Իվան Կրաստև
Իվան Կրաստև (բուլղար․՝ Иван Йотов Кръстев, հունվարի 1, 1965, Lukovit, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար քաղաքական վերլուծաբան, միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետ, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում պոստկոմունիստական իրավիճակի հետազոտող[2]։
Իվան Կրաստև | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1965 (59 տարեկան) |
Ծննդավայր | Lukovit, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքագետ, գրող և համալսարանի դասախոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային հարաբերությունների Եվրոպական խորհուրդ |
Ivan Krastev Վիքիպահեստում |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելԻվան Կրաստևը ծնվել է 1965 թվականի հունվարի 1-ին Լուկովիտում։ Ավարտել է Սոֆիայի համալսարանը։ Լիբերալ ռազմավարությունների կենտրոնի ղեկավարության նախագահ, Հումանիտար գիտությունների ինստիտուտի գիտական աշխատող (IWM, Վիեննա)։ Միջազգային հարաբերությունների Եվրախորհրդի հիմնադիրներից մեկը և անդամ[3]։ Դասավանդել է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանում և Ռեմարկի ինստիտուտում (Նյու Յորքի համալսարան)։ 2004 թվականից եղել է Բալկանների միջազգային հանձնաժողովի գործադիր տնօրեն, որը գլխավորել է Ջուլիանո Ամատոն։ 2005-2011 թվականներին եղել է Foreign Policy България ամսագրի գլխավոր խմբագիր, ինչպես նաև եղել է Europe’s World և Transit - Europäische Revue ամսագրերի խմբագրային խորհուրդների անդամ։ Հրապարակվում է բուլղարական և համաշխարհային տպագրությունում։ Այժմ ամերիկացի իրավագետ Սթիվեն Հոլմսի հետ վերջացնում է ռուսական քաղաքականության մասին գիրքը։
Գրքեր
խմբագրել- Shifting Obsessions: Three Essays on the Politics of Anticorruption (2004)
- Nationalism after communism: lessons learned (2004, համախմբագիր)
- The Anti-American Century (2007, համախմբագիր)
- What does Russia think? (2009, համախմբագիր)
- The spectre of a multipolar Europe (2010, համահիմնադիր)
- After Europe / Եվրոպայից հետո (University of Pennsylvania Press, 2017)[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.buchreport.de/news/jean-amery-preis-fuer-europaeische-essayistik-geht-2020-an-ivan-krastev/
- ↑ «Ivan Krastev». IWM Homepage. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ http://www.ecfr.eu/content/council/
- ↑ «TED Books library». www.ted.com.
Արտաքին հղումներ
խմբագրել- Биография, библиография на сайте Центра либеральных стратегий Արխիվացված 2014-09-15 Wayback Machine(անգլ.)
- На сайте IWM(անգլ.)
- В журнале Eurozine(անգլ.)
- Крастев Иван Публикации в Русском Журнале
- Иван Крастев Публикации в журнале «Россия в глобальной политике»
- Колонка на gefter.ru
- Иван Крастев Արխիվացված 2019-11-03 Wayback Machine на Полит.ру
- Иван Крастев «Коррупция в России похожа на водку»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կրաստև» հոդվածին։ |