Մարգո Բալասանյան

հայ դերասան

Մարգո Ջալալի Բալասանյան (1927, դեկտեմբերի 26, Ստեփանակերտ - 2007, հուլիսի 10, Ստեփանակերտ), հայ դերասանուհի։ ԱԽՍՀ (1973), ՀԽՍՀ (1978), Արցախի ժողովրդական արտիստ (2000)։

Մարգո Բալասանյան
Մարգո Բալասանյան.jpg
Ծնվել էդեկտեմբերի 26, 1927(1927-12-26)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 10, 2007(2007-07-10) (79 տարեկան)
Մահվան վայրՍտեփանակերտ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1949)
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Artsakh.svg Արցախ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներԱդրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտավազդ և Արցախի Հանրապետության «Մեսրոպ Մաշտոց» շքանշան

ԿենսագրությունԽմբագրել

Մարգո Բալասանյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1945 թվականին ավարտել է տեղի միջնակարգ թիվ 2 դպրոցը, 1949 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական բաժինը՝ դառնալով ինստիտուտի առաջին արցախցի շրջանավարտը։ Գործուղվել է Կամո, որտեղ սկսել է իր պրոֆեսիոնալ գործունեությունը։ 1953 թվականից եղել է Ստեփանակերտի պետական թատրոնի դերասան[1][2]։

Թատերական ներկայացումներԽմբագրել

  • Սուսան՝ Շիրվանզադեի «Նամուս»
  • Մարգարիտ՝ Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Անանի, Սալոմե՝ Գ. Սունդուկյանի «էլի մեկ զոհ»
  • Ռուզան՝ Մուրացանի «Ռուզան»
  • Վասսա ժելեզնովա՝ Մ. Գորկու «Վասսա ժելեզնովա»
  • Գոսեմա՝ Վ. Գագլոևի «Ասք մոր մասին»
  • Տատիկ՝ Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»
  • Թագուհի՝ Դ. Ռիկարդոյի «Առլեկինը արքա»

ՄրցանակներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Ալավերդյան Ի., Մարգո Բալասանյան, Ե. 1981:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Մարգո Բալասանյանի կենսագրությունը avproduction.am կայքում

Արտաքին հղումներԽմբագրել