Իսպանիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն

Իսպանիայի փոստի և փոստային նամականիշների, Իսպանիայի փոստի պատմությունը, որը սկսվում է միջին դարերից։ Այս երկրում փոստային նամականիշերը կանոնակարգված կերպով բաց են թողնվել սկսած 1850 թվականից[1]։ Իսպանիան հանդիսանում է Միջազգային փոստային միության անդամ (1875 թվականից), իսկ որպես երկրի ազգային փոստային ընկերություն հանդես է գալիս «Correos»-ը[2][3]։

Իսպանիայի փոստի և փոստային նամականիշների պատմություն
Փոստի պատմություն
ՀՓՄ անդամ1875 թվականի հուլիսի 1-ից
Առաջին փոստային նամականիշներ

Սկզբնական ժամանակաշրջան

խմբագրել

1875 թվականի հուլիսի 1-ին Իսպանիան դարձավ Միջազգային փոստային միության անդամ[2], իսկ 1926 թվականին անդամագրվեց նաև Ամերիկյան պետությունների, Իսպանիայի և Պորտուգալիայի փոստային միության (UPAEP) անդամ երկրների ցանկին[3]։ 1937 թվականի հոկտեմբեռի 1-ին Իսպանիայում շրջանառության մեջ դրվեց ամերիկա-իսպանական փոխադարձ կուպոնը (իսպ.՝ Cupón-respuesta americoespañol)։ Այն տարածվում էր փոստային միության երկրների տարածքում՝ ներառյալ Իսպանիան (մինչև 1956 թվականի փետրվարի 29-ը)[4]։

Ժամանակակից պայմաններում երկրում փոստային ոլորտը տրված է Sociedad Estatal Correos y Telégrafos, S. A. (հակիրճ՝ Correos), որը կազմակերպչական առումով ենթակա է Իսպանիայի զարգացման նախարարությանը[2][3]։

Առաջին նամականիշներ

խմբագրել

Իսպանիայի առաջին փոստային նամականիշները թողարկվել են 1850 թվականի հունվարի 1-ին[1][5][6]։ Նամականիշների վրա պատկերված էր Իսպանիայի Իզաբելա II թագուհին[5]։ Նամականիշի վրա գրված էր՝ «Correos» («Փոստ»), «Franco» («Վճար»)[7]։ Պետության անվանումը նշված չի եղել[6]։

Հետագա թոթղարկումներ

խմբագրել

Մինչև 1856 թվականը յուրաքանչյուր տարի տեղի է ունեցել նամականիշների փոփոխություն, բայց պետության անվանումը դրանց վրա չի նշվել։ Միայն 1862 թվականին առաջին անգամ իսպանական փոստային նմուշների վրա հայտնվեց España («Իսպանիա») անվանումը։ Այնուամենայնիվ, առանց պետության անվանման նամականիշները թողարկվում էին մինչև 1930 թվականը[6]։

Իսպանական առաջին հիշատակի նամականիշները լույս են տեսել 1905 թվականին[6]։

Փոստային նամականիշների այլ տեսակներ

խմբագրել

Բացի դասական և հիշատակի նամականիշներից Իսպանիայում տարբեր ժամանակներում թողարկվել են ավիափոստային, ծառայողական, տարբեր նշանակության փոստահարկային նամականիշներ, շտապ (էքսպրես) փոստային նամականիշ, ստորջրյա փոստ և այլն[6]։

Ծառայողական նամականիշ

խմբագրել

1854 - 1931 թվականներին Իսպանիայում թողարկվել ենծառայողական նամականիշներ[6]։ Որոշ ծառայողական նամականիշներ, մասնավորապես, 1916 թվականին թողարկված նամականիշն նախատեսված էին կորտեսի պատգամավորների և սենատորների համար։ Դրանք չունեին անվանական արժեք և անվճար էին[8]։

Շտապ փոստի նամականիշ

խմբագրել

Իսպանիայում շտապ (էքսպրես) փոստի նամականիշների թողարկումը սկսվել է 1905 թվականին։ Շտապ փոստի նամականիշների վրա գրված էր «Շտապ նամակագրություն» («Correspondencia urgente»)։ 1850-ից 1963 թվականներն ընդգրկող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ թողարկվել է այդպիսի շուրջ 32 նամականիշ[7]։

Ստորջրյա փոստի նամականիշեր

խմբագրել

1938 թվականին երկրում թողարկվեցին ստորջրյա փոստի նամականիշեր, այդ թվում՝ փոստային բլոկ, որոնք հանդիսանում են Իսպանիայի առաջին բլոկները[6]։

Փոխանակման նամականիշներ

խմբագրել

Փոստային փոխանակման նամականիշները կամ փոխանակության նամականիշները Իսպանիայում շրջանառության մեջ էին գտնվում 1911-ից 1920 թվականներին[6]։ Այդպիսի նամականիշների վրա գրված էր «Փոխանակում» («Giro»)։ Ընդհանուր առմամբ թողարկվել է նմանատիպ հինգ նամականիշ[7]։

Ռազմա-հարկային նամականիշներ

խմբագրել

Ռազմա-հարկային նամակաների վրա գրված էր «Ռազմական հարկ» («Impuesto de Guerra»)։ 1850-ից մինչև 1963 թվականներին թողարկվել է այդպիսի 33 նամականիշ[7]։

Օկուպացիոն թողարկումներ

խմբագրել

Բասկերի Երկիր և Նավարա

խմբագրել

Թագավորական գահի հավակնորդ դոն Կառլոս Կրտսերին սատարող կառլիստական զորքերի կողմից Բասկերի Երկրի և Նավարայի օկուպացիայի ընթացքում (Բիլբաո վարչական կենտրոնով)՝ 1873-1875 թվականներին թողարկվցին օրիգինալ նկարով նամականիշեր։ Փոստային շրջանառության մեջ ընդհանուր առմամբ առկա էին չորս նամականիշեր[7]։

Կատալոնիա

խմբագրել

Կառլիստական զորքերի կողմից Կատալոնիայի (Բարսելոնա վարչական կենտրոնով) օկուպացիայի ընթացքում՝ 1874-1875 թվականներին փոստային շրջանառության մեջ է դրվել նամականիշ, որի վրա գրված է եղել «Կատալոնիա» (կատ.՝ «Cataluna»)[7]։

Վալենսիա

խմբագրել

Կառլիստական զորքի կողմից Վալենսիայի ինքնավարության (Վալենսիա վարչական կենտրոնով) օկուպացիայի ընթացքում՝ 1874-1875 թվականներին թողարկվեց նամականիշ, որի վրա գրված էր «Վալենսիա» (իսպ.՝ «Valencia»

Աստուրիա

խմբագրել

Հանրապետական Իսպանիայի Աստուրիա նահանգում (Օվիեդո վարչական կենտրոնով) 1936-1937 թվականներին թողարկվել են փոստային նամականիշներ։ Պետական նամականիշների վրա պատկերվել է հետևյալ գրությունը՝ «Աստուրիա և Լիոն» («Asturia у Leon»)։ Նամականիշների վրա նաև պատկերվել է «Իսպանիայի հանրապետություն» («Republica Española»)։ Ընդհանուր առմամբ թողարկվել է 15 փոստային նամականիշ[7]։

Ֆրանկոյի օկուպացիոն նամականիշներ

խմբագրել

Գեներալ Ֆրանկոյի զորքերի կողմից Իսպանիայի Հանրապետության գրավված տարածքներում շրջանառության մեջ էին դրվել ֆրանկիստական փոստային նամականիշներ։ Օրիգինալ նկարներով փոստային նամականիշների վրա գրված էր հետևյալ գրությունը՝ «Իսպանական պետություն» («Estado español») կամ «Իսպանիա» «España»։ 1936-1939 թվականներին ընդհանուր առմամբ թողարկվել են շուրջ 70 փոստային նամականիշ։ 1939 թվականից այդ փոստային նամականիշները սկսեցին օգտագործվել Իսպանիայի ամբողջ տարածքում[7]։

 
«Իզաբելա II» թագուհի, (1851), оգույնի սխալ։ Տապլինգի հավաքածու

Հազվագյուտ նամականիշներ

խմբագրել

1851 թվականին 2 ռեալ անվանական արժեքով, Իզաբելա II թագուհու պատկերով ստանդարտ նամականիշը թողարկվեց գույնի սխալով։ Ներկա դրությամբ հայտնի է միայն այդպիսի իսպանական երեք նամականիշ։ Այդ հազվագյուտ իսպանական նամականիշի վերաբերյալ կինոնկար է նկարահանվել, որը կոչվում է «Կեղծ Իզաբելա» (1968 թվականի)։ Կինոնկարում իրադարձությունները տեղիեն ունենում հունգարական կինոթատրոնում։

Ոչ փոստային նամականիշներ

խմբագրել

1933 թվականից Իսպանիայում գործել է «Խորհրդային Միության բարեկամների ասոցիացիան» (International Association of Friends of the Soviet Union), որը թողարկել է իր քարոզչական և բարեգործական նամականիշներ։ 1937 թվականին կազմակերպությունը թողարկեց նամականշիների շարք, որոնք նվիրված էին 1917 թվականին տեղի ունեցած Ցարական Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխության 20-ամյակին։ Նամականիշների շարքը կազմված էր երկու նամականիշից՝ Վ․Ի․Լենինի 10 սենտիմո անվանական արժեքով նամականիշ և Ի.Վ․ Ստալինի դիմանկարով 20 սենտիմո անվանական արժեքով նամականիշ[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Илюшин А. С. «Филателия». Megabook. Мегаэнциклопедия Кирилла и Мефодия. М.: Компания «Кирилл и Мефодий». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.(ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 «Spain». The UPU: Member countries: Western Europe (անգլերեն). Universal Postal Union. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.(անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 «Países miembros: España». La Organización. Montevideo, Uruguay: UPAEP. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.(իսպ.)
  4. «Restricted Unions Reply Coupons — Generalities». Postal Reply Coupons (անգլերեն). France: André Hurtré. 2011 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 2-ին.(ֆր.)
  5. 5,0 5,1 Stanley Gibbons Stamp Catalogue. Part 9: Portugal & Spain. — 5th edn. — Լ.: Stanley Gibbons, 2004. — P. 265. — ISBN 0-85259-567-0.(անգլ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Испания // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 113. — 320 с. — 40 000 экз. — ISBN 5-256-00175-2 (ռուս.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 Կաղապար:Книга:Лепешинский(ռուս.)
  8. Кисин, Борис Моисеевич Марки разного назначения // Филателия СССР. — 1976. — № 2. — С. 57—58. — (Рубрики: Мир увлечений; Школа начинающего коллекционера).(Ստուգված է 20 Մարտի 2016) Error in Webarchive template: Empty url.(ռուս.)
  9. Турчинский Ю. Испанская непочтовая «Советика». Выпуски AUS // Филателия. — 2001. — № 10. — С. 16—17.(ռուս.)

Գրականություն

խմբագրել
  • Magro A., Lorente G., Carvajal L. Atlas Historico De Las Comunicaciones En España 1700—1998. — 1998.(իսպ.) Լիարգույն փոստային քարտեզներ նկարագրությամբ, նշումներով և մեկնաբանություններով։
  • Shelley R. G. The postal history of the Spanish Civil War, 1936—1939. — Brighton, UK: R. G. Shelley, 1967.(անգլ.)
  • Tizon M., Guinovart J. Prefilatelia Espanola; Nuevo Estudio De Las Marcas Postales De España Y Sus Dominios De Indias, Siglos XVIII Y XIX. — 1971—1983.(իսպ.) Իսպանական արտերկրյա ժամանակաշրջան, Իսպանիայի և վերջինիս անդրծովյան տարածքների փոստային նիշքերի նոր ուսումնասիրություններ, XVIII և XIX вդարեր, 3 լխով։
  • Tort A. Guia Del Coleccionista De Sellos De Correos De España. — 1935—1950.(իսպ.) 1850-1900 թվականների ամբողջական թողարկումների դասական աշխատություն, 3 գլխաով։
  • Van Dam T. A Postal History of Spain. — 1972.(անգլ.) Փոստի պատմությունն Իսպանիայում․ քարտեզներ, ծրարներ, փոստային նիշքեր, հին հռոմեացիներից մինչև 1939 թվականը։
  • Van Dam T. Billig’s Handbook on Postmarks. Vol. 13: The Postal Markings of Spain. — 1960.(անգլ.) Բիլիգայի փոստային դրոշմների ուղեցույց։

Արտաքին հղումներ

խմբագրել