարի դպրոցում աշխատելուց հետո, 1941 թվականի սեպտեմբերի 13-ին, բանակ է մեկնել։ Ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը և լեյտենանտի կոչումով նշանակվել դասակի հրամանատար[1]։

1943 թվականի սկզբներից մինչև Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտը, տարբեր ռազմաճակատներում եղել է վաշտի հրամանատար։ Մարտերով Կովկասյան նախալեռներից հասել է Ավստրիա։ 18-րդ տանկային կորպուսի կազմում մասնակցել է Ռումինիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Հարավսլավիայի և Ավստրիայի ազատագրման մարտերին։ Երկու անգամ ծանր վիրավորվել է և բուժվելուց հետո վերադարձել է ռազմաճակատ։ Հայրենական պատերազմի երրորդ խմբի հաշմանդամ է։ Ռազմաճակատում մարտական առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար Նավասարդյանն արժանացել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանների և մի շարք մեդալների[1]։

1946 թվականին բանակից զորացրվելուց հետո, Նավասարդյանը Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում եղել է նախնական ռազմական պատրաստության ուսուցիչ[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել