Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատաև (այլ կիրառումներ)

Իվան Իվանովիչ Կատաև (ռուս.՝ Ива́н Ива́нович Ката́ев, մայիսի 14 (27), 1902 կամ մայիսի 27, 1902(1902-05-27)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19, 1937(1937-08-19)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։ «Երկրի կոլեկտիվացմանն ու ինդուստրացմանը, նոր մարդու դաստիարակությանն» են նվիրված «Սիրտ» (1928), «Կաթ» (1930), «Հանդիպում» (1934) վիպակները, «Շարժում» (1932), «Մարդը սարի վրա» (1934) ակնարկների ժողովածուները[3]։

Իվան Կատաև
Ծնվել էմայիսի 14 (27), 1902 կամ մայիսի 27, 1902(1902-05-27)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 19, 1937(1937-08-19)[2][1] (35 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող և ռազմական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
 Ivan Kataev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մասնակցել է քաղաքացիական կռիվներին, Դենիկինի զորքերի դեմ մղվող մարտերին։ Վերադառնալով խաղաղ կյանքի՝ ուսանել է Մոսկվայի համալսարանի տնտեսագիտական բաժանմունքում[4]։ Գրական առաջին գործերը լույս են տեսել 1921 թվականին; 1926-1932 թթ. ղեկավարել է «Պերեվալի» գրական խմբակը, որի անդամներից էին Էդուարդ Բագրիցկին, Միխայիլ Պրիշվինը և այլք[4]։ Ուղևորություններ է կատարել Կուբանում, Ալթայի հանրապետությունում, Հայաստանում, Կոլա թերակղզում և տպավորություններն արտացոլել իր ժուռնալիստական ու գրական երկերում[4]։ 1930-ական թվականների կեսերին Կատաևի «Կաթ» վիպակը և այլ ստեղծագործություններ սուր քննադատության են ենթարկվել «կրոնին տուրք տալու, գաղափարական այլ սայթաքումների» պատճառով։ 1937 թվականին 35-ամյա գրողը ձերբակալվել է և գնդակահարվել որպես «ժողովրդի թշնամի»։ 1956 թվականին նա արդարացվել է[4]։

Երկեր խմբագրել

  • Сердце. Повести. М., «Федерация», [1928]. 199 էջ, 5 000 օրինակ.; 2-րդ հրատարակություն, 1930. 256 էջ. 5 000 օրինակ; 3-րդ հրատարակություն, 1931. 254 էջ, 5 200 օրինակ
  • Жена, «Огонёк», 1930. 64էջ, 20 000 օրինակ
  • Молоко, 1930
  • Движение, 1932
  • Ленинградское шоссе, 1933
  • Человек на горе, 1934
  • Отечество, 1935
  • Под чистыми звёздами, 1956 (հետմահու հրատարակություն)

Հետխորհրդային ժամանակներում Իվան Կատաևի ստեղծագործությունները չեն վերահրատարակվել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 173—175. — ISBN 5-94848-262-6
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «The Great Soviet Encyclopedia». Gale Group. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Atarov, Nikolai (1976). Immortality, Anthology of Soviet Short Stories, Vol 1; Introduction. Moscow: Progress Publishers. էջ 53.
  5. Дмитрий Быков — Один — Эхо Москвы, 25.03.2016

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կատաև» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 282