Հովսեփ Շարականագիր
Հովսեփ Շարականագիր (անգլ.՝ Joseph the Hymnographer; մոտ 816, Սիրակուզա, Բյուզանդական կայսրություն, Կիպրոս, Ակրոտիրի և Դեկելիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 3, 886[1], Կոստանդնուպոլիս); քրիստոնյա Սուրբ, 9-րդ դարի հույն վանական։
Հովսեփ Շարականագիր | |
---|---|
Ծնունդ | մոտ 816 |
Ծննդավայր | Սիրակուզա, Բյուզանդական կայսրություն, Կիպրոս, Ակրոտիրի և Դեկելիա, Միացյալ Թագավորություն |
Վախճան | ապրիլի 3, 886[1] |
Վախճան վայր | Կոստանդնուպոլիս |
Եկեղեցի | ուղղափառություն |
Սրբացված կարգ | սուրբ |
Հիշատակության օր | Ապրիլի 3 |
Աշխատանք | վանական, գրող, բանաստեղծ և կոմպոզիտոր |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Կենսագրություն
խմբագրելՀովսեփը ծնվել և մեծացել է Սիցիլիայում, ապա մտել է Սոլունսկի վանք, որտեղ ապրել է ամենախիստ Ասկետիզմի մեջ[2]։ Օծվել է որպես վարդապետ և տեղափոխվել Կոստանդնուպոլիս։ Բյուզանդական կայսր Լևոն հայը պատկերապաշտ էր[3]։ Նա հալածել է Հովսեփին և բանտարկել[4]։ Հովսեփը, ազատություն ստանալով, Ոսկեբերան եկեղեցում հիմնել է վանք։ Կեսար Վարդասը նրան կրկին բանտարկել է և աքսորել է Խերսոնես։ Ապա նա Թեոդորա կայսրուհու կողմից նշանակվել է Պատրիարքական Աթոռի Սկևոֆիլաքս։ Փոտ պատրիարքը նրան անվանել է հայրերի հայր, Աստծո հրեշտակ և դարձրել Կոստանդնուպոլսի ողջ հոգևորականության խոստովանողը։
Ստեղծագործություններ
խմբագրելՀովսեփը բանաստեղծական տաղանդով օժտված և կրոնական ներշնչմամբ ոգևորված՝ իր ողջ գործունեությունը նվիրել է պատարագի երգերին, մասնավորապես կանոններ կազմելուն։ Սրբերի գործք անգլ.՝ Acta Sanctorum հրատարակության մեջ (ապրիլի 4) ասվում է, որ նա կազմել է մինչև 300 կանոն, որոնք ավելի շատ են, քան որևէ այլ եկեղեցական օրհներգ։ Նրա ոչ բոլոր ստեղծագործություններն են հայտնի տպագիր կամ նույնիսկ ձեռագրիր։ Դրանցից լավագույնը ապաշխարության կանոններն են[5]։
Գրականություն
խմբագրել- Рыбаков В.А., прот. Святой Иосиф Песнописец и его песнотворческая деятельность. — М. : Русская книга, 2002. — 656, 1 л. ил с. — ISBN 5-268-00513-8.
- Каждан А. П. Иосиф Песнопевец и первое русское нападение на Константинополь // Славяне и их соседи. М., 1996. Вып. 6: Греческий и славянский мир в Средние века и раннее Новое время. С. 53-60.
- «Иосиф песнописец». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://pantheon.world/profile/person/Joseph_the_Hymnographer
- ↑ «Joseph the Hymnographer - OrthodoxWiki». orthodoxwiki.org. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Venerable Joseph the Hymnographer». www.oca.org. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ byzmusic.gr/apriliou/03_apriliou/
- ↑ «Max Treu (Byzantinist)» (գերմաներեն). 2019 թ․ հունվարի 19. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփ Շարականագիր» հոդվածին։ |