Իսպանա-կանադական հարաբերություններ
Իսպանա-կանադական հարաբերություններ, երկկողմանի հարաբերություններ են Իսպանիայի և Կանադայի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները պետությունների միջև հաստատվել է՝ 1959 թվականին[1]։
Կանադա |
Իսպանիա |
Պատմություն
խմբագրել1774 թվականի հուլիսին իսպանացի ծովագնաց Խուան Խոսե Պերես Էռնանդեսը դարձավ առաջին եվրոպացին, որն եղավ Հայդ-Գուայ արշեպիլագում դեպի Ալյասկա ուղևորվելիս[2]։ Այս արշեպիլագի բացահայտումից հետո, մի քանի այլ իսպանական հետազոտական արշավախմբեր անցան Բրիտանական Կոլումբիայի առափնյա հատվածներով։ 1789 թվականին Իսպանիան հիմնեց երկու բնակավայր Նուտկա կղզու վրա՝ Սանտա Կրուզ դե Նուտկա և Ֆորտ Սան-Միգել։ Իսպանական կայսրությունը այդ պահի դրությամբ վերահսկում էր Ամերիկայից մինչև Արգենտինա ընկած տարածքները, այդ թվում Ալբերտայից մինչև Սասկաչևան ընկած տարածքները[3]։
1936 թվականից մինչև 1939 թվականը Իսպանիայում բռնկվել էր քաղաքացիական պատերազմ հանրապետականների ու ազգայնականների միջև։ Կանադան պաշտոնապես պահպանում էր չեզոքություն հակամարտության ժամանակ, բայց ավելի քան 1700 կանադացի կամավորներ կռվում էին Հանրապետականների կողքին[4][5]։ Կանադացի կամավորականները միացան ամերիկյան՝ Լինքոլն-Վաշինգտոն գումարտակին, իսկ հետո ստեղծեցին իրենց սեփական կանադական գումարտակը, որն անվանվեց՝ Մաքքենզի-Պապինո։ 1937 թվականին Կանադայի խորհրդարանը օրենք ընդունեց, որով արգելվում էր կանադացիներին որպես վարձկաններ մասնակցել այլ պետությունների պատերազմներին։ Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մահացավ մոտավորապես 700 կանադացի։ 1939 թվականի ապրիլին վերջին կանադացի կամավորականները լքեցին Իսպանիան և վերադարձան Կանադա, երբ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ուժերը վերջնական հաղթանակ տարան[5]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Կանադան և Իսպանիան հաստատեցին երկկողմանի դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1959 թվականի դեկտեմբերին վերացրեցին վիզային ռեժիմը[6]։ 1995 թվականի մարտին երկու պետությունների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան, երբ իսպանական ձկնորսական «Estai» նավը, անձնակազմի հետ՝ 45 մարդկանցով գրավվեց կանադացիների կողմից Կանադայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս, քանի որ այդ պետության կառավարությունը մեղադրեց Իսպանիային առավել շատ ձուկ բռենլու մեջ, քան նախատեսված էր[7][8][9]։ Ճգնաժամի ընթացքում Իսպանիան մտցրեց վիզային ռեժիմ Կանադայի քաղաքացիների համար, որոնք այցելում էին Իսպանիա և սպառնում էր խզել դիվանագիտական հարաբերությունները[10]։ Հաջորդ քայլը դարձավ այն, որ Իսպանիան ուղարկեց ռազմական նավ, որն պետք է պաշտպաներ իր ձկնորսական նավերը, իսկ Կանադան էլ սկսեց կտրել իսպանական ձկնորսական նավերի ցանցերը։ Եվրոպական Միությունը այս ճգնաժամում անորոշ դիրքորոշում զբաղեցրեց․ Մեծ Բրիտանիան ու Իռլանդիան աջակցում էին Կանադային, իսկ մայրցամաքային Եվրոպայի երկրները և Իսլանդիան՝ Իսպանիային։ Արդյունքում «Estai» անձնակազմը ազատ արձակվեց կանադացիների կողմից 500000 դոլար գրավի դիմաց և վերադարձան Իսպանիա։ Վերջիվերջո պետությունները կնքեցին խաղաղության համաձայնագիր, որի համաձայն իսպանական նավերը լքելու էին վիճելի գոտին, որն սահմանակցում էր Կանադային ծովային տնտեսական գոտուն, իսկ կանադացիները վերադարձնում էին 500000 դոլար գրավը[11]։ Ճգնաժամի ավարտից հետո իսպանա-կանադական հարաբերությունները լավացան, իսկ 2007 թվականին պետությունների միջև կնքվեց հուշագիր, որով նրանք պետք է համագործակցեն և փոխըմբռմամբ մոտենան ձկնորսության ոլորտում միմյանց նկատմամբ[12]։
Առևտուր
խմբագրել2014 թվականին Իսպանիայի և Կանադայի միջև ընդհանուր առևտրային ծավալը կազմել է ավելի քան 2 մլրդ ամերիկյան դոլար։ Կանադան արտահանում է Իսպանիա՝ ինքնաթիռներ ու պահեստամասեր, մեքենաների սարքավորումներ։ Իսպանաին էլ արտահանում է Կանադա՝ դեղորայքներ, վառելանյութեր, յուղեր ու հանքային նյութեր, խմիչքներ և էլեկտրական սարքավորումներ[6][13]։ Կանադական վերազգային կազմակերպությունները, ինչպիսիք են՝ Bombardier-ը, BlackBerry-ին և Thomson Reuters-ն ունեն իրենց ներկայացուցչությունները Իսպանիայում, իսկ իսպանական Զառա ընկերությունը իր գործունեություն է ծավալու Կանադայում։ 2014 թվականին Կանադան և Եվրամիությունը, այդ թվում Իսպանիան կնքեցին համաձայնագիր ազատ առևտրի վերաբերյալ, որն հայտնի է՝ «Համատեղ տնտեսական և առևտրաի համաձայնագիր» անվամբ[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Las relaciones entre Canadá y España». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Dictionary of Canadian Biography: Juan José Pérez Hernández
- ↑ Library of Congress: Louisiana: European Explorations and the Louisiana Purchase
- ↑ Canada and the Spanish Civil War: An Introduction
- ↑ 5,0 5,1 Canada and the Spanish Civil War
- ↑ 6,0 6,1 Ministerio de Asuntos Exteriores de España: Canadá (in Spanish)
- ↑ http://kommersant.ru/doc/622332
- ↑ Canada and Spain Face Off Over Fishing Zone
- ↑ Canada, Spain, and the European Union in the Turbot War
- ↑ El País: España impone el visado a Canadá y amenaza con romper relaciones diplomáticas (in Spanish)
- ↑ The Turbot War
- ↑ http://www.dfo-mpo.gc.ca/international/dip-mou-eng.htm Fisheries and Oceans Canada: Memoranda of Understanding (Spain)
- ↑ «Canadian Trade and Investment Activity: Canada-Spain». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ European Commission: Canada